100.0001.310112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հունվարի 2012 թվականի N 01-Ն
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ» ՀՆ N 2.2.5-005-12 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի» ՀՆ N 2.2.5-005-12 հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թ. հունվարի 24-ի
N 01-Ն հրամանի
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԴԻՄԵԹԻԼՎԻՆԻԼԷԹԻՆԻԼԿԱՐԲԻՆՈԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ
ՀՆ N 2.2.5-005-12
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն հիգիենիկ նորմերը սահմանում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում դիմեթիլվինիլէթինիլկարբինոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես նաև բնութագրում է քիմիական նյութի ագրեգատային վիճակը և վտանգավորության դասը:
2. Սույն հիգիենիկ նորմերը տարածվում են դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ արտադրող, օգտագործող, տեղափոխող, պահեստավորող և վաճառք իրականացնող կազմակերպությունների վրա:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
.____________________________________________________________________.
|Հ/հ| Նյութի անվանումը |Սահմանային |Ագրեգատային|Վտանգավո-|
| | |թույլատրելի |վիճակը |րության |
| | |կոնցենտրացիան| |դասը |
| | |(ՍԹԿ), մգ/մ3 | | |
|___|____________________________|_____________|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|____________________________|_____________|___________|_________|
|1. |Դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ | 3 |գոլորշի | 3 |
.____________________________________________________________________.