Սեղմել Esc փակելու համար:
ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

100.0022.181209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 դեկտեմբերի 2009 թվականի N 22-Ն

 

ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2.2.5-014-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների շահագործման, աշխատողների անվտանգության առողջության պահպանման» 2.2.5-014-09 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 2-ի

N 22-Ն հրամանի

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2.2.5-014-09

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են քիմիական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` քիմիական մաքրման կազմակերպություններ) աշխատողների անվտանգությանը և առողջության պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

2. Սույն Կանոնները տարածվում են քիմիական մաքրման կազմակերպությունների տեղակայման, նախագծման, շինարարության և շահագործման, ինչպես նաև քիմիական մաքրման տեխնոլոգիական գործընթացի, քիմիական մաքրում իրականացնող արտադրական սարքավորումների և քիմիական մաքրման նպատակով կիրառվող քիմիական նյութերի վրա:

 

2. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 21.02.17 թիվ 07-Ն հրաման)

4. Քիմիական մաքրման կազմակերպությունների իրերի ընդունման և բացթողման բաժինները /կետերը/ կարող են տեղադրվել բնակելի և հասարակական շենքերում` բացառությամբ մանկական, դպրոցական և առողջապահական կազմակերպությունների: Բնակելի և հասարակական շենքերում տեղակայված իրերի ընդունման և բացթողման բաժինները /կետերը/ ունենում են առանձին մուտք:

 

3. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական սենքերում ապահովվում է տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը` բացառելով ընդունվող (կեղտոտ) և հանձնվող (մաքուր) իրերի շփումը:

6. Քիմիական մաքրման կազմակերպություններում իրերի առաջնային տեսակավորման, կեղտաբծերի հեռացման, օրգանական լուծիչներով իրերի մաքրման, լվացող միջոցների լուծույթներով իրերի մշակման և խոնավ-ջերմային մշակման բաժինները առանձնացվում են:

7. Արտադրական սենքերի պատերի, առաստաղի և հատակի հարդարումը կատարվում է ոչ ադսորբցող (ոչ կլանող) նյութերով` քիմիական նյութերի կուտակումը բացառելու նպատակով: Հատակի երեսապատման նյութերը քիմիապես կայուն են և անջրաթափանց: Հատակը ունի թեքություն դեպի հատականցքը` խոնավ մաքրման ժամանակ առաջացող կեղտաջրերի հեռացման համար:

 

4. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական սենքերում իրականացվում է մեխանիկական ներհոս-արտաձիգ օդափոխանակություն:

9. Քիմիական մաքրման մեքենաները հերմետիկ են: Իրերի յուրաքանչյուր խմբաքանակի մաքրման գործընթացում քիմիական մաքրման մեքենաները աշխատում են չընդհատվող և փակ ցիկլով:

10. Քիմիական մաքրման մեքենաները լուծիչների գոլորշիների կլանման նպատակով ունեն ադսորբերներ /կլանիչներ/:

11. Քիմիական մաքրման մեքենաները լուծիչների գոլորշիների մաքրման և վերականգնման համար ունեն զտիչներ և թորման սարքեր` լուծիչների կրկնակի օգտագործման նպատակով:

12. Կեղտաբծերի հանման և գոլորշու ներգործմամբ իրերի մաքրման աշխատասեղանները սարքավորվում են տեղային արտաձիգ օդափոխությամբ:

13. Չոր մաքրումից հետո իրերը տեղակայվում են առանձնացված տեղամասում` լուծույթների մնացորդային քանակությունների հեռացման նպատակով:

14. Քիմիական ռեակտիվների և պատրաստուկների պահեստներում իրականացվում է բնական օդափոխություն:

15. Քիմիական նյութերը տեղամասերում պահվում են տեղային արտաձիգ օդափոխությամբ սարքավորված պահարաններում:

 

5. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Քիմիական մաքրման կազմակերպությունների սանիտարակենցաղային սենքի կառուցվածքը համապատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ տարածքում գործող ՍՆիՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:

17. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատողները ապահովվում են սանիտարա-կենցաղային հարմարություններով` սննդի ընդունման սենյակ, հանդերձարան, զուգարան: Վերջինիս կառուցվածքը և շահագործումը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների:

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

18. Քիմիական մաքրման կազմակերպությունների արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները ենթակա են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 4.1.4 կետի:

19. Քիմիական մաքրման կազմակերպությունների իրերի ընդունման և հանձնման բաժինների (կետերի) աշխատողները ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:

20. Քիմիական մաքրման կազմակերպություններում չի թույլատրվում մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքը` համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման:

21. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատողները ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 4.1.3 կետի` ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1631-Ն որոշմամբ հաստատված Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկին համապատասխան:

 

7. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Քիմիական մաքրման կազմակերպությունների աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի պահանջների:

23. Միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով հաստատված «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերի պահանջների:

 

8. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԻՆ

 

24. Քիմիական մաքրման կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանի համաձայն ՀՀ տարածքում գործող ՍՆԻՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», ՍՆԻՊ 2.04.02-84 * «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոնների պահանջների:

25. Խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և և կանոնների պահանջների:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.12.2009
N 22-Ն
Հրաման