Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳ ...

 

 

100.0732.250507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 ապրիլի 2007 թվականի N 732-Ն

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-8 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-8 սանիտարական կանոնները հաստատելու մասին /Հավելված 1/:

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2007 թ. ապրիլի 19-ի

N 732-Ն հրամանով

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ - N 2.III.4-8

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական նորմերը և կանոնները (հետագայում` կանոններ) սահմանում են մանկական կոշիկներին և դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սույն կանոնները տարածվում են բնական և արհեստական նյութերից պատրաստված մանկական բոլոր տեսակի կոշիկների վրա:

 

2. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Բնական և արհեստական հումքից ու նյութերից պատրաստված կոշիկները սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված պահանջներին, իսկ դրանց օգտագործման ժամանակ պետք է բացառվեն.

ա/ օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի խաթարումները,

բ/ առողջությանը ցանկացած բնույթի վնաս հասցնելու հնարավորությունը:

 

3. ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Մանկական կոշիկների արտադրման ժամանակ կարող են օգտագործվել հետևյալ հումքն ու նյութերը.

3.1.1. Պոլիուրետանային ձուլված և կաղապարված կտորներ գարնան-աշնանային և ձմեռային կոշկեղենի ներբանամասի համար:

3.1.2. Ամբողջ տարվա համար նախատեսված, նախադպրոցական հասակի երեխաների կոշիկների ծակոտկեն ռետինից կաղապարված կոշկատակեր:

3.1.3. Կաղապարված կաշվե կրնկով, զարդեզրով կոշկատակեր` նախադպրոցական հասակի երեխաների գարնան-աշնանային կոշիկների համար:

3.1.4. Ֆլովեր-լաք, կոշիկի ճտքերի համար, բնական տակդիրների օգտագործման պայմանով:

3.1.5. Ոչ ծակոտկեն ռետին ամառային, գարնան-աշնանային և սպորտային կոշկեղենի համար, բացառությամբ մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված կոշկեղենից:

3.1.6. Ծակոտկեն ռետին «Դեպորա» մանկական կոշիկի համար, այդ թվում մինչև 1 տարեկան երեխաների, ամառային, գարնան-աշնանային և ձմեռային կոշիկների համար:

3.1.7. Նաիրիտային և պոլիուրետանային սոսինձներ:

3.1.8. Պոլիվինիլքլորիդից և ջերմաէլաստոպլաստից կոշկատակեր դպրոցականների և նախադպրոցական հասակի երեխաների աշնան-ձմեռային կոշկեղենի համար:

3.1.9. Աստառի արհեստական մորթի մանկական կոշիկի համար, այդ թվում մինչև 1 տարեկան, նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար, խառնված մանվածքի (պոլիվինիլքլորիդ 33% + պոլիակրիլնիտրիլ - 67%) և բամբակյա մանվածքի (100%) մազախավով, կոշիկի հենքի համար կարող է օգտագործվել բամբակե (100%) և լավսանավիսկոզե մանվածք (67% լավսան և 33% վիսկոզ):

3.1.10. Արհեստական մորթի մանկական կոշիկի աստառի համար, այդ թվում մինչև 1 տարեկան, նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար, խառնված մանվածքի (լավսանից ու նիտրոնից) և բամբակյա մանվածքի (100%) մազախավով, կոշիկի հենքի համար կարելի է օգտագործել բամբակե (100%) և լավսանավիսկոզե մանվածք (67% լավսան և 33% վիսկոզ):

3.1.11. Կրկնագործված բրդյա խավոտ գործվածքով արհեստական մորթի, մանկական կոշիկի վերին մասի համար, այդ թվում մինչև 1 տարեկան երեխաների և նախադպրոցական հասակի երեխաների համար պոլիամիդային թելերից պատրաստված մազախավով և բամբակյա (100%) կամ լավսանավիսկոզային մանվածքից (67% լավսան և 33% վիսկոզ) հենքով:

3.1.12. Ամառային, գարնան-աշնանային և ձմեռային տարբեր տեսակի կոշիկների վերնամասի համար պոլիուրետանային ծածկույթով, մորթափառի նրբակաշվից բնական կաշիներ:

3.1.13. Արհեստական մորթի և արհեստական կաշի` պորոլոնով և տրիկոտաժե գործվածքով` կոշիկի ճտքի համար:

3.1.14. Ամիդոէլաստիկ արհեստական կաշի ամառային կոշիկների ներդիրի համար:

3.1.15. Արհեստական տրիկոտաժե մորթի` մաքուր բրդյա և արհեստական մանրաթելերով (50% բուրդ + 50% նիտրոն):

3.1.16. Բամբակյա հիմքով արհեստական մորթի (30% պոլիվինիլքլորիդ և 70% պոլիակրիլնիտրիլ), որպես տաքացուցիչ:

3.1.17. Կրկնագործված մորթով ֆլովեր-լաք կոշիկի ճտքի համար:

3.1.18. Արտասահմանյան արտադրության փափուկ արհեստական կաշիներ, կոշիկի ճտքի համար:

3.1.19. Բայկայով բոլոնյա գործվածք, կոշիկի ճտքի համար:

3.1.20. Ոչ գործվածքային սոսնձված քաթան, տակդիրների միջև դնելու համար:

3.1.21. Ասեղով կարվող կոշիկի քաթան, մինչև 1 տարեկան և նախադպրոցական հասակի երեխաների կոշիկների, ինչպես նաև սենյակային կոշիկների ներբանների համար, միայն բամբակյա և բրդյա գործվածքից միջատակի օգտագործման պայմանով:

3.1.22. Վինիլային արհեստական կաշի ամառային կոշիկների պլատֆորմի վրա քաշելու համար:

3.1.23. Պոլիվինիլքլորիդ գարնան-աշնանային սեզոնի կոշիկների կաղապարվող, սոսնձվող, կարվող-կաղապարվող, կարվող-սոսնձվող եղանակով ամրացվող ներբանների համար:

3.1.24. Թերմոպլաստիկ էլաստոմեր, գարնան-աշնանային և ձմեռային կոշիկների ներբանների համար:

3.1.25. Հարդարված և չհարդարված թեմոպլաստիկ նյութեր` կոշիկի ներքին մասերի, հետնամասի, ինչպես նաև տակդիրների մեջ դնելու համար:

3.1.26. Ստվարաթուղթ նախադպրոցական հասակի երեխաների կոշիկի, կարվող-սոսնձվող եղանակով ամրացվող պլատֆորմի համար:

3.1.27. Արհեստական կաշիներ (ուրետանից արհեստական կաշի) կրկնագործված արհեստական մորթով կամ գործվածքային քաթանով, որն իր կառուցվածքով նման է ֆլովեր-լաքին:

3.1.28. «Բոլոնյա» տեսակի ռուսական արտադրության սինթետիկ մանրաթելից մանածագործվածք, մինչև 1 տարեկան երեխաների կոշիկի համար:

3.1.29. Արհեստական կաշի, կոշիկի ձևվածքի վերին եզրի եզրակարման համար:

3.1.30. Ռետինե արտաքին կրկնատակեր (5 մմ-ից ոչ ավելի հաստությամբ):

3.1.31. Թույլատրվում է օգտագործել նաև այլ հումք ու նյութեր, որոնք իրենց հատկություններով բավարարում են սույն կանոնների 2 կետով սահմանված պահանջները:

3.2. Սույն կանոններով սահմանված կոշիկների և դրանց պատրաստման ժամանակ օգտագործվող հումքին ներկայացվող պահանջները, փորձաքննության արդյունքների հիման վրա, հավաստվում են հիգիենիկ եզրակացությամբ /Հավելված 3/:

3.3. (3.3-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

4. ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

4.1. Կոշիկի փորձաքննությունը կատարվում է հետևյալ դեպքերում.

ա. նոր տեսակի կոշիկի արտադրություն կազմակերպելու ժամանակ,

բ. թողարկվող արտադրանքի կազմի /կառուցվածքի/ մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,

գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,

դ. կոշիկի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,

ե. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:

4.2. Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.

ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,

բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:

4.2.1. Փորձաքննության համար պատվիրատուն ներկայացնում է անհրաժեշտ քանակությամբ կոշիկների փորձանմուշներ և հետևյալ փաստաթղթերը.

ա. Տեղական արտադրությամբ կոշիկների համար`

կոշիկների նորմատիվային և /կամ/ տեխնիկական փաստաթղթեր /տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն/,

կոշիկների փորձարկման արձանագրություններ /եթե առկա են/:

բ. Արտասահմանյան արտադրությամբ կոշիկների համար`

կոշիկների և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ /երկրի լիազոր մարմնի, արտադրող և առաքող կազմակերպության կողմից տրված/:

4.2.2. Կոշիկի պատրաստման համար օգտագործվող նյութերի վերաբերյալ հիգիենիկ եզրակացություն ստանալու նպատակով փորձաքննության համար պետք է ներկայացվեն.

ա. նյութի անվանումը և նրա օգտագործման նշանակությունը,

բ. պատրաստման ամսաթիվը,

գ. բաղադրությունը և դրա մեջ մտնող նյութերի տոկոսային հարաբերությունը,

դ. տեխնիկական փաստաթղթերից տվյալներ բաղադրիչների և ամբողջ նյութի ֆիզիկաքիմիական հատկությունների մասին:

4.3. (4.3-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

5. ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Սանիտարաքիմիական հետազոտությունները նպատակաուղղված են կոշիկից և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքից մոդելային միջավայրեր արտազատվող վնասակար նյութերի հայտնաբերմանը:

Արտադրանքից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) պետք է չգերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թ-ի հունիսի 15-ի N 673-Ն հրամանով հաստատված N 2-III-4.8-01-2006 «Հիգիենիկ նորմատիվներ»-ը և սույն կանոնների Հավելված 2-ում նշված քանակությունները:

5.2. Նոր տեսակի /բնույթի/ նյութերից պատրաստված արտադրանքը, չհետազոտված և կրկնակի սինթեզված քիմիական նյութերի թունաբանական հետազոտությունը իր մեջ ներառում է.

ա. քիմիական նյութերից սուր թունավորության մակարդակի որոշումը կատարվում է լաբորատոր կենդանիների /սպիտակ առնետ, սպիտակ մուկ, նապաստակ, ծովախոզուկ/ վրա դրված փորձերի հիմքերով` կենդանու ստամոքսի մեջ ներարկելով նյութի միջին չափաքանակը /ՄՉ 50/, որը առաջացնում է կենդանու մահը,

բ. մաշկի վրա փոփոխություններ առաջացնող նյութերի հատկությունների որոշում.

գ. մաշկի միջոցով նյութերի ներծծման մակարդակի որոշում,

դ. նյութի կումուլյատիվ հատկության հետազոտում:

Ստացված բոլոր արդյունքների հիմքերով անհրաժեշտ է որոշել հետազոտվող նյութի թունավորության մակարդակը:

5.2.1. Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով: Թունավորության ինդեքսը որոշվում է սահմանված կարգով (բջջային թեստ-օբյեկտի վրա in vitro /It/) և ստացված արդյունքը պետք է գտնվի 70-120%-ի սահմանում:

5.3. Լատեքսներով և որոշ օժանդակ միջավայրերով մշակման ենթարկված կոշիկի պատրաստման ժամանակ օգտագործվող պոլիմերային նյութերից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի ցանկն ու դրանց թունաբանական հետազոտության մեթոդներն ու եղանակները ներկայացվում են սույն կանոնների Հավելված 4-ում:

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2007 թ. ապրիլի 19-ի

N 732-Ն հրամանով

 

Մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի սահմանային

թույլատրելի խտությունները (ՍԹԽ)

 

._________________________________________________________________________.

|Կոշիկների կազմի մեջ   |Արտազատվող        |Ջրային         |Օդային         |

|մտնող նյութերը        |նյութերի անվանումը|միջավայր,      |միջավայր,      |

|                      |                  |մգ/լ, ոչ ավել  |մգ/մ3, ոչ ավել |

|______________________|__________________|_______________|_______________|

|Բնական նյութեր,       |Գումարային ըստ    |               |               |

|ստվարաթուղթ           |թունաքիմիկատների  |               |               |

|                      |Պենտաքլորֆենոլ    |         0,05  |             - |

|բնական կաշի           |ֆորմալդեհիդ       |         0,1   |         0,003 |

|______________________|__________________|_______________|_______________|

|Արհեստական նյութեր    |Ծծմբաածխածին      |         1,0   |         0,005 |

|(վիսկոզա, ացետատներ)  |                  |               |               |

|______________________|__________________|_______________|_______________|

|Արհեստական կաշի       |Ֆորմալդեհիդ,      |         0,1   |         0,003 |

|                      |դիբուտիլֆտալատ    |         0,25  |         0,1   |

|                      |դիօկտիլֆտալատ     |         2,0   |         0,02  |

|______________________|__________________|_______________|_______________|

|Քիմիական նյութեր      |Էթիլենգլիկոլ      |         1,0   |         1,0   |

|պոլիէթերային (ՊԷ,     |Դիմեթիլտերեֆտալատ |         1,5   |         0,05  |

|լավսան)               |                  |               |               |

|______________________|__________________|_______________|_______________|

|Պոլիվինիլքլորիդային   |Բենզոլ            |         0,01  |         0,1   |

|(ՊՎՔ, քլորին)         |Տոլուոլ           |         0,5   |         0,6   |

|                      |Դիոկտիլֆտալատ     |         2,0   |         0,02  |

|                      |Դիբուտիլֆտալատ    |         0,2   |         -     |

|______________________|__________________|_______________|_______________|

|Պոլիվինիլսպիրտային    |Վինիլացետատ       |         0,2   |         0,15  |

|(ՊՎՍ, վինոլ)          |                  |               |               |

|______________________|__________________|_______________|_______________|

|Պոլիոլեֆինային        |Ֆորմալդեհիդ       |         0,1   |         0,003 |

|(պոլիպրոպիլենային,    |Ացետալդեհիդ       |         0,2   |         0,01  |

|պոլիէթիլենային)       |                  |               |               |

|______________________|__________________|_______________|_______________|

|Պոլիուրետային         |Էթիլենգլիկոլ      |         1,0   |         1,0   |

|(սպանդեկս)            |Ացետալդեհիդ       |         0,2   |         0,01  |

|______________________|__________________|_______________|_______________|

|Ներկանյութեր          |Բենզիդինի հիմքով  |չի թույլատրվում|չի թույլատրվում|

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Մկնդեղ (As)       |         0,05  |         0,003 |

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Կապար (Pb)        |         0,03  |         0,0003|

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Կադմիում (Cd)     |         0,001 |         0,0003|

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Քրոմ (Cx)         |         0,1   |         0,0015|

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Կոբալտ (Co)       |         0,1   |         0,001 |

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Պղինձ (Cu)        |         1,0   |         0,001 |

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Նիկել (Ni)        |         0,1   |         0,001 |

|                      |__________________|_______________|_______________|

|                      |Սնդիկ (Hg)        |         0,0005|         0,0003|

._________________________________________________________________________.

 

Հավելված 3

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2007 թ. ապրիլի 19-ի

N 732-Ն հրամանով

 

Հիգիենիկ եզրակացություն տրամադրող

հաստատության ռեկվիզիտներ

 

ՀԻԳԻԵՆԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 00000

 

_______________________________________________

               /արտադրանքի, հումքի, նյութի լրիվ անվանումը/

 

«____» __________________ N ____

 

1. __________________________________________________________________ /Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր` հայրենական արտադրանքի համար, ՀՀ ներկրվող արտադրանքի, հումքի ռեկվիզիտներ/

 

համաձայնեցված է, համապատասխանում Է ՀՀ սանիտարական օրենսդրությանը

2. _______________________ համապատասխան լինելով _____________________

      արտադրանքի լրիվ անվանումը                    նորմատիվային փաստաթղթին

____________________________ հիգիենիկ փորձաքննության արդյունքներից ելնելով ՀՀ ներկրվող արտադրանքի փաստաթղթերին թույլատրվում Է ՀՀ տարածքում արտադրության և իրացման ______________________

__________________________________________________________________________

նկատի առնելով հետևյալ պայմանները ________________________________________

__________________________________________________________________________

3. Արտադրանքի հիգիենիկ բնութագիրը.

                ցուցանիշներ                    թույլատրելի մակարդակներ

                /գործոններ/                        /մեծություններ/

3.1. ______________________________ ____________________________

3.2. ______________________________ ____________________________

3.3. ______________________________ ____________________________

___________________________________ ____________________________

 

4. Օգտագործման, պահպանման, տեղափոխման, իրացման ժամանակ ______________

արտադրանքի

անվանումը անհրաժեշտ Է պահպանել անվտանգության հետևյալ պահանջները __________________

_________________________________________________________________________

 

5. Սույն հիգիենիկ եզրակացությունը ուժի մեջ Է ________________________

/ժամկետը, խմբաքանակի ծավալը/

    Պաշտոնատար անձ _______________          _____________________________

                                       կ.կ. Անունը, ազգանունը, հայրանունը

                                          «___» ___________________200 թ.

 

Հավելված 4

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2007 թ. ապրիլի 19-ի

N 732-Ն հրամանով

 

Պոլիմերային նյութերից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական

նյութերի ցանկն ու դրանց թունաբանական հետազոտության մեթոդներն ու

եղանակները

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Նյութերի անվանումը|Ենթադրվող      |Հետազոտության մեթոդը, եղանակը,    |

|   |                  |նյութի         |ռեակցիաներ                        |

|   |                  |արտազատումը    |                                  |

|   |                  |/միգրացիան/    |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|1. |Պոլիամիդային      |Կապրոլակտամ    |Գիդրոկսամային թթվի առաջացում      |

|   |հիմքով նյութեր    |Գեկսամետիլեն-  |2,4-դինիտրոքլորբենզոլի հետ ռեակցիա|

|   |                  |դիամին         |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|2. |Պոլիակրիլնիտրիլա- |ակրիլնիտրիլ    |- հիդրոլիզի ռեակցիա` հիմնային     |

|   |յին հիմքով        |               |միջավայրում                       |

|   |նյութեր           |դիամետիլֆոր-   |- հիդրոլիզ` հիմնային միջավայրում  |

|   |                  |մամիդ          |և  որոշում`                       |

|   |                  |               |2,4-դինիտրոքլորբենզոլի հետ        |

|   |                  |դիվինիլ, ստիրոլ|- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդներ|

|   |                  |ֆենոլ          |- դիազոտիրովացված պարանիտրոանիլինի|

|   |                  |               |հետ ռեակցիա                       |

|   |                  |ծծմբային       |- ֆուկսինֆորմալդեգի հետ ռեակցիա   |

|   |                  |անհիդրիտ       |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|3. |Պոլիէֆիրային      |տերեֆտալային   |- աղաթթվային հիդրօքսիլամինի և     |

|   |հիմքով /լավսան,   |թթվի           |քլորային երկաթի հետ բարդ եթերների |

|   |տերիլեն,          |դիմետիլային    |փոխազդեցության ռեակցիա            |

|   |լատեկսներով       |եթեր           |                                  |

|   |մշակման ենթարկված |էտիլենգլիկոլ   |- յոդաթթվի օքսիդացումը մինչև      |

|   |մորթի             |               |ֆորմալդեգիդ                       |

|___|__________________|_______________|__________________________________|

|4. |Պոլիվինիլքլորիդա- |քլորօրգանական  |- Էրիսմանի ինստիտուտի սարքի       |

|   |յին նյութ /քլորին,|միացություններ |միջոցով քլորի յոնի ռեակցիան       |

|   |վլակոլին, սոինոլ, |               |ազոտաթթվային արծաթի հետ           |

|   |տեկստավինիտ/      |               |- ազոտաթթվային արծաթի հետ ռեակցիա |

|   |                  |քլորաջրածին    |- երկաթի քլորիդի և  աղաթթվային    |

|   |                  |դիբուտիլֆտալատ |հիդրօքսիլամինի հետ ռեակցիան       |

|___|__________________|_______________|__________________________________|

|5. |Ցելուլոզային      |ծծմբածխածին    |- պղնձի ացետատի հետ ռեակցիա       |

|   |հիմքով հակա-      |կրեմնիումօրգա- |- ամոնիմոլիբդատի հետ ռեակցիա      |

|   |էլեկտրաստատիկ և   |նական          |                                  |

|   |կոշիկի մտնումը    |միացություններ |                                  |

|   |նվազեցնող         |ֆորմալդեգիդ    |- ֆենիլգիդրազինի հետ ռեակցիա      |

|   |տոգորանյութերով   |               |                                  |

|   |/կարբոմոլ/ մշակված|               |                                  |

|   |նյութեր           |               |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|6. |Պիրովատեքս -      |ամիններ        |- 2,4 - դինիտրոքլորբենզոլի հետ    |

|   |հրակայուն         |ֆոսֆորօրգանական|ռեակցիա                           |

|   |տոգորանյութ       |միացություններ |                                  |

|   |                  |               |- ամոնիմոլիբդատի հետ ռեակցիա      |

|   |                  |չհագեցած       |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|   |                  |ածխաջրածիններ  |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|7. |Քլորոպրենային     |քլորոպրեն      |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|   |կաուչուկ          |քլորօրգանական  |- Էրիսմանի ինստիտուտի սարքի       |

|   |                  |միացություններ |միջոցով քլորի յոնի ռեակցիան       |

|   |                  |               |ազոտաթթվային արծաթի հետ           |

|___|__________________|_______________|__________________________________|

|8. |Սինթետիկ          |դիվինիլ        |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|   |կաուչուկներ       |ֆենոլ          |- դիազոտիրովացված պարանիտրոանիլինի|

|   |                  |               |հետ ռեակցիա                       |

|   |                  |ֆենոլֆորմալ-   |ֆենիլգիդրազինի հետ ռեակցիա        |

|   |                  |դեգիդ          |                                  |

|   |                  |ստիրոլ         |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|___|__________________|_______________|__________________________________|

|9. |Պոլիվինիլացետա-   |վինիլացետատ    |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|   |տային             |               |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|10.|Պենապոլիուրետանա- |տոլուիլենդիիզո-|- նորսուլֆազոլով և  նիտրատ նատրիի |

|   |յին հիմքով կաշի   |ցիանատ         |հետ ռեակցիա                       |

|   |                  |դիմետիլֆորմամիդ|- հիդրոլիզի ռեակցիա հիմնային      |

|   |                  |               |միջավայրում և  որոշում` 2,4 -     |

|   |                  |               |դինիտրոքլորբենզոլի հետ            |

|___|__________________|_______________|__________________________________|

|11.|Կաշի`             |ֆենոլ          |- նարվինտոանիլինով դիֆաստիրացման  |

|   |միզաթվաֆենոլֆորմ- |               |ռեակցիա                           |

|   |ալդեգիդային և     |ֆորմալդեգիդ    |- ֆենիլգիդրազինով ռեակցիա         |

|   |ֆենոլֆորմալդեգիդա-|ստիրոլ         |- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ   |

|   |յին խեժեր         |               |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|12.|Կաուչուկ`         |անկալսուլֆատ   |- մոլիբդենային կապույտով ռեակցիա  |

|   |անիոնաակտիվ       |               |                                  |

|   |ՄԱՆ-ի հիմքով      |               |                                  |

|   |նյութեր           |               |                                  |

|___|__________________|_______________|__________________________________|

|13.|Կատիոնաակտիվ      |ամինամիացու-   |- 2,4 - դինիտրոքլորբենզոլի հետ    |

|   |/մակերևութաակտիվ  |թյուններ       |ռեակցիա                           |

|   |նյութեր/ ՄԱՆ-եր   |               |                                  |

._________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
19.04.2007
N 732-Ն
Հրաման