Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1813-Ն

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի համայնքի Դպրոցականների փող. 93 հասցեում գտնվող «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենք-շինությունների սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ` Օշականի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 14.5136 հեկտար հողամասի (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:

2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 61,002.8 հազ. դրամով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

i

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը կնքել` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ` ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար ընկերության լուծարման հանձնաժողովի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել դրամաշնորհի պայմանագիր.

3) դրամաշնորհի պայմանագիրը կնքելուց հետո ապահովել «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կողմից ընկերության պարտավորությունների մարումն ու լուծարման գործընթացի ավարտը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 940-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` գույքային իրավունքների գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին,» բառերով:

i

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2019 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)

Եկամուտների գծով 61,002.80
Ծախսերի գծով 61,002.80
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)
տարի
Ընդամենը 61,002.80
այդ թվում`  
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 61,002.80

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
    Ընդամենը 61,002.8
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 61,002.8
1079   Ծրագրի անվանումը 61,002.8
Պետական գույքի կառավարում  
Ծրագրի նպատակը  
Պետական գույքի համալիր և արդյունավետ կառավարման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում
Ծրագրի միջոցառումներ  
11012 Միջոցառման անվանումը 61,002.8
Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը  
Միջոցառման նկարագրությունը  
«Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի կանոնակարգում և պարտավորությունների մարում  
Միջոցառման տեսակը  
Տրանսֆերտների տրամադրում  

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
          այդ թվում`  
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 61,002.8
          այդ թվում`  
  03       Ընդհանուր բնույթի ծառայություններ 61,002.8
          այդ թվում`  
    03     Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ այդ թվում` 61,002.8
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն  
          այդ թվում`  
      1079   Պետական գույքի կառավարում 61,002.8
        11012 Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը 61,002.8
          այդ թվում` ըստ կատարողների  
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե 61,002.8
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 61,002.8
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 61,002.8
          ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 61,002.8
          - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին 61,002.8

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Տարի
ծրագիրը միջոցա-
ռումը
1079 Պետական գույքի կառավարում   61,002.80
  11012 Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե 61,002.80
  «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ 61,002.80

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1079 Պետական գույքի կառավարում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1079 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11012 տարի
Միջոցառման անվանումը Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը  
Նկարագրությունը «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի կանոնակարգում և պարտավորությունների մարում  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե  
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 61,002.8

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1813-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.40 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1079 Պետական գույքի կառավարում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1079 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11012 տարի
Միջոցառման անվանումը Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող առևտրային կազմակերպությանը  
Նկարագրությունը «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի կանոնակարգում և պարտավորությունների մարում  
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
  Արդյունքի չափորոշիչներ  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 61,002.8

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2019
N 1813-Ն
Որոշում