(ուժը կորցրել է 02.06.12 թիվ 482-Ն որոշում)
i
041.0878.181201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 878
i
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Լոռու մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Լոռու մարզպետարանի աշխատողների թիվը` 121 մարդ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50 և 1998 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 50 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 465 որոշումները:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 18-ի N 878 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն
Արդյունաբերության, տնտեսության ենթաճյուղերի և տրանսպորտի վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական
տեսչություն
Ընդհանուր բաժին
Տնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ