041.0813.191101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2001 թվականի N 813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151, ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 605 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«58. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 52 3 1»:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կառուցվածքում`
ա) «Ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչություն» տողը փոխարինել «Ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչություն» տողով.
բ) կառուցվածքից հանել «Արտաքին կապերի, ներդրումների, բարեփոխումների և զարգացման վարչություն» տողը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի N 151 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 605 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման երկրորդ կետով հաստատված պետական կոմիտեի կոլեգիայի կազմում Բ. Գյուլումյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Գ. Զաքարյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`
ա) սույն որոշման առաջին կետով սահմանված պետական կոմիտեի աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման 3-րդ կետը: