ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2022 թվականի թիվ 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 հունիսի 25-ի «Վիճակագրական գաղտնիքի պահպանման կարգը հաստատելու մասին» N 53 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի օգոստոսի 15-ի ««Վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերի մասին կարգը» հաստատելու մասին» N 60 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» N 109 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2022 թվական: