Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 փետրվարի 2022 թվականի N 09-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թ. փետրվարի 21-ի

N 09-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

._________________________________________________________________________.

|N |Պաշտոնի   |Հաստիքային միավորների քանակը` կախված խմբերի թվից           |

|  |անվանումը |___________________________________________________________|

|  |          |1   |2   |3   |4   |5   |6   |7   |8   |9   |10  |11  |12  |

|  |          |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |

|  |          |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |

|  |          |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |

|  |          |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1.|Տնօրեն    |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|2.|Մեթոդիստ  |0.25|0.25|0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1,25|1,25|1,25|

|  |ուս. գծով |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տնօրենի   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տեղակալ   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|3.|Բուժքույր |0.5 |0.5 |0.75|0.75|1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|4.|Գլխ.      |0.5 |0,5 |0,5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|  |հաշվապահ  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|5.|Տնտեսվար  |0.25|0.5 |0.5 |0.5 |0.5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|6.|Պահեստապետ| -  | -  | -  | -  |0,5 |0,5 |0,5 |0,5 |0,5 |0,51|0,5 |0,5 |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|7.|Գործավար  | -  | -  | -  | -  |0.25|0.25|0. 5|0.5 |0.5 |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|8.|Շեֆ       | -  | -  | -  | -  | -  | -  | -  | -- | -  |1   |1   |1   |

|  |խոհարար   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|9.|Խոհարար   |1   |1   |1   |1   |1   |1   |2   |2   |2   |2   |2   |2   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|10|Խոհարարի  |0.5 |0.5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|  |օգնական   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|11|Օժանդակ   |0.25|0,5 |0,5 |0,5 |0,5 |0.5 |1   |1   |1   |2   |2   |2   |

|  |բանվոր    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|12|Դերձակ    |  - |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|13|Լվացարար  |  - |0,75|1   |1   |1,5 |2   |2,25|2,5 |2,5 |2,5 |3   |3   |

|  |(շուրջօրյա|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |հաճախում  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |ունեցող   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |մանկապար- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տեզում)   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|14|Լվացարար  | -  |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15|Հավաքարար |0.5 |0.5 |0.5 |0.5 |0,5 |0,5 |0,5 |1   |1   |1   |1   |1   |

._________________________________________________________________________.

 

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ

._________________________________________________________________________.

|N |Նախադպրոցական խմբեր |6-օրյա աշխատանքային     |5-օրյա աշխատանքային     |

|  |Պաշտոնի անվանումը   |շաբաթի դեպքում          |շաբաթի դեպքում          |

|  |                    |________________________|________________________|

|  |                    |8   |9   |10  |12  |24  |8   |9   |10,5|12  |24  |

|  |                    |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1.|Դաստիարակ           |1,17|1,5 |1,67|2   |2,2 |1,12|1,25|1,55|2   |2   |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|2.|դաստիարակի օգնական  |1   |1,25|1,25|1,5 |1,5 |1   |1,1 |1,15|1,25|1,5 |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|3.|Մսուրային խմբեր     |8   |9   |10,5|12  |24  |8   |9   |10,5|12  |24  |

|  |(Վաղ տարիքի առաջին, |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |

|  |երկրորդ, կրտսեր     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տարիքի առաջին խմբեր)|    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |                    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |դաստիարակ           |1,4,|1,5 |1,67|2   |3.6 |1,12|1,25|1,55|2   |3   |

|  |դաստիարակի օգնական  |1,3 |1,33|1,45|1,75|2,75|1   |1,1 |1,3 |1,5 |2,5 |

._________________________________________________________________________.

 

1. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:

2. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:

3. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:

4. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000 մ2 տարածության համար` 1 միավոր:

5. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք` 1 միավոր` յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:

6. Պահակի հաստիքը սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

7. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում:

8. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի` կրտսեր 1-ին, կրտսեր 2-րդ, միջին և ավագ ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին` 0,25 դրույք:

9. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի` միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին` 0,25 դրույք:

10. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի` միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին` 0,25 դրույք:

11. Պարուսույց` պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի` միջին և ավագ յուրաքանչյուր տարիքային խմբին` 0,25 դրույք:

12. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:

13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ` պայմանագրային կարգով` փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում:

14. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
21.02.2022
N 09-Ն
Հրաման