ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
22 փետրվարի 2022 թվականի N 185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) Հրամանի առաջին կետով հաստատված` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգի 18-րդ կետում «60 (վաթսուն) րոպե» բառերը փոխարինել «80 (ութսուն) րոպե» բառերով.
i
2) Հրամանի երկրորդ կետով հաստատված` մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման կարգի 9-րդ կետում` «Վերապատրաստման դասընթացի ավարտի օրվան հաջորդող աշխատանքային օրն» բառերը փոխարինել «Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո ոչ շուտ, քան 5-րդ և ոչ ուշ, քան 7-րդ աշխատանքային օրն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 22 փետրվարի 2022 թվական: