(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0016.111001
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 10 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2001 թվականի N 16-Ս
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Համաձայն ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 28-ի թիվ 717 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
ՀՀ պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագները, համաձայն կից հավելվածի:
2. Սակագները ուժի մեջ են 2001թ. հունվարի 1-ից:
Համաձայնեցված է Հաստատված է
ՀՀ ֆինանսների և ՀՀ տրանսպորտի և կապի
էկոնոմիկայի նախարարություն նախարարի
2001 թ. _______________ 2001 թ. օգոստոսի 30-ի
թիվ 16-Ս հրամանով
ԳՆԱՑՈՒՑԱԿ 2001Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ
.______________________________________________________.
| N | Հեռախոսակապի | Վարձակալման տարեկան |
| | ծառայությունների | սակագները (դրամ) |
| | անվանումը |_____________________________|
| | | Սակագին | ԱԱՀ | Սակագին |
| | |առանց ԱԱՀ-ի | | ԱԱՀ-ով |
|____|___________________|____________|_____|__________|
| 1. | Հեռահավաք | 20000 |4000 | 24000 |
| | միջքաղաքային | | | |
| | կապուղու վարձ | | | |
|____|___________________|____________|_____|__________|
| 2. | Ուղիղ գծի վարձ | 5000 |1000 | 6000 |
|____|___________________|____________|_____|__________|
| 3. | Միացնող գծի վարձ | 5000 |1000 | 6000 |
|____|___________________|____________|_____|__________|
| 4. | Հիմնական հեռախոսի | 2000 | 400 | 2400 |
| | բաժանորդային վարձ | | | |
| | (ամսական) | | | |
.______________________________________________________.
Ծանոթություն`
ՀՀ ՊՆ մատուցվող հեռախոսակապի մնացած բոլոր ծառայությունների համար կիրառվում են «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և խմբագրված տարբերակով հաստատված սակագները: