Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏ ...

11.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2001  -ից մինչեւ   11.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 88-Ն հրաման)

115.0058.200201

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         02           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11501047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

7 սեպտեմբերի 2000 թվականի N 58-Պ

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ընտանիքի անապահովության գնահատման հրահանգը» (կցվում է):

2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`

2.1. սահմանված կարգով «Ընտանիքի անապահովության գնահատման հրահանգ»-ը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման.

2.2. կազմակերպել «Ընտանիքի անապահովության գնահատման հրահանգ»-ը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժիններին տրամադրելու աշխատանքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

1 նոյեմբերի 2000 թվականի N 268

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ընտանիքի անապահովության գնահատման հրահանգը» (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

18 հոկտեմբերի 2000 թվականի N 295

 

«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ընտանիքի անապահովության գնահատման հրահանգը» (կցվում է):

2. «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (Ա. Պետրոսյան).

- կազմակերպել վերոհիշյալ հրահանգի իրազեկումը մասնաճյուղին և ապահովել պահանջների կատարումը:

 

    Հաստատված է            Հաստատված է           Հաստատված է

    ՀՀ սոցիալական          ՀՀ ֆինանսների և       ՀՀ տրանսպորտի և  կապի

ապահովության նախարարի  էկոնոմիկայի նախարարի  նախարարի

2000 թ. սեպտեմբերի 7-ի 2000 թ. նոյեմբերի 1-ի 2000 թ. հոկտեմբերի 18-ի

    թիվ 58-Պ հրամանով      թիվ 268 հրամանով      թիվ 295 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընտանիքների անապահովության գնահատման հրահանգը (այսուհետ` Հրահանգ) մշակվել է ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի թիվ 350 որոշման համաձայն:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն Հրահանգի համաձայն ընտանիքների անապահովությունը գնահատվում է ընտանիքների անապահովության առաջացման հետ որոշակի կապ ունեցող գործոնների և ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամուտի համալիր օգտագործման հիման վրա:

Ընտանիքը` դա համատեղ բնակվող և ընդհանուր տնտեսություն վարող անձինք են:

1.2. Սույն Հրահանգով սահմանվում են ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշները` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների և գործակիցների մեծությունները, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը:

1.3. Յուրաքանչյուր ընտանիքի անապահովությունը գնահատելիս հիմք են հանդիսանում ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների մասին սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները: Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

 

2. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ ցուցանիշները.

2.1.1. ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,

2.1.2. ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,

2.1.3. բնակավայրը,

2.1.4. ընտանիքի բնակարանային պայմանները,

2.1.5. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,

2.1.6. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լիակատար տնտեսական ընկերակցության, Լիակատար պատասխանատվությամբ ընկերության մասնակից, Բաց բաժնետիրական ընկերության, Փակ բաժնետիրական ընկերության մասնակից կամ բաժնետեր, վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելու, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելու փաստը,

2.1.7. ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակը,

2.1.8. ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակը և գազի բաժանորդ լինելը,

2.1.9. միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները,

2.1.10. ապրանքների ներմուծման և արտահանման համար մաքսային վճարումներ կատարելը,

2.1.11. անշարժ գույք ձեռք բերելը,

2.1.12. ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կարծիքը և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը,

2.1.13. ընտանիքի միջին ամսական եկամուտը:

2.2. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը և դրա թվային արժեքի մեծությունը

2.2.1. Սոցիալական խմբերի անվանումները, դրանց համապատասխան ծածկագրերը և անապահովությունը բնութագրող միավորները (Pi, i = 18) բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Սոցիալական խմբի անվանումը               |Սոցիալական խմբի |Սոցիալական խմբի|

|                                        |ծածկագիրը       |անապահովության |

|                                        |                |միավորը (Pi)   |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ I խումբ                       |      Հ11       |      48       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ II խումբ                      |      Հ22       |      39       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ III խումբ                     |      Հ33       |      28       |

|________________________________________|________________|_______________|

|Հաշմանդամ երեխա մինչև  16 տարեկան       |      Հ44       |      45       |

|________________________________________|________________|_______________|

|ԱՆչափահաս երեխա մինչև  2 տարեկան        |      Ա55       |      35       |

|________________________________________|________________|_______________|

|Անչափահաս երեխա 2 տ. մինչև  18 տ.       |      Ա66       |      33       |

|________________________________________|________________|_______________|

|Միակողմանի ծնողազուրկ երեխա             |      Մ23       |      43       |

|________________________________________|________________|_______________|

|Միայնակ մոր երեխա                       |      Մ45       |      26       |

|________________________________________|________________|_______________|

|Ամուսնալուծված անձի երեխա               |      Ա34       |      26       |

|________________________________________|________________|_______________|

|Երկկողմանի ծնողազուրկ երեխա             |      Ե56       |      50       |

|________________________________________|________________|_______________|

|Ուսանող (մինչև  23 տ. պետական պատվեր)   |      Ս12       |      22       |

|________________________________________|________________|_______________|

|Հղի կին (20 շաբաթական և  ավելի ժամկետով)|      Հ00       |      30       |

|________________________________________|________________|_______________|

|Գործազուրկ                              |      Գ99       |      22       |

|________________________________________|________________|_______________|

|Կենսաթոշակառու                          |      Կ88       |      34       |

|________________________________________|________________|_______________|

|Միայնակ անաշխատունակ կենսաթոշակառու     |      Կ87       |      36       |

|________________________________________|________________|_______________|

|Տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և      |      Կ86       |      39       |

|բարձր)                                  |                |               |

|________________________________________|________________|_______________|

|Ընտանիքի բացակա անդամ                   |                |      20       |

|________________________________________|________________|_______________|

|Որևէ  սոց. խմբի չպատկանող անձ           |                |      20       |

._________________________________________________________________________.

 

Երրորդ խմբի հաշմանդամների կենսաթոշակային տարիքը լրանալիս նրանց անապահովության աստիճանը բնութագրող միավորը հաշվարկվում է կենսաթոշակառուների համար սահմանված միավորով:

2.2.2. Միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբին համապատասխանող անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերին համապատասխանող անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իսկ երրորդը և չորրորդը` 0,1 ճշգրտման գործակիցներով

կամ Pi = P1 + 0,3P2 + 0,1 (P3 + P4), որտեղ Pi-ն ընտանիքի i-րդ անդամի անապահովության ամբողջական միավորն է,

իսկ P1 > P2 > P3 > P4 -ը ընտանիքի i-րդ անդամի սոցիալական խմբերի միավորներն են:

Ընդ որում, կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու (Կ86, Կ88) սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ նկատի չեն առնվում:

Օրինակ 1. 14 տարեկան երկկողմանի ծնողազուրկ երեխան միաժամանակ պատկանում է երկու սոցիալական խմբերի` Ե56 և Ա66: Նրա անապահովության ամբողջական միավորը կկազմի`

P = 50 + 0,3 x 33 = 50 + 9,9 = 59,9

Օրինակ 2. 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ, III խմբի հաշմանդամ (Մ23, Ա66, Հ33 սոցիալական խմբեր)

P = 43 + 0,3 x 33 + 0,1 x 28 = 55,7:

Օրինակ 3. 68 տարեկան II խմբի հաշմանդամ (Հ22 և Կ88 սոցիալական խմբեր): Այս դեպքում չի դիտարկվում Կ88 սոցիալական խումբը և տվյալ անձի անապահովության միավորը` P = 39:

2.2.3. Այնուհետև որոշվում է ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.), որի համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին այդ հասցեում ժամանակավոր կամ մշտական հաշվառված, ինչպես նաև փաստացի բնակվող անդամների թվի վրա`

Pմիջ = (1/n) x (P1 + P2 + ...... + Pn), որտեղ n-ը ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին այդ հասցեում մշտական կամ ժամանակավոր հաշվառված, ինչպես նաև փաստացի բնակվող անդամների թիվն է:

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 7 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող երկու անձ (P = 20), որոնցից մեկը «բացակա», երկրորդ խմբի մեկ հաշմանդամ (Հ22 = 39), 8-10 տարեկան երկու երեխաներ (Ա66 = 33, Ա66 = 33) և երկու կենսաթոշակառուներ, որոնցից մեկը 81 տարեկան է` (Կ88 = 34, Կ86 = 39):

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը` Pմիջ = (20 + 20 + 39 + 33 + 33 + 34 + 39) / 7 = 31,14:

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 3 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P1 = 20), 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ III խմբի հաշմանդամ (Մ23, Ա66, Հ33 - P2 = 43 + 0,3 x 33 + 0,1 x 28 = 55,8) և 13 տարեկան միակողմանի ծնողազուրկ երեխա

(Մ23, Ա66 - P3 = 43 + 0,3 x 33 = 52,9)

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը`

Pմիջ = (20 + 55,8 + 52,9) / 3 = 42,9:

2.3. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը

2.3.1. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`

Kընտ = 1,00 + 0,02 m,

որտեղ m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է:

2.3.2. Անաշխատունակ են համարվում մինչև 16 . տարեկան .... երեխաները, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող կանայք և տղամարդիկ` ըստ տարիքային սանդղակի (աղյուսակ 2):

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 1 անաշխատունակ անդամից:

Այդ դեպքում Kընտ = 1,00 + 0,02 x 1 = 1,02

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 11 անդամից, որից 3-ը անաշխատունակ են:

Այդ դեպքում Kընտ = 1,00 + 0,02 x 3 = 1,06:

2.4. Բնակավայրը

2.4.1. Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըստ Kտ գործակցի արժեքների բերված է աղյուսակ 3-ում:

2.5. Ընտանիքի բնակարանային պայմանները

2.5.1. Բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով, որի արժեքները բերված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

.__________________________________________________.

|ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ           |     Kբն        |

|_________________________________|________________|

|Տնակ                             |     1,2        |

|_________________________________|________________|

|Անօթևան                          |     1,07       |

|_________________________________|________________|

|Ժամանակավոր շինություն           |     1,06       |

|_________________________________|________________|

|Վթարային (3-րդ, 4-րդ աստիճանի)   |     1,05       |

|_________________________________|________________|

|Հանրակացարան                     |     1,03       |

|_________________________________|________________|

|Այլ                              |     1,02       |

|_________________________________|________________|

|Մշտական կացարան                  |     1,00       |

.__________________________________________________.

 

5.2.2. Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերում գրանցված և տնակներում փաստացի բնակվող ընտանիքների համար կիրառել Kբն = 1.2 գործակից:

2.6. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը

2.6.1. 1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստանալու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

2.6.2. Մնացած դեպքերում Kավ հավասարվում է 1.0-ի: Kավ հավասարվում է 1.0-ի նաև այն ընտանիքների համար, որոնց միակ ավտոմեքենան հաշմանդամի անվճար ստացած ավտոմեքենան է:

2.6.3. Kավ գործակցի 0-ական արժեքը պահպանվում է ավտոմեքենա ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

2.7. Ընտանիքի որևէ անդամի ՍՊԸ, ԼՏԸ, ԼՊԸ մասնակից, ԲԲԸ, ՓԲԸ մասնակից կամ բաժնետեր, վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելը,

2.7.1. Ընտանիքի որևէ անդամի ՍՊԸ, ԼՏԸ, ԼՊԸ մասնակից, ԲԲԸ, ՓԲԸ մասնակից կամ բաժնետեր, վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելու, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

2.7.2. Մնացած դեպքերում Kձ հավասարվում է 1.0-ի:

2.8. Անշարժ գույք ձեռք բերելը

2.8.1. Ընտանիքի կողմից 2000 թվականի հունվարի 1-ից հետո անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքը, որն իր հետ բերում է կենցաղային պայմանների բարելավում, ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

2.8.2. Մնացած դեպքերում Kագ հավասարվում է 1.0-ի:

2.6.1., 2.7.1., 2.8.1. կետերում, առանձնահատուկ դեպքերի համար ուսումնասիրության արդյունքում և սոցիալական աջակցության խորհրդի թույլտվությամբ կենտրոնը կարող է ընտանիքի անապահովության աստիճանը չզրոյացնել:

2.9. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակը,

2.9.1. Ամառային ամիսներին ընտանիքի կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակի (w) միջին ամսական չափը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kէ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

w = 1,3 x (80 կվտ/ժամ + 40 x n) (աղյուսակ 5)

2.10. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից սպառած էլեկտրաէներգիայի քանակը և գազի բաժանորդ լինելը

2.10.1. Գազ սպառող ընտանիքների համար կիրառվում է էլեկտրաէներգիայի սպառման նորմացույց, որն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kգ գործակցի միջոցով և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

w = 1,3 x (80 կվտ/ժամ + 10 x n) (աղյուսակ 5)

որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է:

2.10.2. Համատեղ հաշվիչ ունեցող ընտանիքների համար սպառած էներգիան բաշխվում է նրանց միջև համապատասխանաբար հետևյալ բանաձևերով.

wէ >= 1,3 x [160 + 40 x (n1+n2)]

wգ >= 1,3 x [160 + 10 x (n1+n2)]

wէ+գ >= 1,3 x (160 + 40n1 + 10n2)

որտեղ n-ը ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անդամների թիվն է:

2.11. Միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները

2.11.1. Ընտանիքի կողմից տվյալ տարվա ցանկացած հերթական երեք ամիսների ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

Kհռ = 0, եթե ընտանիքի կողմից տվյալ տարվա ցանկացած հերթական երեք ամիսների ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամուտի 50% և ավելին է, բայց ոչ պակաս քան 1000 դրամ, ինչպես նաև 5000 դրամ և ավելի վճարելու դեպքում:

2.12. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային վճարումներ կատարելը

2.12.1. Ընտանիքի որևէ անդամի կողմից 1999 թ-ից հանրապետություն ապրանքների ներմուծման կամ արտահանման համար վճարումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս. գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

2.12.2. Մնացած դեպքերում Kմաքս. հավասարվում է 1.0-ի:

2.13. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կարծիքը և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը

2.13.1. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ բարեկեցիկ ընտանիքների համար կարող են սահմանել Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք:

Տվյալ ընտանիքի բարեկեցության մասին եզրակացություն տալու ժամանակ 2.9.1., 2.10.1., 2.11.1, կետերով սահմանված ցուցանիշները սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի և սոցիալական աջակցության խորհրդի կողմից օգտագործվում են որպես կողմնորոշիչներ:

2.14. Ընտանիքի եկամուտը

2.14.1. Ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

__d

\ Sj

/_

j=1

Kեկ = 1,2 - 0,04 x ______

nxM

 

որտեղ` M-ը սոցիալական անձնագրի լրացման պահին ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձն է,

d-ն - ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին բոլոր անդամների թիվն է,

Sj-ն - ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարի),

n-ը - ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին այդ հասցեում մշտական և ժամանակավոր հաշվառված և փաստացի բնակվող անդամների թիվն է:

2.14.2. Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամուտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների ստացած աշխատավարձերը և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշմամբ հաստատված ցանկի, ձեռնարկատիրական գործունեությունից, գիտական և ստեղծագործական աշխատանքից ստացված եկամուտները, կենսաթոշակները, կրթաթոշակները և գործազրկության նպաստը:

Օրինակ Ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որից 3-ն անչափահաս երեխաներ են:

Հոր աշխատավարձը կազմում է 12.000 դրամ, մոր աշխատավարձը` 8.000 դրամ:

Այս ընտանիքի համար եկամտի գործակիցը`

Kեկ = 1,2 - 0,04 + (12000 + 8000) / (5 x 1000) = 1,04

2.14.3. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ընտանիքների եկամուտները հողագործությունից հաշվարկվում են ելնելով նրանց սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամտից նվազեցված այդ հողատարածքների նկատմամբ հաշվարկված օրենսդրությամբ սահմանված հարկերի և պարտադիր վճարների չափով:

Նույն տնտեսությունների անասնապահությունից ստացվող եկամտի հաշվարկման համար հիմք է ընդունվում անասնատեսականին պայմանական գլխի վերածելու համար ՀՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 508 որոշմամբ սահմանված գործակիցները և մեկ պայմանական գլխի հաշվով (կով) ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հաշվարկված զուտ եկամտի չափը:

3. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը

3.1. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն կարգի 2.2.-2.14. կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է, այսինքն`

P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kհռ x Kավ x Kձ x Kագ x Kեկ x Kմաքս x x Kբ x Kէ x Kգ, որտեղ P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է:

Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

 

Աղյուսակ 2

 

Տարիքային կենսաթոշակի սանդղակ ընդունված Հայաստանի Հանրապետության

քաղաքացիների Պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքով

(ուժի մեջ է 1996 թվականի հունվարի 1-ից)

 

Տղամարդ

._____________________________________________________________.

|Ծննդյան տարեթիվը    |   Տարիքը   |Կենսաթոշակի անցման տարեթիվը|

|____________________|____________|___________________________|

|01.01.36-30.06.36   |    60.5    |01.07.96-31.12.96          |

|____________________|____________|___________________________|

|01.07.36-31.12.36   |     61     |01.07.97-31.12.97          |

|____________________|____________|___________________________|

|01.01.37-30.06.37   |    61.5    |01.07.98-31.12.98          |

|____________________|____________|___________________________|

|01.07.37-31.12.37   |     62     |01.07.99-31.12.99          |

|____________________|____________|___________________________|

|01.01.38-30.06.38   |    62.5    |01.07.2000-31.12.2000      |

|____________________|____________|___________________________|

|01.07.38-31.12.38   |     63     |01.07.2001-31.12.2001      |

|____________________|____________|___________________________|

|01.01.39-30.06.39   |    63.5    |01.07.2002-31.12.2002      |

|____________________|____________|___________________________|

|01.07.39-31.12.39   |     64     |01.07.2003-31.12.2003      |

|____________________|____________|___________________________|

|01.01.40-30.06.40   |    64.5    |01.07.2004-31.12.2004      |

|____________________|____________|___________________________|

|01.07.40-31.12.40   |     65     |01.07.2005-31.12.2005      |

._____________________________________________________________.

 

ԿԻՆ

._____________________________________________________________.

|Ծննդյան տարեթիվը    |   Տարիքը   |Կենսաթոշակի անցման տարեթիվը|

|____________________|____________|___________________________|

|01.01.41-30.06.41   |    55.5    |01.07.96-31.12.96          |

|____________________|____________|___________________________|

|01.07.41-31.12.41   |     56     |01.07.97-31.12.97          |

|____________________|____________|___________________________|

|01.01.42-30.06.42   |    56.5    |01.07.98-31.12.98          |

|____________________|____________|___________________________|

|01.07.42-31.12.42   |     57     |01.07.99-31.12.99          |

|____________________|____________|___________________________|

|01.01.43-30.06.43   |    57.5    |01.07.2000-31.12.2000      |

|____________________|____________|___________________________|

|01.07.43-31.12.43   |     58     |01.07.2001-31.12.2001      |

|____________________|____________|___________________________|

|01.01.44-30.06.44   |    58.5    |01.07.2002-31.12.2002      |

|____________________|____________|___________________________|

|01.07.44-31.12.44   |     59     |01.07.2003-31.12.2003      |

|____________________|____________|___________________________|

|01.01.45-30.06.45   |    59.5    |01.07.2004-31.12.2004      |

|____________________|____________|___________________________|

|01.07.45-31.12.45   |     60     |01.07.2005-31.12.2005      |

|____________________|____________|___________________________|

|01.01.46-30.06.46   |     6.5    |01.07.2006-31.12.2006      |

|____________________|____________|___________________________|

|01.07.46-31.12.46   |     61     |01.07.2007-31.12.2007      |

|____________________|____________|___________________________|

|01.01.47-30.06.47   |    61.5    |01.07.2008-31.12.2008      |

|____________________|____________|___________________________|

|01.07.47-31.12.47   |     62     |01.07.2009-31.12.2009      |

|____________________|____________|___________________________|

|01.01.48-30.06.48   |    62.5    |01.07.2010-31.12.2010      |

|____________________|____________|___________________________|

|01.07.48-31.12.48   |     63     |01.07.2011-31.12.2011      |

._____________________________________________________________.

 

Ծանոթություն     Արտոնյալ պայմաններով կենսաթոշակառուներին չի վերաբերվում

                 աղյուսակ 4-ում ներկայացված տարիքային կենսաթոշակի փուլ առ

                 փուլ անցման սցենարը:

 

Աղյուսակ 3

 

ՑԱՆԿ

 

ՀՀ բնակավայրերի ըստ Kտ գործակիցների արժեքների

 

._______________________________________________________________.

|Մարզը             |Բնակավայրը               |Kտ գործակցի արժեքը|

|__________________|_________________________|__________________|

|Արագածոտն         |քաղ. Թալին               |1,03              |

|                  |քաղ. Ապարան              |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Արարատ            |Զանգակատուն              |1,05              |

|                  |Երասխ                    |-»-              |

|                  |Սևակավան                 |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Արմավիր           |Բագարան                  |-»-              |

|                  |Երվանդաշատ               |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Գեղարքունիք       |քաղ. Գավառ               |1,03              |

|                  |քաղ. Ճամբարակ            |-»-              |

|                  |քաղ. Մարտունի            |-»-              |

|                  |քաղ. Սևան                |-»-              |

|                  |քաղ. Վարդենիս            |-»-              |

|                  |Արտանիշ                  |1,05              |

|                  |Թթուջուր                 |-»-              |

|                  |Ջիլ                      |-»-              |

|                  |Վահան                    |-»-              |

|                  |Գագարին                  |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Լոռի              |քաղ. Վանաձոր             |1,03              |

|                  |քաղ. Ալավերդի            |-»-              |

|                  |քաղ. Ախթալա              |-»-              |

|                  |քաղ. Թումանյան           |-»-              |

|                  |քաղ. Շամլուղ             |-»-              |

|                  |քաղ. Տաշիր               |-»-              |

|                  |քաղ. Սպիտակ              |-»-              |

|                  |քաղ. Ստեփանավան          |-»-              |

|                  |Բազում                   |1,05              |

|                  |Գուգարք                  |-»-              |

|                  |Եղեգնուտ                 |-»-              |

|                  |Լեռնապատ                 |-»-              |

|                  |Գեղասար                  |-»-              |

|                  |Սարահարթ                 |-»-              |

|                  |Շենավան                  |-»-              |

|                  |Ջիլիզա                   |-»-              |

|                  |Պաղաղբյուր               |-»-              |

|                  |Ապավեն                   |-»-              |

|                  |Սարալանջ                 |-»-              |

|                  |Խնկոյան                  |-»-              |

|                  |Նոր Խաչակապ              |-»-              |

|                  |Ջրաշեն                   |-»-              |

|                  |Լեռնավան                 |-»-              |

|                  |Ղուրսալ                  |-»-              |

|                  |Կաթնաջուր                |-»-              |

|                  |Քարաձոր                  |-»-              |

|                  |Սարամեջ                  |-»-              |

|                  |Լեռնանցք                 |-»-              |

|                  |Արևաշող                  |-»-              |

|                  |Գոգավան                  |-»-              |

|                  |Գոգարան                  |-»-              |

|                  |Հարթագյուղ               |-»-              |

|                  |Լուսաղբյուր              |-»-              |

|                  |Մեծ Պառնի                |-»-              |

|                  |Ծաղկաբեր                 |-»-              |

|                  |Շիրակամուտ               |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Կոտայք            |քաղ. Հրազդան             |1,03              |

|                  |քաղ. Բյուրեղավան         |-»-              |

|                  |քաղ. Եղվարդ              |-»-              |

|                  |քաղ. Նոր Հաճն            |-»-              |

|                  |քաղ. Չարենցավան          |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Շիրակ             |քաղ. Գյումրի             |1,03              |

|                  |քաղ. Մարալիկ             |-»-              |

|                  |քաղ. Արթիկ               |-»-              |

|                  |Ախուրյան                 |1,05              |

|                  |Ջաջուռ                   |-»-              |

|                  |Պեմզաշեն                 |-»-              |

|                  |Անիպեմզա                 |-»-              |

|                  |Անի կայարան              |-»-              |

|                  |Ամասիա                   |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Սյունիք           |քաղ. Մեղրի               |1,05              |

|                  |քաղ. Ագարակ              |-»-              |

|                  |քաղ. Կապան               |1,03              |

|                  |քաղ. Գորիս               |-»-              |

|                  |քաղ. Դաստակերտ           |-»-              |

|                  |քաղ. Սիսիան              |-»-              |

|                  |քաղ. Քաջարան             |-»-              |

|                  |Ճաղատ                    |1,05              |

|                  |Մուցք                    |-»-              |

|                  |Ագարակ                   |-»-              |

|                  |Նյուվադի                 |-»-              |

|                  |Շվանիձոր                 |-»-              |

|                  |Ալդարա                   |-»-              |

|                  |Կարճևան                  |-»-              |

|                  |Կուրիս                   |-»-              |

|                  |Գուդեմնիս                |-»-              |

|                  |Լեհվազ                   |-»-              |

|                  |Վարդանիձոր               |-»-              |

|                  |Լիճք                     |-»-              |

|                  |Տաշտուն                  |-»-              |

|                  |Վահրավար                 |-»-              |

|                  |Բարձրավան                |-»-              |

|                  |Խնածախ                   |-»-              |

|                  |Խնձորեսկ                 |-»-              |

|                  |Խոզնավար                 |-»-              |

|                  |Կոռնիձոր                 |-»-              |

|                  |Հարթաշեն                 |-»-              |

|                  |Վաղատուր                 |-»-              |

|                  |Ներքին Խնձորեսկ          |1,05              |

|                  |Տեղ                      |-»-              |

|                  |Շուռնուխ                 |-»-              |

|                  |Արավուս                  |-»-              |

|                  |Քարահունջ                |-»-              |

|                  |Քարաշեն                  |-»-              |

|                  |Որոտան (Գորիսի շրջ.)     |-»-              |

|                  |Կաղնուտ                  |-»-              |

|                  |Ուժանիս                  |-»-              |

|                  |Եղվարդ                   |-»-              |

|                  |Ագարակ                   |-»-              |

|                  |Սյունիք                  |-»-              |

|                  |Գեղանուշ                 |-»-              |

|                  |Ճակատեն                  |-»-              |

|                  |Սրաշեն                   |-»-              |

|                  |Արծվանիկ                 |-»-              |

|                  |Վերին Գյոդակլու          |-»-              |

|                  |Շիկահող                  |-»-              |

|                  |Ծավ                      |-»-              |

|                  |Ներքին Հանդ              |-»-              |

|                  |Խդրանց                   |-»-              |

|                  |Տանձավեր                 |-»-              |

|                  |Աղվանի                   |-»-              |

|                  |Դավիթ Բեկ                |-»-              |

|                  |Առաջաձոր                 |-»-              |

|                  |գ. Քաջարան               |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Վայոց Ձոր         |քաղ. Եղեգնաձոր           |1,03              |

|                  |քաղ. Ջերմուկ             |-»-              |

|                  |քաղ. Վայք                |-»-              |

|                  |Խաչիկ                    |1,05              |

|                  |Բարձրունի                |-»-              |

|                  |Խնձորուտ                 |-»-              |

|                  |Նոր Ազնաբերդ             |-»-              |

|                  |Սերս                     |-»-              |

|__________________|_________________________|__________________|

|Տավուշ            |քաղ. Բերդ                |1,03              |

|                  |քաղ. Իջևան               |-»-              |

|                  |քաղ. Դիլիջան             |-»-              |

|                  |քաղ. Նոյեմբերյան         |-»-              |

|                  |Վերին Կարմիր աղբյուր     |1,05              |

|                  |Վարազավան                |-»-              |

|                  |Պառավաքար                |-»-              |

|                  |Չինարի                   |-»-              |

|                  |Ներքին Կարմիր աղբյուր    |-»-              |

|                  |Նորաշեն                  |-»-              |

|                  |Մոսեսգեղ                 |-»-              |

|                  |Նավուր                   |-»-              |

|                  |Ծաղկավան                 |-»-              |

|                  |Թովուզ                   |-»-              |

|                  |Իծաքար                   |-»-              |

|                  |Արծվաբերդ                |-»-              |

|                  |Այգեպար                  |-»-              |

|                  |Այգեձոր                  |-»-              |

|                  |Չորաթան                  |-»-              |

|                  |Բերդավան                 |-»-              |

|                  |Կողբ                     |-»-              |

|                  |Բարեկամավան              |-»-              |

|                  |Կոթի                     |-»-              |

|                  |Բաղանիս                  |-»-              |

|                  |Ոսկեպար                  |-»-              |

|                  |Ոսկեվան                  |-»-              |

|                  |Կայան                    |-»-              |

|                  |Կիրանց                   |-»-              |

|                  |Այգեհովիտ                |-»-              |

|                  |Ծաղկավան                 |-»-              |

|                  |Բերքաբեր                 |-»-              |

|                  |Աչաջուր                  |-»-              |

|                  |Վազաշեն                  |-»-              |

|                  |Դիտավան                  |-»-              |

|                  |Սարիգյուղ                |-»-              |

|                  |Սևքար                    |-»-              |

|                  |Արծվաբերդ                |-»-              |

|                  |Ջուջևան                  |-»-              |

|                  |Դեղձավան                 |-»-              |

|                  |Աճարկուտ                 |-»-              |

|                  |Ակնաղբյուր               |-»-              |

|                  |Լուսաձոր                 |-»-              |

|                  |Խաշթառակ                 |-»-              |

|                  |Ազատամուտ                |-»-              |

|                  |Լուսահովիտ               |-»-              |

._______________________________________________________________.

 

    Հանրապետության մյուս բնակավայրերում            1,0

 

Աղյուսակ 5

 

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարի 2000 թ. սեպտեմբերի 7-ի

թիվ 58-Պ հրամանով

 

Էլեկտրաէներգիա կամ գազ սպառող ընտանիքի միջին ամսական նորմացույց

 

._____________________________________________________________________.

|Ընտանիքի անդամների թիվը |էլեկտրաէներգիայի սպառման |Գազի սպառման      |

|                        |նորմացույց (կվտ/Ժ)       |նորմացույց (կվտ/Ժ)|

|________________________|_________________________|__________________|

|           1            |         156             |       117        |

|________________________|_________________________|__________________|

|           2            |         208             |       130        |

|________________________|_________________________|__________________|

|           3            |         260             |       143        |

|________________________|_________________________|__________________|

|           4            |         312             |       156        |

|________________________|_________________________|__________________|

|           5            |         364             |       169        |

|________________________|_________________________|__________________|

|           6            |         416             |       182        |

|________________________|_________________________|__________________|

|           7            |         468             |       195        |

|________________________|_________________________|__________________|

|           8            |         520             |       208        |

|________________________|_________________________|__________________|

|           9            |         572             |       221        |

|________________________|_________________________|__________________|

|          10            |         624             |       234        |

|________________________|_________________________|__________________|

|          11            |         676             |       247        |

|________________________|_________________________|__________________|

|          12            |         728             |       260        |

|________________________|_________________________|__________________|

|          13            |         780             |       273        |

|________________________|_________________________|__________________|

|          14            |         832             |       286        |

|________________________|_________________________|__________________|

|          15            |         884             |       299        |

._____________________________________________________________________.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07.09.2000
N 58-Պ
Հրաման