ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2021 թվականի N 1430-Ա
«ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ինտենսիվ այգիներ հիմնելու ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել ներդրումային ծրագրի իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 97.151 հա հողամասը` համաձայն N 2 հավելվածի, կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարումը:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 3 հավելվածի:
i
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասի ուղղակի վաճառքի գործարքի իրականացումը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի հողատեսքի փոփոխության սահմանված կարգով իրականացումը:
(4-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1685-Ա որոշում)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
(5-րդ կետը փոփ. 14.10.2021 թիվ 1685-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 2-ի
N 1430-Ա որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 2-ի
N 1430-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՔԱՐՏԵԶ, ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 2-ի
N 1430-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Վաճառող |Հայաստանի Հանրապետություն` ի դեմս |
| |Հայաստանի Հանրապետության Կոտայքի |
| |մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի |
|______________________________|______________________________________|
|Գնորդ |«ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ (գրանցման համար` |
| |282.110.1047719, ՀՎՀՀ` 00917304) |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի առարկան |Պետական սեփականություն հանդիսացող |
| |հողամասի ուղղակի վաճառք |
|______________________________|______________________________________|
|Օտարվող գույքը |Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի|
| |Եղվարդ համայնքում գտնվող 97.151 հա |
| |մակերեսով գյուղատնտեսական նշանակության|
| |վարելահողը (կադաստրային ծածկագիրը` |
| |07-004-1598-0022) |
|______________________________|______________________________________|
|Այլ անձանց գույքային |Առուվաճառքի պայմանագրի կնքման պահին |
|իրավունքներ և |հողամասը չպետք է ծանրաբեռնված լինի այլ|
|սահմանափակումներ |անձանց գույքային իրավունքներով և |
| |սահմանափակումներով` բացառությամբ |
| |հողամասի 90.19 (իննսուն ամբողջ տասնինը|
| |հարյուրորդական) հեկտար մակերեսով մասի |
| |նկատմամբ գնորդի վարձակալության |
| |իրավունքի: |
|______________________________|______________________________________|
|Նպատակը |Հողամասի տարածքում ինտենսիվ այգիների |
| |հիմնումը` համաձայն սույն որոշմամբ |
| |հավանության արժանացած ներդրումային |
| |ծրագրի |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի գինը |Հողամասը գնորդին կօտարվի կադաստրային |
| |արժեքով: |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի գնի վճարման ժամկետը|100% կանխավճար` մինչև հողամասի |
| |նկատմամբ գնորդի սեփականության |
| |իրավունքի պետական գրանցումը |
|______________________________|______________________________________|
|Գնորդի վարձակալության |Հողամասի` գնորդի կողմից վարձակալված |
|իրավունքի դադարումը |մասի նկատմամբ վերջինիս վարձակալության |
| |իրավունքը կդադարի` ամբողջ հողամասի |
| |նկատմամբ գնորդի սեփականության |
| |իրավունքի պետական գրանցման պահից` |
| |համաձայն Հայաստանի Հանրապետության |
| |քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի,|
| |հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման |
| |վրա: |
|______________________________|______________________________________|
|Պատասխանատվությունը` |Հողամասը գնորդի սեփականությանը |
|պայմանագրի պայմանների խախտման |անցնելուց 2 (երկու) տարվա ընթացքում |
|համար |սույն որոշմամբ հավանության արժանացած |
| |ներդրումային ծրագրի իրականացումը |
| |չսկսվելու դեպքում վաճառողն իրավունք |
| |կունենա միակողմանիորեն լուծելու |
| |առուվաճառքի պայմանագիրը` առանց |
| |հողամասի վրա գնորդի կատարած անբաժանելի|
| |բարելավումները վերջինիս հատուցելու |
| |պարտավորության: |
|______________________________|______________________________________|
|Վաճառողի հանդիպական |Վաճառողը պարտավոր է իր |
|պարտավորությունները |լիազորությունների շրջանակում աջակցել |
| |գնորդին` սույն որոշմամբ հավանության |
| |արժանացած ներդրումային ծրագիրն |
| |անխոչընդոտ և ժամանակին իրականացնելու |
| |համար, այդ թվում` կապված քաղաքաշինական|
| |փաստաթղթերի հաստատման և (կամ) |
| |համաձայնեցման և (կամ) տրամադրման, |
| |գործունեության և այլ |
| |թույլտվությունների տրամադրման, ինչպես |
| |նաև հողամասի համապատասխան մասերի |
| |նպատակային և (կամ) գործառնական |
| |նշանակության փոփոխման հետ: |
| | |
| |Վաճառողի կողմից իր նշած |
| |պարտավորությունների խախտման դեպքում |
| |գնորդի` ներդրումային ծրագրի |
| |իրականացումը սկսելու պարտավորության |
| |ժամկետները կհետաձգվեն` վաճառողի |
| |պարտավորությունների խախտումները |
| |վերացնելու համար փաստացի պահանջված |
| |ժամկետով: |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի կնքման ծախսերը |Գնորդի հաշվին |
|(հատակագծի, տրամադրում, | |
|պայմանագրի նոտարական | |
|վավերացում, հողամասի նկատմամբ | |
|գնորդի սեփականության իրավունքի| |
|և դրա մասի նկատմամբ | |
|օգտագործման իրավունքի դադարման| |
|պետական գրանցում) | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 14.10.2021 թիվ 1685-Ա որոշում)