Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի N 141-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը) կարգավորող գործիքը, որն ուղղված է մեղմելու (կանխելու) ֆինանսական համակարգում ֆիզիկական անձանց տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկերի ծավալի և (կամ) անշարժ գույքի գների տատանումներից ածանցվող համակարգային ռիսկերի առաջացումը,

i

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգը 11-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը):»:

i

2) Կանոնակարգը 24.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.3-րդ կետով.

«24.3. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) (Ն5(1) և Ն5(2) նորմատիվներ) սահմանված են սույն կանոնակարգի Գլուխ 6-ով:»:

3) Կանոնակարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25. Բանկի հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են հետևյալ պարբերականությամբ.

1) կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, Ն11, Ն12, Ն2(1), Ն2(11), Ն2(12), Ն2(2), Ն2(21), Ն2(22), Ն2(4), Ն2(4) (FX), Ն3(1), Ն3(2), Ն4(1), Ն4(2) հիմնական տնտեսական նորմատիվները` ամսական կտրվածքով,

2) Ն2(3), Ն2(3) (FX) հիմնական տնտեսական նորմատիվները` շաբաթական կտրվածքով,

3) պարտադիր պահուստավորման նորմատիվը` որպես կանոն, 28 կամ 35 օրերի կտրվածքով` ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի,

4) արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով,

5) Ն5(1) և Ն5(2) հիմնական տնտեսական նորմատիվները անշարժ գույքով ապահովված վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելիս:»:

i

4) Կանոնակարգի 26-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների ձևավորման»» բառերով:

i

5) Կանոնակարգի 56.1-րդ և Հավելված 4-ի 6.3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի 46-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները» բառերով:

6) Կանոնակարգի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 

i

ԳԼՈՒԽ 6.
ՊԱՀԱՆՋԻ ԵՎ ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

62. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (Ն5(1) նորմատիվ) անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի դեպքում սահմանվում է 90%:

63. Հաշվետու եռամսյակի ընթացքում տրամադրվող Ն5(1) նորմատիվի պահանջներին չբավարարող անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

Պ(շեղում) = Պ(Ն) * 10%, որտեղ

Պ(շեղում) - հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված և Ն5(1) նորմատիվի պահանջներին չբավարարող, անշարժ գույքով ապահովված վարկերի թույլատրելի ծավալն է` պայմանագրային մայր գումարների հանրագումարը:

Պ(Ն) - հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում բանկի կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինն է, որը հաշվարկվում է` սույն պարբերությամբ սահմանված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի: Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերի և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի գումարները:

64. Այն դեպքում, երբ վարկառուն ունի անշարժ գույքով ապահովված գործող արտարժութային վարկ, ապա այդ անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով նոր վարկ տրամադրելիս հաշվարկվում է Ն5(2) նորմատիվը:

65. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (Ն5(2) նորմատիվ) անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի դեպքում սահմանվում է 70%:

66. Հաշվետու եռամսյակի ընթացքում տրամադրվող Ն5(2) նորմատիվի պահանջներին չբավարարող, անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

Պ(շեղում) = Պ(Ն) * 5%, որտեղ

Պ(շեղում) - անշարժ գույքով ապահովված հետևյալ վարկերի թույլատրելի ծավալն է` պայմանագրային մայր գումարների հանրագումարը.

1) հաշվետու եռամսյակի ընթացքում արտարժույթով տրամադրված, անշարժ գույքով ապահովված ու Ն5(2) նորմատիվի պահանջներին չբավարարող վարկեր և (կամ)

2) հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկեր, որոնք ապահովված են գործող արտարժութային վարկի գրավ հանդիսացող անշարժ գույքով և չեն բավարարում Ն5(2) նորմատիվի պահանջներին:

Պ(Ն) - հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում բանկի կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի, ինչպես նաև գործող արտարժութային վարկի գրավ հանդիսացող անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով տրամադրված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինն է, որը հաշվարկվում է` սույն պարբերությամբ սահմանված վարկերի մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի: Պ(Ն) ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերը:

67. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) հաշվարկվում է (են) ֆիզիկական անձանց հետևյալ միջոցներով (այսուհետ` անշարժ գույք) ապահովված վարկեր (այսուհետ` անշարժ գույքով ապահովված վարկ) տրամադրելու դեպքում.

1. անշարժ գույք,

2. հողամասի կառուցապատման իրավունք,

3. կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

68. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) չի (չեն) հաշվարկվում ֆիզիկական անձանց անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկեր և անհատ ձեռնարկատերերին անշարժ գույքով ապահովված վարկեր տրամադրելիս:

69. Ն5(1) նորմատիվը հաշվարկվում է`

 

ՊԳԱ = Պահանջ/ԳԱ բանաձևով,

 

որտեղ`

Պահանջ - միևնույն անշարժ գույքով (գույքերով) ապահովված վարկերի հանրագումարն է, որը ներառում է այդ անշարժ գույքով (գույքերով) ապահովված`

1) ՀՀ դրամով նոր տրամադրվող վարկի պայմանագրային մայր գումարը և

2) ՀՀ դրամով տրամադրված գործող վարկի (վարկերի) համախառն հաշվեկշռային մնացորդը (մնացորդները) (առկայության դեպքում):

ԳԱ - գրավադրվող անշարժ գույքի (գույքերի) արժեքն է` համաձայն սույն կանոնակարգի 73-75-րդ կետերի:

70. Ն5(2) նորմատիվը հաշվարկվում է`

 

ՊԳԱ = Պահանջ/ԳԱ բանաձևով,

 

որտեղ`

Պահանջ - միևնույն անշարժ գույքով (գույքերով) ապահովված վարկերի հանրագումարն է, որը ներառում է այդ անշարժ գույքով (գույքերով) ապահովված`

1) նոր տրամադրվող արտարժութային վարկի պայմանագրային մայր գումարը և (կամ)

2) ՀՀ դրամով նոր տրամադրվող վարկի պայմանագրային մայր գումարը` այն դեպքում, երբ վարկառուն ունի այդ անշարժ գույքով ապահովված գործող արտարժութային վարկ և

3) գործող վարկի (վարկերի) (անկախ արժույթից) համախառն հաշվեկշռային մնացորդը (մնացորդները) (առկայության դեպքում):

ԳԱ - գրավադրվող անշարժ գույքի (գույքերի) արժեքն է` համաձայն սույն կանոնակարգի 73-75-րդ կետերի:

71. Ն5(1), Ն5(2) նորմատիվը և Ն5(2) նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը հաշվարկելիս արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն5(1), Ն5(2) նորմատիվի և Ն5(2) նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի թույլատրելի ծավալի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

72. Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա Ն5(1) և Ն5(2) նորմատիվներում պահանջը, Պ(շեղում) և Պ(Ն) մեծությունները հաշվարկելիս հիմք է ընդունվում անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը: Այն դեպքում, երբ բանկը չի կարող գնահատել բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա բանկը Ն5(1) և Ն5(2) նորմատիվներում պահանջը, Պ(շեղում) և Պ(Ն) մեծությունները հաշվարկելիս հիմք է ընդունում անշարժ գույքով ապահովված վարկի յուրաքանչյուր փուլի ժամանակ տրամադրվող պայմանագրային մայր գումարը:

73. Ն5(1) և Ն5(2) նորմատիվները հաշվարկելիս.

1) գրավադրվող անշարժ գույքի (բացառությամբ` հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) արժեքը գրավադրվող անշարժ գույքի շուկայական արժեքն է,

2) անշարժ գույքի (բացառությամբ` հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) ձեռքբերման դեպքում անշարժ գույքի շուկայական արժեքից և ձեռքբերման գնից նվազագույնը,

3) հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման դեպքում` կառուցապատողից անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման գինը:

74. Անշարժ գույքի (գույքերի) շուկայական արժեքը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի կողմից անշարժ գույքի (գույքերի) գնահատված արժեքն է, ընդ որում` գնահատումը պետք է իրականացված լինի վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

75. Ն5(1) և Ն5(2) նորմատիվները հաշվարկելիս մինչև 10 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթի) վարկ տրամադրելու դեպքում գրավադրվող անշարժ գույքի արժեքի գնահատումը կարող է իրականացվել բանկի կողմից, եթե բանկում գործում է անշարժ գույքի գնահատման համար պատասխանատու առանձին ստորաբաժանում (աշխատակից/աշխատակիցներ), ընդ որում` գնահատումը պետք է իրականացված լինի վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

76. Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է անշարժ գույքով ապահովված գործող վարկը վերաֆինանսավորելու նպատակով, ապա վերաֆինանսավորվող վարկի մնացորդային մեծությունը Ն5(1) և Ն5(2) նորմատիվների հաշվարկին չի մասնակցում:

77. Ն5(1) և Ն5(2) նորմատիվները հաշվարկելիս վարկ է համարվում անշարժ գույքի գրավով ապահովված ֆինանսական (վարկ և (կամ) փոխառություն տրամադրող) կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկը և փոխառությունը:

78. Սույն կանոնակարգի 68-րդ կետի իմաստով` անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» համաձայն «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնում ներառված ոլորտներին տրամադրված վարկերն են:»:

i

7) Կանոնակարգի Հավելված 8-ի 5-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին»» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ. ապրիլի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.09.2021
N 141-Ն
Որոշում