ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 հուլիսի 2021 թվականի N 436-Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) Հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
i
2) Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «իրենց մասնաճյուղերի» բառերից առաջ լրացնել «մասնաճյուղեր կամ գործակալներ ունենալու դեպքում,» բառերով,
i
3) Հավելվածի 10.1-ին կետում «[email protected]» բառերը փոխարինել «[email protected]» բառերով,
i
4) Հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների)» և «և գործակալների» բառերը,
i
5) Հավելվածի 14-րդ կետը «օպերատորի և» բառերից հետո լրացնել «գործակալներ կամ մասնաճյուղեր ունենալու դեպքում,» բառերով,
6) Հավելվածի 19-րդ կետից հանել «երկու անգամ» և «երկրորդ անգամ» բառերը,
i
7) Հավելվածը լրացնել 19.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
i
«19.1. Լիազոր մարմնի կողմից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերով նույն զբոսաշրջային օպերատորին մեկ տարվա ընթացքում երեք անգամ մերժելուց հետո զբոսաշրջային օպերատորը չի կարող հայտ ներկայացնել երրորդ մերժման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:»,
i
8) Հավելվածի Ձև 3-ի 5-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«6) գործակալ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված պայմանագրերի պատճենները _____ թերթ,»,
9) Հավելվածի Ձև 3-ի 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «(եթե զբոսաշրջային օպերատորը գրանցված կամ գտնվում է Երևանում)» բառերը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2021 թվական: