(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ապրիլի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 1996 թ. թիվ 105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» թիվ 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մաքսատուրք չի սահմանվում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ծագման երկրները Հայաստանի Հանրապետության հետ կազմում են ազատ առևտրի գոտիներ կամ մաքսային միություններ».
բ) որոշման 11-րդ կետում 0,15 տոկոս դրույքաչափը սահմանել 0,3 տոկոս.
գ) որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 615 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 39 որոշումը:
3. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի մայիսի 1-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1993 թվականի
դեկտեմբերի 6-ի թիվ 615 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
--------------------------------------------------------------------------
Ապրանքի Ներմուծման Արտահանման
ծածկագիրն Ապրանքի համառոտ անվանումը մաքսատուրքի մաքսատուրքի
ըստ ԱՏԳ դրույքաչափը դրույքաչափը
ապրանքային /ներմուծվող /արտահանվող
անվանացանկի ապրանքի ապրանքի
մաքսային մաքսային
արժեքի արժեքի
նկատմամբ` նկատմամբ`
տոկոսով / տոկոսով/
--------------------------------------------------------------------------
1 2 3 4
--------------------------------------------------------------------------
01 Կենդանի կենդանիներ 0 0
02 Միս և մսի այլ ենթամթերքներ 0 0
այդ թվում`
0210 մսի այլ ենթամթերքներ 0 0
03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ,
կակղամորթներ և ջրային այլ
անողնաշարավորներ 0 0
այդ թվում`
0305 30 900 ապխտած ձուկ, ներառյալ
ապխտած ձկան անոսկոր միս 10 0
04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու 0 0
05 Այլ տեղում չհիշատակված կենդանական
ծագում ունեցող նյութեր 10 0
06 Կենդանի ծառեր և այլ բույսեր,
սոխուկներ, արմատներ և բույսերի
համանման այլ մասեր, կտրված
ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 10 0
07 Բանջարեղեն և ուտելի այլ
արմատապտուղներ ու պալարապտուղներ 0 0
08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային
կամ ցիտրուսային մշակաբույսերի
կեղևներ ու կճեպներ 10 0
09 Սուրճ, թեյ, մատե/ պարագվայական
թեյ/ և համեմունքներ 10 0
10 Հացահատիկ 0 0
11 Ալրաղացային արդյունաբերության
արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին,
հացահատիկային սոսնձանյութ 0 0
12 Ձիթատուների սերմեր և պտուղներ,
այլ սերմեր, պտուղներ և հատիկներ,
դեղաբույսեր, բույսեր տեխնիկական
նպատակների համար, ծղոտ և կեր 0 0
13 Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ
բուսական նյութեր ու լուծամազուքներ
/էքստրակտներ/ 0 0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման
համար անհրաժեշտ բուսական նյութեր 0 0
15 Կենդանական կամ բուսական ծագում
ունեցող ճարպեր և յուղեր, դրանց
ճեղքումից ստացվող նյութեր,
պատրաստի սննդայուղեր, բուսական կամ
կենդանական ծագում ունեցող մոմեր 0 0
16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից,
կակղամորթներից կամ ջրային այլ
անողնաշարավորներից արտադրանք 0 0
այդ թվում`
1601 00 990 ապխտած և կիսաապխտած երշիկ 10 0
1604 30 100 խավիար 10 0
1604 30 900 խավիարի փոխարինողներ 10 0
1605 խեցգետնանմաններից,
կակղամորթներից և ջրային այլ
անողնաշարավորներից պատրաստի
կամ պահածոյացված արտադրանք 10 0
17 Շաքար, շաքարից պատրաստված
հրուշակեղեն 0 0
այդ թվում`
1704 10 000 ծամոն 10 0
18 Կակաո և կակաոյից պատրաստված
մթերքներ 10 0
19 Հացահատիկներից, ալյուրից,
օսլայից և կաթից պատրաստվող
մթերք, հրուշակեղեն 0 0
այդ թվում`
1905 30 քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի 10 0
20 Բանջարեղենի վերամշակումից
ստացվող մթերք 0 0
այդ թվում`
2006, 2008 շաքարով կամ առանց շաքարի
պահածոյացված պտուղներ և
բույսերի այլ ուտելի մասեր 10 0
2007 ջեմեր, ժելե, մարմելադներ 10 0
2009 մրգահյութեր, բանջարեղենային
հյութեր (առանց սպիրտի ու
շաքարի ) և այլն 10 0
21 Տարբեր տեսակի սննդամթերք 10 0
այդ թվում`
2102 դրոժներ 0 0
22 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային
խմիչքներ, քացախ 10 0
23 Սննդարդյունաբերության մնացուկներ
և թափոններ, կենդանիների համար
պատրաստի կերեր 0 0
այդ թվում`
2309 10 կենդանիների /շների և
կատուների/ համար կերեր 10 0
24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական
փոխարինողներ 10 0
այդ թվում`
2401 ծխախոտի հումք 0 0
25 Աղ, ծծումբ, հող և քար,
ծեփագործական նյութեր, կիր և
ցեմենտ 0 0
26 Հանքաքար, խարամ, մոխիր 0 0
27 Հանքային վառելիք, նավթ և
նավթավերամշակման արտադրանք,
բիտումինացված հանքաքարեր,
հանքաքարային մոմ 0 0
այդ թվում`
2710 00 250 բենզին 0 0
2710 00 590 դիզելային վառելիք 0 0
28 Անօրգանական քիմիայի արտադրանք,
թանկարժեք և հազվագյուտ հողային
մետաղների օրգանական և անօրգանական
միացություններ, ռադիոակտիվ
տարրեր /էլեմենտներ/ կամ իզոտոպներ 0 0
29 Օրգանական քիմիական միացություններ 0 0
30 Դեղագործական արտադրանք 0 0
31 Պարարտանյութեր 0 0
32 Դաբաղման և ներկման լուծամազուքներ
/էքստրակտներ/, տանիններ և
դրանց ածանցյալներ, պիգմենտներ և
այլ ներկանյութեր, ներկեր ու լաքեր,
մածիկ և մաստիկա, թանաք /տպագրական
ներկեր/ 0 0
33 Եթերային յուղեր և էսենցիաներ 0 0
այդ թվում`
3303-3306 պարֆյումերային, կոսմետիկական
և հարդարանքի այլ միջոցներ 10 0
34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական
նյութեր, լվացող և օծող
միջոցներ, արհեստական և պատրաստի
մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ,
ատամնաբուժական նպատակներով
օգտագործվող ատամնաբուժական մոմ և
գիպսե այլ հիմնադրույթներ 10 0
այդ թվում`
3401 օճառ 0 0
3402 մակերեսային-ակտիվ օրգանական
նյութեր, լվացող և օծող
միջոցներ 0 0
3406 մոմեր 0 0
35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված
/մոդիֆիկացված/ օսլաներ, սոսինձներ,
խմորիչներ /ֆերմենտներ/ 0 0
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական
արտադրանք, լուցկի 0 0
այդ թվում`
3604 հրավառելիք /ֆեյերվերկներ/
ազդանշանային և անձրևային
հրթիռներ, հակամառախուղային
ազդարարներ 10 0
37 Լուսանկարչական ապրանքներ, 10 0
կինոապրանքներ
38 Քիմիական այլ արտադրանք 10 0
39 Պլաստմասսաներ և պլաստմասսայե
իրեր 0 0
այդ թվում`
3924 խոհանոցային և ճաշի սպասք,
տնային օգտագործման այլ
առարկաներ 10 0
40 Կաուչուկե և ռետինե իրեր 0 0
այդ թվում`
4011 10 000 մարդատար ավտոմեքենաների դողեր 10 0
4012 10 900 վերականգնված կամ օգտագործված
ավտոդողեր 10 0
4013 10 100 մարդատար ավտոմեքենաների դողերի
ռետինե օդախցիկներ 10 0
4015 19 100, ռետինե տնտեսական
4015 19 900 և այլ ձեռնոցներ 10 0
4015 90 000 հագուստի ռետինե այլ արտադրանք 10 0
4016 91 000 հատակի ռետինե գորգիկներ, ծածկոցներ 10 0
4016 92 000 ռետինե (լաստիկ) 10 0
41 Կաշեհումք և կաշի 0 0
42 Կաշվե արտադրանք 10 0
43 Մորթեղեն, մորթու հումք,
արհեստական մորթի 0 0
այդ թվում`
4303 մորթե հագուստեղեն 10 0
44 Բնափայտ և փայտե արտադրանք 0 0
այդ թվում`
4414 նկարների, հայելիների և
նմանատիպ այլ առարկաների
շրջանակներ 10 0
4419 խոհանոցային իրեր 10 0
4420 փորագրված փայտյա իրեր 10 0
4421 փայտյա այլ առարկաներ 10 0
45 Խցան և խցանե իրեր 10 0
46 Ծղոտից, հյուսելու այլ նյութերից
արտադրանք 10 0
47 Ցելյուլոզա, թղթի հումք 0 0
48 Թուղթ, ստվարաթուղթ 0 0
49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական
այլ արտադրանք 0 0
50 Մետաքս և մետաքսե արտադրանք 10 0
51 Բուրդ և բրդյա արտադրանք 0 0
52 Բամբակ 0 0
53 Այլ բուսական տեքստիլ թելեր,
թղթե թելեր և կտորներ 0 0
54 Քիմիական թելեր 0 0
55 Քիմիական շտապելե թելեր 0 0
56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք,
լարաններ, ճոպաններ, պարաններ 0 0
57 Գորգեր 10 0
58 Հատուկ կտորներ, խավավոր կտորներ,
գոբելեն, ժանյակներ 10 0
59 Որոշակի ծածկույթով ներծծված
տեքստիլ արտադրանք 0 0
60 Տրիկոտաժ 0 0
61 Տրիկոտաժե հագուստեղեն 10 0
62 Տեքստիլ հագուստեղեն /բացի
տրիկոտաժեղենից/ 10 0
63 Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք 10 0
64 Կոշիկ 10 0
այդ թվում`
6406 կոշիկի մասեր 0 0
65 Գլխարկներ 10 0
66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ 10 0
67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ 10 0
68 Քարե, գիպսե, ցեմենտե, ազբեստե,
փայլարե արտադրանք 10 0
69 Խեցեգործական արտադրանք 10 0
70 Ապակի և ապակյա արտադրանք 0 0
այդ թվում`
7013 ճաշի և խոհանոցի սպասք 10 0
7016 ապակե սալիկներ, աղյուսներ և
դեկորատիվ նպատակների համար այլ
իրեր 10 0
7018 ապակուց պատրաստված զարդաքանդակներ 10 0
71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք
քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք
իրեր, զարդեղեն /բիժուտերիա/,
դրամներ 0 0
այդ թվում`
7113 ոսկերչական իրեր և թանկարժեք
մետաղներից պատրաստված դրանց
մասերը 10 0
7114 ոսկյա և արծաթյա իրեր, թանկարժեք
մետաղներից պատրաստված դրանց
մասերը 10 0
7115 թանկարժեք մետաղներից պատրաստված
այլ իրեր 10 0
7117 զարդեղեն /բիժուտերիա/ 10 0
7118 դրամներ 10 0
72 Սև մետաղներ 0 0
73 Սև մետաղից պատրաստված արտադրանք 0 0
74 Պղինձ և պղնձե արտադրանք 0 0
այդ թվում`
7417 սննդի պատրաստման կենցաղային սարքեր 10 0
7418 խոհանոցային պարագաներ և
կենցաղային այլ իրեր 10 0
75 Նիկել և նիկելից պատրաստված արտադրանք 0 0
76 Ալյումին և ալյումինե արտադրանք 0 0
այդ թվում`
7615 խոհանոցային և կենցաղային այլ իրեր 10 0
7616 ալյումինե այլ իրեր 10 0
78 Կապար և կապարե արտադրանք 0 0
79 Ցինկ և ցինկե արտադրանք 0 0
80 Անագ և անագե արտադրանք 0 0
81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ,
մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված
արտադրանք 0 0
82 Գործիքներ, դանակներ, գդալներ,
պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից 0 0
այդ թվում`
8215 դանակներ, գդալներ, պատառաքաղներ`
ոչ թանկարժեք մետաղներից 10 0
83 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված
այլ իրեր 0 0
այդ թվում`
8303 զրահապատ սեյֆեր, չհրկիզվող
պահարաններ 10 0
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ,
սարքավորումներ և մեխանիկական
հարմարանքներ 0 0
85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ,
ձայնագրող սարքավորումներ,
հեռուստասարքավորումներ, ընդունիչ և
հաղորդիչ սարքավորումներ 0 0
այդ թվում`
8509 էլեկտրատեխնիկական կենցաղային
մեքենաներ 10 0
8510 էլեկտրասափրիչներ և մազեր կտրող
էլեկտրական մեքենաներ 10 0
8517 10 000 հեռախոսային ապարատներ 10 0
8518 խոսափողեր և բարձրախոսներ 10 0
8519 էլեկտրանվագարկիչ հարմարանքներ 10 0
8520 մագնիտոֆոններ և ձայնագրող այլ
սարքավորումներ 10 0
8521 տեսագրող և տեսավերարտադրող
սարքավորումներ 10 0
8522 8519-8521 խմբերում նշված
սարքավորումների բաղադրիչներ 10 0
8523, 8524 ձայնագրող ժապավեններ և սկավառակներ 10 0
8527 ռադիոընդունիչներ 10 0
8528 հեռուստացույցներ 10 0
8529 8527,8528 խմբերում նշված
սարքավորումների բաղադրիչներ 10 0
8540 հեռուստատեսային
էլեկտրոնաճառագայթային խողովակներ 10 0
86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ
և այլ սարքավորումներ 0 0
87 Տրանսպորտային միջոցներ /բացի
երկաթուղայինից/ 10 0
այդ թվում`
8702 ոչ պակաս 10 ուղևոր (վարորդի հետ
միասին) տեղափոխող ավտոմեքենաներ,
այդ թվում` ավտոբուսներ 0 0
8703 90 100 էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ
(տրոլեյբուսներ) 0 0
8704 բեռնատարներ 0 0
8713 հաշմանդամների սայլակներ 0 0
88 Թռչող ապարատներ, տիեզերական
ապարատներ և այլն 0 0
89 Նավեր, նավակներ և լողարկող այլ
միջոցներ 0 0
90 Օպտիկական, լուսանկարչական,
կինեմատոգրաֆիական չափիչ, հսկիչ,
բժշկական և վիրաբուժական
սարքավորումներ ու գործիքներ 0 0
91 Ժամացույցներ և ժամացույցների
մասեր 10 0
այդ թվում`
9108-9112,
9114 Ժամացույցների մասեր 0 0
92 Երաժշտական գործիքներ, դրանց
բաղադրիչներ 0 0
93 Զենք և զինամթերք 0 0
94 Կահույք, անկողնային պարագաներ,
լուսավորիչներ, հավաքովի
շինարարական կառուցվածքներ 10 0
այդ թվում`
9402 բժշկական կահույք 0 0
9406 հավաքովի շինարարական
կառուցվածքներ 0 0
95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ 0 0
այդ թվում`
9504, 9508 զվարճացնող խաղեր, կարուսելներ,
ատրակցիոններ, հրաձգարաններ և
այլն 10 0
96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր 10 0
97 Արվեստի գործեր *) - -
-------------------------------------
*) Արվեստի գործերի արտահանումը և ներմուծումը կատարվում է համաձայն
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված կարգի: