ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2021 թվականի N 197-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Կարգի 37-րդ կետի 2-րդ ենթակետում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1 կետով.
«37.1. Կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է`
1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 0.9 ՄՎտ-ը.
2) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` առանց գումարային հզորության սահմանափակման` մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:».
3) Կարգի 38-րդ կետում «30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերից հետո լրացնել «կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում, 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ» բառերով.
4) Կարգի 39-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով.
5) Կարգի 41-րդ և 42-րդ կետերում «35-րդ և 37-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 37-րդ և 37.1-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ` Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական: