Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 մայիսի 2021 թվականի N 197

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը ցանկանում է անմիջապես կառուցապատողից ձեռք բերել բնակարան: Կառուցապատող ընկերությունը սնանկ է ճանաչվել և կառուցապատման աշխատանքները շարունակելու իրավունքը ձեռք է բերել մեկ այլ կազմակերպություն, որից էլ ձեռք է բերվելու բնակարանը: Տվյալ դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի հետ կապված որևէ խնդիր կառաջանա, թե՞ ոչ: Ինչպես նաև ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի հիմնավորվի, որ բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցապատողից:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի

- 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:

i

- 6-րդ մասին համապատասխան` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգով,

i

- 7-րդ մասի համաձայն` նույն հոդվածի կիրառության նպատակով Կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը և Կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

Վերոնշյալ կարգի`

i

- 2-րդ կետի համաձայն` կարգի գործողությունը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող վարձու աշխատողների վրա` վերջիններիս կողմից կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին ներկայացվելու դեպքում,

i

- 5-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին է ներկայացնում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռքբերված (բերվող) լինելու մասին,

i

- 8-րդ կետը սահմանում է եկամտային հարկի վերադարձման մասին դիմումի մերժման հիմքերը, մասնավորապես` դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել կարգի 5-7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանը անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու դեպքում, ֆիզիկական անձը կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից` ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված պայմանները բավարարելու և կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու դեպքում:

i

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 19.02.2015թ. «Կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 160-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարող լիազոր մարմինը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.05.2021
N 197
Իրազեկման թերթիկ