Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 149 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2021 թվականի N 720-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2021 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով.

3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով`

«2.1. Մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում, գրանցվում, հաշվառվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգով` համաձայն N 2 հավելվածի:

2.2. Սույն որոշման N 2 հավելվածը գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:».

4) հավելվածի վերին աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մայիսի 6-ի

N 720-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 23-ի

N 1495-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հանցագործության մասին հաղորդումներ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ.

2) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ` գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ տարածքային մարմնից ստացված գրությունը կամ հաղորդումը.

3) պատահարների վերաբերյալ հաղորդումներ` անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

4) հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումների (այսուհետ` հաղորդումներ) ընդունում ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից հաղորդումների ստացում.

5) հաղորդումների գրանցում` ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից հաղորդումների բովանդակության համառոտագրում հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում.

6) հաղորդումների հաշվառում` յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի մատյանային և համակարգչային հաշվառում.

7) հաղորդումներին ընթացք տալը` ոստիկանության իրավասու ծառայողների կողմից հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների ստուգման նպատակով օրենքով սահմանված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ` ստուգում).

8) նյութեր` հաղորդումների ընդունման և ստուգման արդյունքում ձեռքբերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդումներ` կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում` առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում:

4. Ոստիկանության տարածքային մարմինները պարտավոր են տեսանելի վայրերում ամրացնել ցուցապաստառներ, որոնցում առկա կլինեն տեղեկություններ` բանավոր հաղորդումներ ընդունելու մասին արձանագրությունների ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, հսկող դատախազի, վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են նաև ոստիկանության պաշտոնական կայքէջում:

 

2. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարների առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման ոստիկանության տարածքային մարմիններում և գրանցման ոստիկանության` հերթապահ մաս ունեցող տարածքային մարմիններում:

6. Ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերը (այսուհետ` հերթապահ մաս) ապահովում են հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը: Հաղորդումների ընդունում և գրանցում կարող են իրականացնել նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, Ներքին անվտանգության վարչությունը, Ճանապարհային ոստիկանությունը (այսուհետ` իրավասու ստորաբաժանումներ):

7. Էլեկտրոնային եղանակով ստացված հաղորդումները գրանցվում են, եթե դրանք ուղարկվել են ոստիկանության [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին:

8. Էլեկտրոնային հաղորդումները տպագրվում են թղթային կրիչի վրա, գրանցվում և ստուգվում են սույն կարգով սահմանված ընթացակարգով:

9. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կամ կապի այլ միջոցներով ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում ստացված հաղորդումները գրանցվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն), որից հետո անհապաղ ներկայացվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` ոստիկանության իրավասու ստորաբաժանման իրավասու այլ պաշտոնատար անձին կամ տարածքային մարմնի ղեկավար պաշտոնատար անձանցից նշանակված օրվա պատասխանատու հերթապահին (այսուհետ` պատասխանատու): Ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) պարտավոր է հաղորդումն անհապաղ ուղարկել գրանցման:

10. Ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում ընդունված բանավոր հաղորդումներն ամրագրվում են բանավոր հաղորդում ընդունելու մասին արձանագրության (այսուհետ` արձանագրություն) (ձև N 1) մեջ, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի և ծառայողական հասցեն, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն, իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը.

2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվելու դեպքում` սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը.

3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն:

11. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

12. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից:

13. Եթե հաղորդում ներկայացնող անձը ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում օրինական ներկայացուցչի (ներկայացուցչի) ներկայությամբ, ովքեր իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և հաղորդում ներկայացնող անձի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:

14. Եթե հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել ոստիկանության ծառայողի կազմած արձանագրությունը, ապա ոստիկանության ծառայողը դրա մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները): Արձանագրությունը սույն կարգի համաձայն ներկայացվում է գրանցման:

15. Անհայտ կորածների մասին հաղորդումներն ընդունվում և գրանցվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ:

16. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով չնախատեսված աղբյուրներից ստացված և հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները գրանցվում են դրանք ստացած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա:

17. Հաղորդումները գրանցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) (ձև N 2):

18. Գրանցամատյանը կարվում, համարակալվում, կնքվում և գրանցվում է ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի քարտուղարությունում:

19. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունեն հերթապահ մասի պետը, հերթափոխի ավագը, իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողը, սույն կարգով նախատեսված դեպքում` նաև ոստիկանության տարածքային մարմնի ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը:

20. Գրանցամատյանում գրառումները կատարվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով: Գրառումների վրա ուղղումներ կատարել չի թույլատրվում: Սխալ գրառումները վերցվում են փակագծերի մեջ, գրանցվում են նորից` նույն համարի ներքո և հաստատվում հերթափոխի ավագի ստորագրությամբ:

21. Գրանցամատյանում գրանցված հաղորդմանը տրվում է հերթական հաշվառման համար` սկսած օրացուցային տարվա սկզբից:

22. Գրանցամատյանում գրառումները պետք է պարունակեն հաղորդումը գրանցելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, իրավախախտման կամ պատահարի հակիրճ նկարագրությունը (ժամանակը, վայրը, հանգամանքները), հաղորդում ներկայացնող անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), ձեռնարկված միջոցառումները, հաղորդումն ստուգելու համար ստացող տարածքային մարմնի, ոստիկանության ծառայողի, այդ թվում` օպերատիվ խմբի ղեկավարի տվյալները, հաղորդումն ստուգելու համար ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ստուգելու արդյունքում ընդունված որոշումը և այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, քրեական գործի համարը, այն մարմինը, ուր հաղորդումը (նյութերը) ուղարկվել է ըստ ենթակայության, նախկինում գրանցված հաղորդմանը նոր հաղորդման կցումը, կտրոն-ծանուցագրի համարը:

23. Բանավոր հաղորդումները գրանցելիս արձանագրության վրա, իսկ գրավոր հաղորդումները գրանցելիս` գրավոր հաղորդման վրա դրվում է գրանցամատյանի դրոշմակնիքը (ձև N 3), որի վրա լրացվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը, հաղորդումը գրանցող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը և ստորագրությունը:

24. Գրանցամատյանի` օրվա ընթացքում կատարված գրառումների էջի, ինչպես նաև ստացված հաղորդումների պատճենները դատախազի պահանջով 24 ժամվա ընթացքում ուղարկվում են դատախազություն:

25. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված դեպքում ըստ ենթակայության պետական այլ մարմին կամ ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելիս` հաղորդումը ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում համարվում է գրանցումից հանված և ստուգման ենթակա չէ:

26. Քարտուղարության աշխատողներին արգելվում է քաղաքացիներից կամ նրանց ներկայացուցիչներից առձեռն ստանալ կամ ընդունել հաղորդումներ:

27. Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին անանուն հաղորդումները, որոնց ստուգումը պահանջում է պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ենթակա են գրանցման գրանցամատյանում:

28. Եթե անանուն հաղորդումների ստուգումը չի պահանջում պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ապա դրանք չեն գրանցվում և ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) կամ տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) ցուցումով (մակագրությամբ) թողնվում են անհետևանք:

29. Անանուն գրավոր հաղորդումները քարտուղարությունում գրանցվելուց հետո, իսկ բանավոր հաղորդումները հաղորդում ընդունող ոստիկանության ծառայողի զեկուցագրով հանձնվում են օպերատիվ-հետախուզական ստորաբաժանում` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգելու համար, եթե հաղորդմամբ պարունակվող տեղեկությունները հիմնավոր են, ողջամտորեն ստուգման հնարավորություն են տալիս, վերաբերում են կոնկրետ անձի կամ կոնկրետ հանցագործության դեպքի:

30. Եթե միևնույն հանցագործության, վարչական իրավախախտման կամ պատահարի մասին ստացվում է երկու և ավելի հաղորդում, ապա բոլոր հաղորդումները գրանցվում են, կնքվում գրանցամատյանի դրոշմակնիքով և զեկուցագրով կցվում առաջինը գրանցված հաղորդմանը:

31. Միևնույն անձից երկու և ավելի անգամ ստացված հաղորդումները գրանցվում են սույն կարգի համաձայն, սակայն կարող են չստուգվել, եթե վերաբերում են միևնույն իրավախախտման կամ պատահարի միևնույն հանգամանքներին: Ստուգում չիրականացնելու հիմնավորումների մասին հաղորդում ներկայացնողին տրվում է գրավոր պարզաբանում:

32. Հեռախոսային կապի միջոցով ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասեր և հերթապահ ծառայություններ ուղղված բոլոր զանգերը, ինչպես նաև ելքային զանգերը ձայնագրվում են, եթե համապատասխան ստորաբաժանումը, հերթապահ մասը կամ հերթապահ ծառայությունն ապահովված են հեռախոսային խոսակցությունները ձայնագրող տեխնիկական միջոցներով: Ձայնագրությունները պահպանվում են երեք ամիս և ենթակա են ոչնչացման ինքնաշխատ կարգով:

33. Քննիչի` հանցագործության նոր դեպքի կամ վարչական իրավախախտման հայտնաբերման մասին գրությունն անհապաղ գրանցվում է գրանցամատյանում:

34. Հանցագործության նոր դեպքի մասին գրությունը գրանցելուց հետո, 24 ժամվա ընթացքում, քննիչին գրավոր տրամադրվում է գրանցված գրության համարը:

35. Դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս` հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձև N 4), իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով:

36. Կտրոն-ծանուցագրերը համարակալվում, գրքերի են կարվում և հաշվառվում քարտուղարությունում: Կտրոն-ծանուցագրերը ոստիկանության իրավասու ծառայողին են հանձնվում ստորագրությամբ, իսկ օգտագործված կտրոն-ծանուցագրի հիմքը վերադարձվում է քարտուղարություն:

37. Կտրոն-ծանուցագրի դարձերեսին ամրագրվում են տեղեկություններ հանցագործության մասին հաղորդումների քննարկման ժամկետների, ընդունվող որոշումների, որոշումները բողոքարկելու կարգի, սույն կարգի կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման վերաբերյալ:

 

3. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

38. Հանցագործությունների մասին հաղորդումները գրանցելուց հետո կամ վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերի քննությամբ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս 4 ժամվա ընթացքում դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան:

39. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան մուտքագրված տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դատախազությանը:

40. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրված տեղեկատվությունը շուրջօրյա ռեժիմով համակարգվում է ոստիկանության շտաբի հերթապահ մասում:

41. Վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշմամբ սահմանված կարգով:

42. Նյութերը, որոնցով ընդունվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, հաշվառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների հաշվառման մատյանում, իսկ այն նյութերը, որոնցով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժվել կամ հարուցված վարույթը կարճվել է, հաշվառվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու և հարուցված վարույթը կարճելու մասին որոշումների հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանները վարում է ոստիկանության իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողը կամ տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ոստիկանության ծառայողը:

43. Եթե քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվելուց հետո ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում ստացվում են այլ պետական մարմիններ, կազմակերպություններ ավելի վաղ ուղարկված հարցումների պատասխանները կամ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, ապա նշված փաստաթղթերը (եթե նախապատրաստված նյութերը դատախազությունից վերադարձվել են, նախապատրաստված նյութերի հետ մեկտեղ) 24 ժամվա ընթացքում ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի պետի կողմից ներկայացվում են դատախազին` նշված փաստաթղթերում առկա տվյալների վերլուծմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության հարցը քննարկելու համար:

 

4. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

44. Ոստիկանության տարածքային մարմնում հաղորդումը գրանցելուց հետո, այն տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հերթափոխի ավագն օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և դրա մասին զեկուցում է ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:

45. Իրավասու ստորաբաժանումների կողմից հանցագործության մասին հաղորդումը գրանցելու դեպքում հաղորդման ստուգումն իրականացնում են իրավասու ստորաբաժանման ծառայողները կամ ոստիկանության պետի (սպասարկող տեղակալի) կողմից հաղորդման ստուգումը (բացառությամբ Ճանապարհային ոստիկանությունում գրանցված հաղորդումների) հանձնարարվում է տարածքային մարմիններին (այդ թվում` համատեղության ձևով), որոնք էլ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում են օպերատիվ խմբի մեկնումը դեպքի վայր: Ստուգման և ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքները զեկուցվում են իրավասու ստորաբաժանման ղեկավարին (իրավասու այլ պաշտոնատար անձին)` սույն կարգով սահմանված որոշումները կայացնելու համար:

46. Ոստիկանության տարածքային մարմիններում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ստացված հաղորդումներն ստուգման համար ուղարկվում են Ճանապարհային ոստիկանություն:

47. Իրավախախտման կամ պատահարի վայր ժամանած օպերատիվ խմբի ղեկավարը և անդամները (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում` ճանապարհային ոստիկանության ծառայողները) իրենց իրավասության սահմաններում պարտավոր են`

1) կանխել, խափանել իրավախախտումները, իրավախախտում կատարած անձանց բռնելու նպատակով ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ.

2) իրավախախտումից, պատահարից տուժած, կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող անձանց ցույց տալ անհրաժեշտ օգնություն.

3) միջոցներ ձեռնարկել իրավախախտման կամ պատահարի վայրը պահպանելու ուղղությամբ.

4) ընդունել հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ հաղորդումներ.

5) հանցագործության հատկանիշներ անմիջականորեն հայտնաբերելիս` կատարել դեպքի վայրի զննություն.

6) ձեռնարկվող միջոցառումների ընթացքի մասին հայտնել տարածքային մարմնի հերթապահ մաս, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին, Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների ստուգման դեպքում` Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

48. Հերթապահ մասի պետը, իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողը և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավարը պարտավոր են հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղյակ պահել դատախազին և նախաքննության մարմնին:

49. Գործի քննությանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննիչ ներգրավելու դեպքում մինչև վերջինիս` դեպքի վայր ժամանելը, քրեադատավարական գործողություններ չեն կատարվում: Քննիչի ժամանելուց հետո քրեադատավարական գործողությունները հետաքննության մարմնի ծառայողների կողմից կատարվում են քննիչի ցուցումով:

50. Հայտնաբերված հանցագործության վերաբերյալ հաղորդում ընդունելու դեպքում հաղորդում ներկայացնողին պարզաբանվում է 24 ժամվա ընթացքում հերթապահ մասից կտրոն-ծանուցագիր ստանալու նրա իրավունքը:

51. Հաղորդումը հերթապահ մասում կամ իրավասու ստորաբաժանումում գրանցման է ներկայացնում օպերատիվ խմբի ղեկավարը` դեպքի վայրից վերադառնալուց հետո անմիջապես:

52. Օպերատիվ խմբի մեջ մտնող ոստիկանության ծառայողներից մեկին հերթափոխի ավագը նշանակում է օպերատիվ խմբի ղեկավար` համաձայն ոստիկանության տարածքային մարմնի պետի կողմից նախապես հաստատված գրաֆիկի: Օպերատիվ խմբի ղեկավարը պատասխանատու է ստուգման համար:

53. Հերթապահության ընդունում-հանձնում իրականացնելիս լիազորված ծառայողը կամ հերթապահ մասի պետը (կամ նրա հանձնարարությամբ` հերթափոխի ավագը) ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) զեկուցում է`

1) հերթապահ մասում ստացված հաղորդումների թիվը և դրանց համառոտ բովանդակությունը.

2) հերթապահ մասում գրանցված հաղորդումների թիվը.

3) հերթապահության օրվա դրությամբ նախկինում գրանցված հաղորդումներով սույն կարգով սահմանված որոշումներ ընդունելու ժամկետների խախտումների դեպքերը:

54. Գրանցված յուրաքանչյուր հաղորդման վերաբերյալ ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) ներկայացվում է զեկուցագիր, որում նշվում են իրավախախտման կամ պատահարի համառոտ բովանդակությունը և հերթապահության ընթացքում հաղորդման ստուգումն իրականացրած ոստիկանության ծառայողի տվյալները:

55. Ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) կամ տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) կողմից զեկուցագրերը մակագրվում են, այնուհետև հանձնվում ստուգման պարտականությունը կրող ոստիկանության ծառայողին:

56. Հաղորդումներն ստուգում իրականացնելու համար ոստիկանության ծառայողին են հանձնվում հերթապահ մասում` հերթափոխի ավագի կամ լիազորված ծառայողի կողմից` գրանցամատյանում նշելով հաղորդումը (նյութերը) ստուգում կատարողին հանձնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ինչպես նաև կատարողի տվյալները և նրա ստորագրությունը:

57. Ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողը պարտավոր է պարզել հաղորդում ներկայացնող անձի և նրա բնակության վայրի վերաբերյալ տվյալների լրիվությունն ու իսկությունը: Տվյալների ոչ լրիվության դեպքում ոստիկանության ծառայողը ոստիկանության իրավասության սահմաններում պետք է միջոցներ ձեռնարկի դրանք ճշտելու ուղղությամբ:

58. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) կամ տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) մակագրությամբ թողնվում են անհետևանք, դրա մասին նշում է կատարվում գրանցամատյանում, և ընթացքը լուծվում է սույն կարգի 29-րդ կետով սահմանված կարգով:

59. Այն դեպքում, երբ պարզ չէ հաղորդմամբ ներկայացվող իրավախախտման տեսակը (հանցանք, թե զանցանք), դրա ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված կարգով:

60. Պատահարների մասին հաղորդումներն ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ հայտնաբերելիս` ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) անհապաղ ներկայացնել զեկուցագիր` սույն կարգով նախատեսված որոշում ընդունելու նպատակով:

61. Վարչական իրավախախտումների մասին հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս` ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) անհապաղ ներկայացնել զեկուցագիր: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկն ընդունելուց հետո ընդունված որոշման մասին նշում է կատարվում գրանցամատյանում:

62. Հանցագործության մասին հաղորդումների ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, որի արդյունքում ընդունվում է նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

63. Վարչական իրավախախտումների մասին հաղորդումներն ստուգվում և որոշումներն ընդունվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

64. Վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման արդյունքում, ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու.

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու.

3) հաղորդումը (նյութերը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու (գործը քննելու) լիազորություն ունեցող պետական մարմին կամ ըստ տարածքային ենթակայության ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելու մասին:

65. Սույն կարգի 64-րդ կետով նախատեսված որոշումները ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) ընդունում է` ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձևով:

66. Պատահարի մասին հաղորդումներն ստուգվում և սույն կարգի 68-րդ կետով նախատեսված որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումը գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում:

67. Սույն կարգի 68-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը կայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվվում է որոշման կայացման օրվանից:

68. Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձևով, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետևանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը.

2) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկն ընդունելուց հետո ընդունված որոշման մասին նշում է կատարվում գրանցամատյանում.

3) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով: Այս դեպքում գրանցամատյանում նշվում է սույն կարգի 64-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը.

4) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա հաղորդումը (նյութերը) ուղարկել այն պետական մարմին, որն օրենքով լիազորված է պատահարի քննության արդյունքներով կայացնել որոշում կամ իրավասու ստորաբաժանում կամ ըստ տարածքային ենթակայության` ոստիկանության տարածքային այլ մարմին:

69. Ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում հանձնվում է հերթափոխի ավագին կամ իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողին` գրանցամատյանում նշում կատարելու համար:

70. Ոստիկանությունում գրանցված հանցագործության մասին հաղորդումների ստուգումը նախաքննության մարմնի կողմից իրականացվելու դեպքում ստուգման արդյունքում ընդունված որոշման մասին տեղեկությունները գրանցամատյանում գրառում է ոստիկանության իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողը կամ տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը` նախաքննության մարմնից տեղեկություններն ստանալուց հետո` անմիջապես:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու,

գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

 

Բանավոր հաղորդում ընդունելու մասին

 

___ _________ 202__ թ. քաղաք (համայնք) _______________________________

Ժամը` ___ ___ րոպե

Ես` __________________________________________________________________

(ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ տարածքային

մարմնի անվանումը)

______________________________________________________________________

             (ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

ընդունեցի հաղորդում քաղաքացի`

______________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության վայրի հասցեն,

հեռախոսահամարը)

______________________________________________________________________

            (էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

______________________________________________________________________

                      (ծառայողական հասցեն, պաշտոնը)

______________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

հաղորդում տվողի առնչությունն իրավախախտմանը կամ պատահարին և իրազեկության աղբյուրը ____________________________________________________

______________________________________________________________________

 

Քաղաքացի ____________________________________________________________ ը

նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին (զգուշացվում է, եթե ընդունվել է հանցագործության մասին հաղորդում)

______________________________________________________________________

                            (ստորագրությունը)

 

Իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը ____________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը,

վայրը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Հաղորդումն ընդունեց __________________________________________________

(ծառայողի ստորագրությունը)

 

___ _________ 202__ թ.

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու,

գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ N ______

 

հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների

մասին հաղորդումների

 

______________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի

ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը)

 

Սկսված` ___ _______ 202 թ.

Ավարտված` ___ _______ 202 թ.

 

._________________________________________________________________________.

|NN |Հանցագոր- |Հաղորդում  |Հանցագործու-|Կտրոն-|Ձեռնարկված  |Ում կողմից   |

|ը/կ|ծության,  |ներկայաց-  |թյան,       |ծանու-|միջոցառում- |և  երբ է     |

|   |վարչական  |նող        |վարչական    |ցագրի |ները        |հանձնարարվել |

|   |իրավա-    |անձի       |իրավախախտման|համարը|(ղեկավար    |հաղորդման    |

|   |խախտման,  |տվյալ-     |կամ պատահարի|      |պաշտոնատար  |ստուգումը,   |

|   |պատահարի  |ները       |հակիրճ      |      |անձանցից    |հաղորդումն   |

|   |վերաբերյալ|(անունը,   |նկարագրու-  |      |ում է       |ստուգելու    |

|   |հաղորդում-|ազգանունը, |թյունը      |      |զեկուցվել,  |համար        |

|   |ները      |հայրանունը,|(ժամանակը,  |      |օպերատիվ    |ստացող       |

|   |գրանցելու |իրավաբա-   |վայրը,      |      |խմբի կազմը, |ոստիկանության|

|   |օրը,      |նական      |հանգամանք-  |      |օպ. խմբի    |տարածքային   |

|   |ամիսը,    |անձի       |ները),      |      |ղեկավարի    |մարմնի       |

|   |տարեթիվը, |անվանումը, |հաղորդմանը  |      |տվյալները,  |անվանումը,   |

|   |ժամը,     |հասցեն,    |կից         |      |իրավախախտման|ոստիկանության|

|   |րոպեն     |հեռախոսա-  |ներկայացվող |      |կամ պատահարի|ծառայողի     |

|   |          |համարը)    |առարկաներ,  |      |վայր        |տվյալները,   |

|   |          |           |փաստաթղթեր, |      |մեկնելու    |ստորագրու-   |

|   |          |           |նյութական   |      |ժամանակը)   |թյունը,      |

|   |          |           |այլ կրիչներ |      |            |հաղորդումը   |

|   |          |           |            |      |            |(նյութերը)   |

|   |          |           |            |      |            |ստուգելու    |

|   |          |           |            |      |            |համար        |

|   |          |           |            |      |            |ստանալու օրը,|

|   |          |           |            |      |            |ամիսը,       |

|   |          |           |            |      |            |տարեթիվը,    |

|   |          |           |            |      |            |ժամը, րոպեն  |

|___|__________|___________|____________|______|____________|_____________|

| 1 |    2     |     3     |     4      |  5   |     6      |      7      |

|___|__________|___________|____________|______|____________|_____________|

| 1.|          |           |            |      |            |             |

|___|__________|___________|____________|______|____________|_____________|

| 2.|          |           |            |      |            |             |

|___|__________|___________|____________|______|____________|_____________|

| 3.|          |           |            |      |            |             |

|___|__________|___________|____________|______|____________|_____________|

| 4.|          |           |            |      |            |             |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Ստուգելու արդյունքում ընդունված       |Այն մարմինը,  |Գրանցա-   |Նշումներ|

|որոշումը, այն ընդունելու օրը, ամիսը,  |ուր հաղորդումը|մատյանում |        |

|տարեթիվը                              |(նյութերը)    |առաջինը   |        |

|______________________________________|ուղարկվել     |գրանցված  |        |

|Քրեական   |Վարչական     |Զեկուցագրի   |է ըստ         |հաղորդմանը|        |

|գործ      |իրավախախտ-   |հիման վրա    |ենթակայության,|նոր       |        |

|հարուցելու|ման          |նյութերը     |ուղարկելու    |հաղորդման |        |

|մասին     |վերաբերյալ   |թողնել       |օրը, ամիսը,   |կցումը    |        |

|(հարուցված|գործի        |անհետևանք    |տարեթիվը,     |(առաջինը  |        |

|քրեական   |վարույթ      |(զեկուցագրի  |ելքի համարը   |գրանցված  |        |

|գործի     |հարուցելու,  |համարը, օրը, |              |հաղորդման |        |

|համարը,   |վարչական     |ամիսը,       |              |գրանցման  |        |

|օրը,      |իրավախախտ-   |տարեթիվը),   |              |համարը,   |        |

|ամիսը,    |ման          |Հաղորդումը   |              |տարեթիվը, |        |

|տարեթիվը),|վերաբերյալ   |(նյութերը)   |              |զեկուցագրի|        |

|քրեական   |գործի        |ուղարկել     |              |համարը)   |        |

|գործ      |վարույթ      |այն պետական  |              |          |        |

|հարուցելը |հարուցելը    |մարմին, որն  |              |          |        |

|մերժելու  |մերժելու,    |օրենքով      |              |          |        |

|մասին,    |հաղորդումը   |լիազորված է  |              |          |        |

|հաղորդումն|(նյութերը)   |պատահարի     |              |          |        |

|ըստ       |վարչական     |քննության    |              |          |        |

|ենթակայու-|իրավախախտ-   |արդյունքներով|              |          |        |

|թյան      |ման          |կայացնել     |              |          |        |

|հանձնելու |վերաբերյալ   |որոշում, կամ |              |          |        |

|մասին     |արձանագրու-  |ըստ          |              |          |        |

|          |թյուն        |տարածքային   |              |          |        |

|          |կազմելու     |ենթակայու-   |              |          |        |

|          |(գործը       |թյան`        |              |          |        |

|          |քննելու)     |ոստիկանության|              |          |        |

|          |լիազորություն|տարածքային   |              |          |        |

|          |ունեցող      |այլ մարմին   |              |          |        |

|          |պետական      |             |              |          |        |

|          |մարմին կամ   |             |              |          |        |

|          |ըստ          |             |              |          |        |

|          |տարածքային   |             |              |          |        |

|          |ենթակայության|             |              |          |        |

|          |ոստիկանության|             |              |          |        |

|          |տարածքային   |             |              |          |        |

|          |այլ մարմին   |             |              |          |        |

|          |ուղարկելու   |             |              |          |        |

|          |մասին        |             |              |          |        |

|__________|_____________|_____________|______________|__________|________|

|    8     |      9      |     10      |      11      |    12    |   13   |

|__________|_____________|_____________|______________|__________|________|

|__________|_____________|_____________|______________|__________|________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու,

գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԴՐՈՇՄԱԿՆԻՔ

 

.__________________________________________________.

|Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման   |

|կամ տարածքային մարմնի անվանումը                   |

|Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և |

|պատահարների գրանցամատյանում                       |

|                                                  |

|N _________ _____                                 |

|____________ 202 թ.                               |

|                                                  |

|Գրանցեց                                           |

|               ________________________________   |

|                       պաշտոնը, կոչումը           |

|               ________________________________   |

|                       անունը, ազգանունը          |

|               ________________________________   |

|                        ստորագրությունը           |

.__________________________________________________.

 

Ձև N 4

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու,

գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

      ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՀԻՄՔ                      ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

      N ________________                         N ____________________

 

._________________________________________________________________________.

|Հաղորդումն ընդունված է               |___________________________________|

|_____________________________________|(ՀՀ ոստիկանության կենտրոնական      |

|(հաղորդում ներկայացնողի անունը,      |ապարատի ստորաբաժանման կամ          |

|ազգանունը, հայրանունը)               |տարածքային մարմնի անվանումը)       |

|_____________________________________|___________________________________|

|(իրավաբանական անձի անվանումը,        |(հասցեն, հերթապահ մասի             |

|հասցեն, հեռախոսահամարը)              |հեռախոսահամարը)                    |

|_____________________________________|Հաղորդումն ընդունված է             |

|_____________________________________|___________________________________|

|Հաղորդման հակիրճ բովանդակությունը    |(հաղորդում ներկայացնողի անունը,    |

|_____________________________________|ազգանունը, հայրանունը)             |

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|(իրավաբանական անձի անվանումը,      |

|_____________________________________|հասցեն, հեռախոսահամարը)            |

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|___________________________________|

|_____________________________________|Հաղորդումն ընդունեց _______________|

|                                     |___________________________________|

|Հաղորդումն ընդունեց _________________|(պաշտոնը, ազգանունը,               |

|_____________________________________|ստորագրությունը)                   |

|(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)|___________________________________|

|_____________________________________|___________________________________|

|Կտրոն-ծանուցագիրն            ստացա   |___________________________________|

|_____________________________________|(ծառայողական հեռախոսահամարը)       |

|(ստորագրությունը)                    |___ _________ 202 թ.               |

|___ _________ 202 թ.                 |_____ ժամ _____ րոպե               |

|_____ ժամ _____ րոպե                 |                                   |

._________________________________________________________________________.

 

(դիմերես)

 

._____________________________________________________________________.

|Հանցագործությունների մասին հաղորդումները քննարկվում և  լուծվում են   |

|անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և  հիմքերի       |

|բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում դրանց ստացման պահից |

|10 օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ         |

|հոդված):                                                             |

|Հանցագործությունների մասին հաղորդումներում նշված փաստական            |

|հանգամանքների ստուգման արդյունքներով ընդունվում է հետևյալ            |

|որոշումներից մեկը`                                                   |

|1) քրեական գործ հարուցելու մասին.                                    |

|2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.                            |

|3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին                      |

|(ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդված):                  |

|Քրեական գործ հարուցելը մերժելու մասին ոստիկանության որոշումը, որոշման|

|պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել վերադաս  |

|դատախազին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդված):        |

|Քրեական գործ հարուցելը մերժելու մասին ոստիկանության որոշումը և       |

|քրեական գործ հարուցելուց ոստիկանության հրաժարվելը կարող է            |

|բողոքարկվել ոստիկանության գտնվելու վայրի դատարան, եթե բողոքը չի      |

|բավարարվել դատախազի կողմից:                                          |

|Բողոքը ներկայացվում է դատախազի կողմից բողոքը մերժելու մասին          |

|տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել,   |

|բողոք ներկայացնելուց հետո 1-ամսյա ժամկետը լրանալու օրվանից` 1 ամսվա  |

|ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդված):        |

|Ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման       |

|տվյալները                                                            |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|(հեռախոսահամարը)                                                     |

|                                                                     |

|Զանգահարել, եթե  կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են:         |

._____________________________________________________________________.

 

(դարձերես)»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2021
N 720-Ն
Որոշում