Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ Շ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

21 ապրիլի 2021 թվականի N 191

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ' ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Տնտեսվարող սուբյեկտը գործում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկման ընդհանուր համակարգում և զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի (ծաղկաբուծություն) արտադրությամբ և մանրամեծածախ վաճառքով: Տնտեսվարող սուբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում ունեցել է այլ եկամուտներ, օրինակ` կրեդիտորական պարտքերի ներումից և (կամ) զեղչումից եկամուտ, արտարժույթի փոխանակումից եկամուտ, անհատույց ստացված ակտիվներից եկամուտ, շնորհի մաս-մաս հաշվեգրում, որպես եկամուտ, արդյո՞ք վերոնշյալ եկամուտները կմասնակցեն ՀՕ 126-րդ հոդվածով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում համախառն եկամտի մեջ այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով 10 տոկոս տեսակարար կշռի հաշվարկին: Նշենք նաև, որ վերոնշյալ եկամուտները գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու արդյունք են:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:

Նույն մասի 1-ին կետին համապատասխան` նույն մասի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող` նույն մասի 1-ին կետով սահմանված արտադրանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողների` գյուղատնտեսական արտադրանքից տարբերվող այլ ակտիվների իրացումից ստացվող կամ այլ եկամուտների (այդ թվում` անհատույց ստացված ակտիվներից, կրեդիտորական պարտքերի ներումից և (կամ) զեղչումից եկամուտների և այլն) տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում` օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը կգործի միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.04.2021
N 191
Իրազեկման թերթիկ