ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2021 թվականի N 342-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 310-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 9,700.0 հազար դրամ` «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի ձեռք բերման նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով:
2. Որոշմամբ հաստատված Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 313.4 հազար դրամ` Ընկերության հաշվեկշռում հաշվառված շարժական գույքի ձեռքբերման նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով:
i
3. Որոշման NN 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության
Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի մարտի 16-ի
N 342-Ն որոշման
Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի մարտի 16-ի
N 342-Ն որոշման
Հավելված N 3
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի մարտի 16-ի
N 342-Ն որոշման