501.0021.310701
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50101116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2001 թվականի թիվ 21
Քաղ. ԱՇՏԱՐԱԿ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ /ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ/ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ Նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ենթակարգավորման սպասարկման մրցույթի անցկացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման պատասխանատվությունը դնել մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վրա (պետ Մ. Առաքելյան):
3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման հսկողությումը դնել մարզպետի տեղակալ Գ. Գյոզալյանի վրա:
4. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:
ԿԱՐԳ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Սույն կարգով սահմանվում է Արագածոտնի մարզում ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորափոխադրողներին ենթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի մրցութային կարգով ընտրության գործընթացը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արագածոտնի մարզպետի կարգադրությամբ:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է
- մրցույթի առարկան.
- մասնակիցներին ներկայացվող պահանջները.
- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները.
- մրցույթի առարկային նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.
- հայտի ներկայացման վերջին ժամկետը.
- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.
- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 8.1. կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի ուղևորափոխադրողների երթակարգավարական ծառայության մատուցման նվազագույն գին:
Հավասար ցուցանիշերի դեպքում նախապատվությունը կտրվի ըստ
- երթակարգավարի մասնագիտական պատրաստվածության.
- երթակարգավարի աշխատանքային ստաժի.
- երթակարգավարական կետի տեխնիկական հագեցվածության առկա
հնարավորությունների:
Հավասար պայմանների դեպքում ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով: Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
Մրցույթը համարվում է չկայացած, եթե
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել:
7. ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արագածոտնի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղիների երթակարգավարական սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու երթակարգավարական սպասարկման պայմանագիրը, մրցույթի հաղթողի նախապատվությունը տրվում է հաջորդ հորիզոնականը զբաղեցրած սուբյեկտին: Եթե մինչև երրորդ հորիզոնականը զբաղեցրած սուբյեկտը հրաժարվում է 10 օրվա ընթացքում երթակարգավարական սպասարկման պայմանագիրը կնքելուց, ապա մրցույթի արդյունքները համարվում են անվավեր և կազմակերպվում է նոր մրցույթ:
Մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված երթակարգավարական սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8.1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`
ա/ երթակարգավարական կետի ինքնածախսածածկման հաշվարկ,
բ/ այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարած վճարումների իսկությունը,
գ/ երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը,
դ/ հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների վերաբերյալ:
8.2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
- մրցույթի մասնակիցը չպետք է հանդիսանա Արագածոտնի միջհամայնքային հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրող.
- ունենա երաշխիքներ երթակարգավարական գործունեության հետ կապված միանվագ նյութական ծախսումների ապահովվածության վերաբերյալ:
9. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ Արագածոտնի մարզպետի հաստատմանը` մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:
Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:
Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Արագածոտնի մարզպետարան
ՀԱՅՏ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոբուսային
(միկրոավտոբուսային) երթուղիների ուղևորափոխադրողների երթակարգավարական
ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու
Հայտատու ............................................................
Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը
Խնդրում եմ ընդգրկել երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու հայտը
Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները.
1. Պետռեգիստրի վկայականի N ...................
2. Վճարային փաստաթուղթ N ...................
3. Երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը
Լրացուցիչ տեղեկություններ
....................................................................
....................................................................
....................................................................
....................................................................
....................................................................
Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ
................................ /...../................ 200 թ.
կ.տ.
Գործերն ընդունեց ..................................................