ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2021 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 631-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 6-րդ կետում «սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով.
2) 37-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 478-Ն որոշման հավելվածի NN 1, 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
i
2) 30-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.
i
3) 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով.
i
4) 33-36-րդ, 38-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
5) 38-րդ կետում, NN 2, 3 ձևերում «պետ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
6) NN 2, 3 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1305-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից» բառերով.
i
2) 4-5-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 671-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 1477-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող` կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին`» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
i
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում և 11-րդ կետի 5-րդ ենթակետում «ծառայությունն» բառը փոխարինել «տեսչական մարմինն» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման, որոշման հավելվածի վերնագրում և որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
i
2) որոշման հավելվածի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` ծառայություն) բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
i
3) որոշման հավելվածի 2-րդ, 4-7-րդ, 10-12-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) որոշման հավելվածի 4-5-րդ կետերում, 12-րդ կետում «պետ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառերով և դրան համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման հավելվածի 6-7-րդ, 11-րդ կետերից հանել «աշխատակազմի» բառը.
i
6) որոշման N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի, ինչպես նաև կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 827-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին`» բառերով, իսկ «ծառայության» բառը` «տեսչական մարմնի» բառով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և առողջության սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին» N 1133-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով, 3-րդ կետում «ծառայություն» բառը «տեսչական մարմին» բառով, իսկ 4-րդ կետում «Ծառայությունը» բառը` «Տեսչական մարմինը» բառերով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Անասնաբուժության մեջ օգտագործվող կենսապատրաստուկների (անասնաբուժական դեղամիջոցների) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1088-Ն որոշման N 1 հավելվածի 4-5-րդ, 15-16-րդ կետերում, N N 1, 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման և որոշման հավելվածի վերնագրերում, որոշման և որոշման հավելվածի 1-ին կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների` իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում և որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
i
3) որոշման N 2 հավելվածի 2-3-րդ, 5-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով, իսկ 25-րդ կետում և N 1 ձևում «ծառայության» բառը` «լիազոր մարմնի» բառերով:
i
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 252-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով, որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով, իսկ որոշման հավելվածի NN 1, 2 ձևերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով:
i
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման և որոշման NN 1, 2, 3 հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ որոշման 3-րդ կետում «պետին» բառը «ղեկավարին» բառով:
i
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ» բառերով.
i
4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
i
2) 5-րդ կետի 2-4-րդ, 6-րդ ենթակետերում, 6-րդ կետի 2-5-րդ ենթակետերում, 7-8-րդ կետերում «ծառայություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ».
4) 8-րդ կետում «ԳՍԲՊՊ» և «SSFS» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԻՕԲՊՊ ՌԱ» և «FSIB of RA» բառերով, իսկ «ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով:
i
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը հաստատելու մասին» N 649-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
i
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի (բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) ոլորտում արտահանման և (կամ) ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը, արտաքին առևտրային նպատակով արտահանման և (կամ) ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 354-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն», «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով:
i
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Անասնաբուժության, բուսասանիտարիայի ու կերի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի N 62 ու օգոստոսի 24-ի N 512 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1731-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
i
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Լիազորած պետական մարմիններ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 557-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1147-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
i
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը լիազորություններ վերապահելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1913-Ն, N 1916-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 576-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1732-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
i
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման 5-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետում «Տեսչությունն» բառը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով.
i
3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը հաստատելու մասին» N 236-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով.
2) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Մոնիթորինգի իրականացման ընթացքում նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշումներով սահմանված կարգով:»:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման և արտահանման կարգը և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը սահմանելու մասին» N 1688-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով, իսկ «ծառայության» բառը` «տեսչական մարմնի» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը» բառերով.
i
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «ծառայության սահմանային հսկիչ կետի տեսուչի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի» բառերով, իսկ «ծառայություն» բառը` «տեսչական մարմինը» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «ծառայության տեսուչի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի» բառերով:
i
31. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի մսի ներմուծմանը ներկայացվող պահանջները և Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշումը:
32. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2021 թվական: