ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1855-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածում`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:»,
i
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «կազմում է 10 տոկոս» բառերը փոխարինել «կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
i
ե. 12-րդ կետի երկրորդ նախադասությունը «անդամը» բառից հետո լրացնել «կամ եթե զինծառայողը կառուցվածքային փոփոխության արդյունքում Պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված կարգով նշանակվել է քաղաքացիական ծառայության պաշտոնի» բառերով,
զ. 12-րդ կետի երրորդ նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կետի համաձայն քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու դեպքերում» բառերով.
2) N 2 հավելվածում`
i
ա. 6-րդ կետի առաջին նախադասությունը և 1-ին ենթակետը «ընտանիքի» բառից հետո լրացնել «` համավարկառու հանդիսացող» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`
i
«10.1. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն զինծառայողին տրված տեղեկանքն ուժի մեջ է ոչ ավելի, քան տեղեկանքի տրման օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 20-ը, որը լրանալու դրությամբ զինծառայողի կողմից սույն կարգի 11-րդ կետում նախատեսված պայմանագիրը պատասխանատու ստորաբաժանում չներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանման կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրառում է կատարվում ծրագրի մասնակիցների ռեեստրում` տվյալ զինծառայողի համար սույն կարգով սահմանված վարկավորման ծրագիրը դադարած լինելու մասին: Տեղեկանքի տրման օրվանից եռամսյա ժամկետում զինծառայողը կարող է հրաժարվել ծրագրին մասնակցելու իրավունքից` դիմում ներկայացնելով համապատասխան մարմնի ղեկավարին և հետ վերադարձնելով տրված տեղեկանքը: Եթե ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների քանակը չի գերազանցում տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում վիճակահանությանը մասնակցած և առանց նշման թերթիկ հանած զինծառայողների թվին, ապա վերջիններիս պատասխանատու ստորաբաժանման կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքը` այդ մասին անհրաժեշտ գրառում կատարելով ծրագրի մասնակիցների ռեեստրում, իսկ եթե առանց նշման թերթիկ հանած զինծառայողների քանակը գերազանցում է ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվը, ապա առանց նշման թերթիկ հանած զինծառայողների մասնակցությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր վիճակահանություն` սույն կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն:»,
i
գ. 12-րդ կետում «Կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «Ծրագրի» բառով, իսկ «հաշվին» բառից հետո լրացնել «` Պաշտպանության նախարարության և համագործակցող վարկատու կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագրերի համաձայն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական: