Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԾԱԽՍԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հոկտեմբերի 2020 թվականի N 91

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպությունը 2017 թ.-ին ձեռք է բերել հիմնական միջոց 1.499.583 դրամ արժողությամբ: Հետագայում կատարվել է վերանորոգման աշխատանք 859.000 դրամ արժողությամբ, որը գերազանցում է հիմնական միջոցի սկզբնական արժեքի 5%-ը (աշխատանքի արժեքը կազմում է 859.000 դրամ, սկզբնական արժեքի 5%-ը կազմում է 74.979 դրամ, իսկ գերազանցող մասը կազմում է 859.000-74.979=784.021 դրամ): Տվյալ դեպքում վերանորոգման արժեքի ո՞ր մասը պետք է կապիտալացվի, հիմնական միջոցի սկզբնական արժեքի 5% գերազանցող մասը, թե՞ կատարված ծախսը ամբողջությամբ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում` գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` նույն կետի «ա»-»գ» ենթակետերով սահմանված կարգով: Նույն կետի կիրառության իմաստով` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5%-ը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5%-ը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15%-ը` այդ չափը գերազանցող մասով:

Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում հիմնական միջոցի սկզբնական արժեքի 5%-ը գերազանցող ծախսն ամբողջությամբ համարվում է կապիտալ բնույթի ծախս:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2020
N 91
Իրազեկման թերթիկ