Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 օգոստոսի 2020 թվականի N 45

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ա կազմակերպությունը 30.06.2020թ.-ին սխալմամբ չեղյալ է համարել Բ կազմակերպությանը դուրս գրված և իրենց կողմից վավերացված հարկային հաշիվը: Բ կազմակերպությունը 16.07.2020 թ.-ին չեղարկումը մերժելու փոխարեն հաստատել է: Ի՞նչ կարգով կարելի է չեղարկումը անվավեր ճանաչել:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված են դեպքերը, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել: Ընդ որում` չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում` իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում: Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1257-Ն որոշման N 2 հավելվածով:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքները կարող են չեղարկվել միայն ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, իսկ դրանց մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը կարող են չեղարկվել ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, օրենսգրքով սահմանված հիմքերի առկայությամբ և սահմանված կարգով չեղարկված հաշվարկային փաստաթղթերը ենթակա չեն վերականգնման: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ տվյալ գործարքի ճիշտ տվյալներին համապատասխան կարող է դուրս գրվել նոր հաշվարկային փաստաթուղթ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.08.2020
N 45
Իրազեկման թերթիկ