Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 օգոստոսի 2020 թվականի N 41

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը իրականացնում է սուրճերի և թեյերի պատրաստման և իրացման գործունեություն: Իրացումը տեղի է ունենում բացառապես նույն վայրում և հաճախորդի ցանկությամբ կարող է իրացվել թե` տաք և թե` սառը վիճակում: Արդյո՞ք անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող ծառայությունը համարվում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:

i

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն` «56 Հանրային սննդի կազմակերպում» հատվածը ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում` ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:

Միաժամանակ, դասակարգչի «56.30 Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ» դասը ներառում է տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրասրահներում, պարահրապարակներում, գիշերային ակումբներում (խմիչքների մատուցմամբ), սուրճի, հյութերի սրահներում, ինչպես նաև խմիչքների վաճառքը սայլակներից:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ տեղում օգտագործելու համար սուրճի, թեյի պատրաստման, վաճառքի և սպասարկման ծառայությունները` սուրճի, թեյի սրահներում, հանդիսանում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.08.2020
N 41
Իրազեկման թերթիկ