Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

8 օգոստոսի 2020 թվականի N 39

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական նշանակության տարածք, որը ցանկանում է օտարել մեկ այլ ֆիզիկական անձի: Տվյալ դեպքում արդյո՞ք առաջանում է որևէ հարկային պարտավորություն:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով`

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո` 365 օրվա ընթացքում,

բ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից հասարակական նշանակության տարածքը անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձի օտարելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
08.08.2020
N 39
Իրազեկման թերթիկ