Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 հունիսի 2020 թվականի N 15

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դպրոցի բանկային հաշվի մնացորդը կազմել է 9.958.900 դրամ: 2018 թվականի տարվա վերջին մնացորդը եղել է 11.202.400 դրամ: Մնացորդը ձևավորվել է նախորդ մի քանի տարիների մնացորդների գումարներից, որը նախատեսված է եղել դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Տվյալ դեպքում դպրոցը համարվում է շահութահարկ վճարող, թե՞ ոչ և երբվանի՞ց է:

 

Պատասխան

i

2018թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շահութահարկ վճարողներ են համարվում.

1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի,

2) ՀՀ-ում հաշվառված` անհատ ձեռնարկատերերը, նոտարները,

3) ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի),

4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են շահութահարկ վճարող չհանդիսացող անձանց շրջանակը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածով ՊՈԱԿ-ների մասով որևէ առանձնահատկություն սահմանված չէ, հետևաբար` վերջիններս 2018թ.-ից համարվում են շահութահարկ վճարողներ` անկախ տարվա ընթացքում բացառապես բյուջետային հատկացումներ և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքային) փոխանցվող եկամուտներ ստացած լինելու հանգամանքից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.06.2020
N 15
Իրազեկման թերթիկ