Սեղմել Esc փակելու համար:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ...

 

(հրամանը փոփոխվելու է 01.01.2025թ` 26.09.2024 թիվ 1232-Ն հրաման)

i

124.0065.260218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

15 փետրվարի 2018 թվականի N 65-Ն

 

i

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի փետրվարի 15-ի

N 65-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց (այսուհետ` անձանց) հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթների կիրառման առումով` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող են համարվում`

1) իրենցից, ըստ էության, անձանց խումբ ներկայացնող իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք), եթե այդ խմբում ընդգրկվող`

ա. անձանցից մեկը կամ մի քանիսը իրացրել են խմբի մեկ այլ անդամի կողմից նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերած ապրանքների 60 և ավելի տոկոսը` արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

բ. անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին արտադրել են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը` արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

գ. անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին ներմուծել են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը` արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

դ. անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին մատուցել (կատարել) են Հայաստանի Հանրապետությունում մատուցվող (կատարվող)` նույն ոլորտին դասվող ծառայությունների (աշխատանքների) ընդհանուր արժեքային մեծության 40 և ավելի տոկոսը:

Սույն ենթակետում նշված արժեքային կամ քանակական ցուցանիշների որոշման հիմք կարող են հանդիսանալ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տեղեկությունները, հրապարակված վիճակագրական տվյալները, փորձագիտական գնահատականները:

Երկու և ավելի թվով անձինք, ըստ էության, անձանց խումբ են, եթե`

այդ անձանց գործարար հարաբերությունները (ներառյալ` գործունեության ոլորտի, մատակարարների կամ գնորդների ընտրության, գործունեության իրականացման նպատակով կնքվող պայմանագրային հարաբերությունները (ներառյալ` պայմանագրերի պայմանները) փայամասնակցության կամ կառավարման կամ ղեկավար մարմնի անդամ հանդիսանալու կամ փայամասնակցի հետ ազգակցական կապ ունենալու հիմքերով ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) ձևով սահմանվում են շահառու հանդիսացող ֆիզիկական անձի որոշումներով,

այդ անձանցից մեկի կամ մի քանիսի գործունեության առանձնահատկությունները, փայամասնակցության կամ կառավարման կամ ղեկավարման մարմնի անդամ հանդիսանալու կամ փայամասնակցի հետ ազգակցական կապ ունենալու հիմքերով, ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) ձևով, սահմանվում են շահառու հանդիսացող ֆիզիկական անձի որոշումներով և, միաժամանակ, այդ անձը կամ անձանցից յուրաքանչյուրը խմբի մյուս անդամների առնվազն մեկի համար հանդիսանում է շահառու կամ այնպիսի անձի համար շահառու, որն իր հերթին շահառու է հանդիսանում խմբի այլ անդամի համար:

Շահառու է հանդիսանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունից ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) եղանակներով ստանում է եկամուտ,

i

2) այն անձինք, որոնք թեպետև իրենցից անձանց խումբ չեն ներկայացնում, սակայն այդ անձանցից մեկը կամ մի քանիսը իրացնում են մեկ այլ անձի կողմից նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերած ապրանքների 60 և ավելի տոկոսը` կիրառելով գործարար շրջանակներում սովորաբար կիրառվող առևտրային վերադիրից 1.3 անգամ ավելի բարձր վերադիր: Այս դեպքում, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող է համարվում նաև այն անձը, ում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերված ապրանքներն իրացնում են սույն ենթակետում նշված անձինք,

3) այն անձինք, որոնք թեպետև իրենցից անձանց խումբ չեն ներկայացնում, սակայն իրացվող ապրանքների կամ ծառայությունների (աշխատանքների) գները բարձր կամ ցածր պահելու, հարկվող շրջանառությունները ցածր ցույց տալու միջոցով բարձր եկամուտներ ստանալու, շուկա այլ անձանց մուտքը խոչընդոտելու կամ ծախսերը նվազեցնելու նպատակով գործում են համաձայնեցված,

4) այն անձինք, որոնց առևտրի, ծառայությունների կամ հանրային սննդի օբյեկտները հանդես են գալիս միևնույն անվանման կամ ապրանքային նշանի տակ:

(2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ճանաչվել են անվավեր` 17.10.2022 ՎԴ/7463/05/21 որոշում)

3. Ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները ուսումնասիրվում են հարկային մարմնում: Ստացված տեղեկությունների և ուսումնասիրության արդյունքների հիման վրա անձանց ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող ճանաչելու որոշում կայացնում է հարկային մարմնի ղեկավարը, եթե ներկայացված տեղեկություններով և ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվում է, որ առկա են բավարար հիմքեր փոխկապակցված անձանց կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Որոշումը կայացվում է սույն կարգի ձևին համապատասխան:

4. Երրորդ անձից ստացված տեղեկությունների հիման վրա օրենսգրքով սահմանված դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

5. Ձեռք բերված կամ ստացված տեղեկությունների հետագա ընթացքը կասեցվում է և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով փոխկապակցված անձանց կողմից համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում չի ընդունվում, եթե ներկայացված տեղեկությունները բավարար չեն նման որոշում կայացնելու համար:

6. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարված անձանց որոշման պատճենի հանձնումը կամ դրանց մասին հարկ վճարողներին պատշաճ կերպով իրազեկումն իրականացվում է հարկ վճարողի սպասարկման բաժնի կողմից:

i

7. Տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի որոշումը հարկ վճարողներին հանձնվում է ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

(7-րդ կետը փոփ. 29.07.2020 թիվ 709-Ն հրաման)

 

Ձև

i

ՈՐՈՇՈՒՄ N ______

 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «___» _________ թ.                         ք. Երևան

 

Ես` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ______________________, ուսումնասիրելով երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները`

 

ՊԱՐԶԵՑԻ ______________________________________________________________________

(Նշվում է որոշման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

_____________________________________________________________________:

 

Վերոգրյալը հաշվի առնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր

 

__________________________________________________________________-ին

(Նշվում է փոխկապակցված ճանաչվող հարկ վճարողների անվանումները)

 

ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018թ. փետրվարի 15-ի թիվ 65-Ն հրամանի ____ կետերով և 3-րդ կետով Նշել հրամանի համապատասխան կետը

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Ստորև նշված հարկ վճարողներին համարել փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող`

 

.__________________________________________________________________.

|N  |Կազմակերպության անվանումը  |Հարկ վճարողի     |Հարկ վճարողի    |

|   |կամ անհատ ձեռնարկատիրոջ    |հաշվառման համարը |սպասարկման բաժնի|

|   |անունը, ազգանունը          |                 |անվանումը       |

|___|___________________________|_________________|________________|

|___|___________________________|_________________|________________|

|___|___________________________|_________________|________________|

|___|___________________________|_________________|________________|

.__________________________________________________________________.

 

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից այն ստանալու պահից:

 

    ___________________           ____________________________________

    ստորագրություն                ՀՀ ՊԵԿ նախագահի անուն ազգանուն

 

(ձևը փոփ. 11.06.2020 թիվ 529-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.02.2018
N 65-Ն
Հրաման