Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 180- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 28-ի «Հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 180-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան գիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:».

i

2) 4-րդ, 11-րդ կետերում և 12-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

3) 6-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում «աշխատակազմից» և «աշխատակազմին» բառերը համապատասխանաբար փոխարինել «համապատասխան ստորաբաժանումից» և «համապատասխան ստորաբաժանմանն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2020
N 1315-Ն
Որոշում