Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 8-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 21-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ 2020 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշիվներով շրջանառությունը դադարեցնելու հանգամանքը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) հաստատելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մարտի 21-ի թիվ 3-Լ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Լ հրամանի (այսուհետ` հրաման) 4-րդ կետում «քրեական հետախուզության գլխավոր» բառերը փոխարինել «քրեական ոստիկանության գլխավոր» բառերով և հանել «ներքին աուդիտի» բառերը:

i

2. Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պարգևատրման տվյալ ֆոնդից ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին (աշխատողներին) ամսական պարգևատրողներ հատկացվում են պահպանելով մինչև սույն հրամանի տրման տարին բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին յուրաքանչյուր ամիս հատկացվող հավելումների և լրավճարների արդյունքում ամսական աշխատանքի վարձատրության չափերը»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

5 փետրվարի 2020 թ.

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
05.02.2020
N 8-Լ
Հրաման