Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 2085 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 2085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչի համազգեստի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման N 1 հավելվածում «գլխարկանշան» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «40 x 29 մմ չափսի Հայաստանի Հանրապետության զինանշան» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի «ե» ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերի «դ» ենթակետը «ծոցագրպան» բառից հետո լրացնել «: Ձախ թևքի վերևի մասում` կտորի վրա կարված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը» բառերով.

i

3) որոշման N 2 հավելվածի առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանն ունի 90 մմ բարձրությամբ և 65 մմ լայնությամբ վահանի տեսք, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, ինչպես նաև կիսավերարկուի ձախ թևքին (N 4 հավելված, N 3 հավելված, նկարներ NN 5 և 6):

2. Տարբերանշանը բաղկացած է երկու` մեծ և փոքր վահաններից: Մեծ` հոծ կանաչ վահանը շրջագծում է ամբողջ պատկերը, փոքր` հոծ սպիտակ վահանը գտնվում է կանաչ վահանի կենտրոնում: Կանաչ վահանի վերին կենտրոնական հատվածում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, վերին աջ կենտրոնական հատվածում արտացոլված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ» գրառումը, իսկ վերին ձախ կենտրոնական հատվածում` «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը: Կանաչ վահանի ներքևի հատվածը ընդհանուր պատկերից առանձնացված է սպիտակ վահանի ստորին հատվածից խաչաձև ծագող, երկու սպիտակ պարաբոլաձև կորություններով: Առանձնացված հատվածում պատկերված է լեռը: Սպիտակ վահանի ստորին հատվածում` լեռան կատարին ամրացված դրոշակաձողի երկու կողմից պատկերված է ծածանվող Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վերին եզրագծում արտացոլված է «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» գրառումը: Տարբերանշանի կենտրոնական հատվածում` սպիտակ և կանաչ վահանների համադրության ֆոնին պատկերված է մարդու աչքը` սև եզրագծով: Աչքի վերին եզրագծին` սպիտակ վահանի տիրույթում, արտացոլված է «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ» գրառումը: Աչքի կենտրոնական մասում գտնվում է հոծ կանաչ, շրջանաձև բիբը: Բիբը հորիզոնական (անտեսանելի) առանցքով բաժանված է երկու կեսի: Բիբի վերին կեսում պատկերված է երկնագույն ջրի կաթիլը, իսկ ստորին կեսում` հոծ երկնագույն Սևանա լիճն է: Կաթիլի կենտրոնական հատվածում հոծ սպիտակ ջրի կաթիլ է, որի կենտրոնում պատկերված է ծառ: Սպիտակ կաթիլի երկու կողմում հոծ կանաչով պատկերված է երկու թռչուն: Երկնագույն կաթիլի աջ կենտրոնական մասում` գոգավոր հատվածի եզրագծի վրա, հոծ կանաչով պատկերված է բեզոարյան այծը, իսկ երկնագույն կաթիլի ձախ գոգավոր հատվածի եզրագծի վրա հոծ կանաչով պատկերված են մեծահասակ մարդու և նրա ձեռքը բռնած երեխայի պատկերները: Աչքի եզրագծի վերին աջ հատվածում` կանաչ վահանի տիրույթում հոծ սևով պատկերված է կովկասյան ընձառյուծը, դրան սիմետրիկ ձախ հատվածում` գորշ արջն է` սև եզրագծով: Աչքի եզրագծի ներսի աջ և ձախ հատվածներում մոխրագույն գործարանի և հողի շերտի լայնակի կտրվածքի պատկերներն են:

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա շրջակա միջավայրի պահպանության` մթնոլորտի, ջրային ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի, կենսաբազմազանության, կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտի պահպանության խնդիրները` որպես պետական հոգածության ամբողջականություն: Աչքի պատկերը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի նկատմամբ պետական վերահսկողական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից բնապահպանության հարցերի հանդեպ ցուցաբերվող բարձր հետաքրքրվածությունը և զգոնությունը: Վահանները խորհրդանշում են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության համար սահմանված նորմերի և չափաքանակների նկատմամբ վերահսկողության կատարումը` որպես օրենքի պահանջ:».

i

4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1091-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 18-ի

N 2085-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Նկար N 9»:

 

______________________________

ԻՐՏԵԿ - N 9 նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1091-Ն
Որոշում