ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2019 թվականի N 1114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գրանցված» բառից հետո լրացնել «կամ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող» բառերը.
i
2) 7-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները «հաստատված» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված» բառերով.
i
3) 8-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշմամբ այլ բնակավայրերի» բառերը փոխարինել «վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի (բացառությամբ Երևան քաղաքի)» բառերով.
4) 15-րդ կետում`
i
ա. առաջին նախադասությունում «Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարած լինելու դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված` մշտական բնակության հաշվառման (բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու) կամ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:».
5) 16-րդ կետի 2-րդ ենթակետում`
i
ա. «ա» պարբերությունը «5-րդ» բառից հետո լրացնել «(բացառությամբ վարձակալած բնակելի տարածությունում հաշվառված լինելու)» բառերով,
բ. լրացնել «ե» պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«ե. եթե շահառուն բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով` մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն և այն հանձնել է վարձակալությամբ:».
i
6) 17-րդ կետում «` Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին» բառերը փոխարինել «տեղեկանքը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 2
Երևան