041.0253.030401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2001 թվականի N 253
i
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` հաստատել`
ա) Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Վայոց ձորի մարզպետարանի աշխատողների թիվը` 74 մարդ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55 որոշումը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 467, 1999 թվականի հոկտեմբերի 1-ի N 620 և 2001 թվականի փետրվարի 12-ի N 114 որոշումների խմբագրությամբ):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 3-ի N 253
որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Գյուղատնտեսության բաժին
Հողաշինության և հողօգտագործման բաժին
Բնապահպանության բաժին
Առողջապահության բաժին
Սոցիալական ապահովության բաժին
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին
Վարչատնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ