Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈ ...

 

 

040.0273.150312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2012 թվականի N 273-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված` ֆինանսավորման շրջանակային համաձայնագրի (քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը` համաձայն N 1 հավելվածի.

2) փոխհատուցումների տրամադրման հաշվարկի մեթոդաբանությունը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.11.12 թիվ 1432-Ն որոշում)

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հողի օտարմանը և տարաբնակեցմանը վերաբերող տեղեկատվությունը, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ տնային տնտեսությունների մասին, որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 18.08.15 թիվ 940-Ն որոշում)

դ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների մասին,

ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 18.08.15 թիվ 940-Ն որոշում)

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաստրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), սահմանափակումների, համասեփականատերերի), ինչպես նաև ինքնակամ կառույցների մասին.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից նախորդ` անհրաժեշտ տարիների համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների մասին,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և նրանց կողմից եկամտային հարկ վճարած լինելու (այդ թվում` հարկային գործակալների միջոցով) մասին` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հետախուզման մեջ գտնվելու մասին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ազգային փոքրամասնությանը պատկանելու մասին.

6) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների մասով`

ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ամուսնալուծված լինելու մասին,

բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց մահացած լինելու մասին,

գ. տեղեկություն ընտանիքի կազմի մասին,

դ. տեղեկություն խնամքի տակ գտնվող անձանց մասին,

ե. տեղեկություն համայնքային հողերի անօրինական օգտագործողների մասին:

(2-րդ կետը փոփ. 18.08.15 թիվ 940-Ն որոշում)

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում`

1) նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.

2) նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.

3) նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 7-ի

N 273-Ն որոշման

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ-2012

 

Բովանդակություն

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ (ՀՕՏՇ)

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

Բ. ՀՕՏ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

Դ. ՀՕՏԾ-Ի ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ե.1. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ Ե.2. ԱԶԲ-Ի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԿԱՄԱՎՈՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱԶԲ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ Ե.3. ՀՕՏ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԲ-Ի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ե.4. ՀՕՏՇ-Ի` ՍՈՒՅՆ ԲՖԳ-Ի ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Զ.1. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ/ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Զ.2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Զ.3. ՄԻԱՎՈՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Զ.4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Զ.5. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Թ.1. ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ Թ.2. ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԸ Թ.3. ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թ.4. ԱԶԲ Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱ. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԺԱ.1. ՆԵՐՔԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԺԱ.2. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԺԴ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Աղյուսակներ

 

Աղյուսակ N 1. ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունն ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության

քաղաքականության հետ

Աղյուսակ N 2. Իրավունքների սխեմա

Աղյուսակ N 3. Բողոքների լուծման գործընթացը

 

Պատկերներ

 

ՊԱՏԿԵՐ 1. ՀՕՏ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Շրջանակներ

 

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Հավելվածներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԶԲ        Ասիական զարգացման բանկ

    ԱԵԱ        Ազդեցության ենթարկված անձ

    ԱԵՏՏ       Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն

    ԱՄՄ        Անկախ մոնիթորինգ իրականացնող մարմին

    ԱՍՀՆԳ      Աղքատության և  սոցիալական հարցերի նախնական գնահատում

    ԱՍՀԳ       Աղքատության և  սոցիալական հարցերի գնահատում

    ԲՖԳ        Բազմափուլ ֆինանսավորման գործիք

    ԳՄ         Գործադիր մարմին

    ԵՔ         Երևանի  քաղաքապետարան

    ԵԿՆ ԾԻԳ    ԻԳ «Երևանի  կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ

    ԻԳ         Իրականացնող գործակալություն

    ԾԿԽ        Ծրագրի կառավարման խորհուրդ

    ԾԿԻՀԽ      Ծրագրի կառավարման և  ինստիտուցիոնալ հզորացման խորհրդատու

    ԾՆՏԱ       Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն

    ԾՆՏԱԽ      Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու

    ՀԿ         Հասարակական կազմակերպություն

    ՀՕՏ        Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏՇ       Հողի օտարման և  տարաբնակեցման շրջանակ

    ՀՕՏԾ       Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՀՕՏԲ       Հողի օտարման և  տարաբնակեցման բաժին

    ՄԻՇԿՎԽ     Մանրամասն ինժեներական և  շինարարության կազմակերպման և  

               վերահսկման խորհրդատու

    ՊՖՀ        Պարբերական ֆինանսավորման հայտ

    ՍՏՄ        Սոցիալական և  տարաբնակեցման մասնագետներ

    ՍՏՈՒ       Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

    ՏԾ         Տարաբնակեցման ծրագիր

    ՎՉՀ        Վնասի չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Փոխհատուցում - Օտարված ակտիվների վերականգնման արժեքի վճարում դրամական

կամ ծախսերի փոխհատուցման այլ եղանակով:

 

Իրավունքներ - Փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման

աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն

միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության

ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական

և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:

 

Տեղաբնիկներ - Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն»

փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հայեցակետը միաչափ չէ և այն ներառում է

նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ»

հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են

«տեղաբնիկ» հայեցակետի հետ և ներկայացված են ԱԶԲ-ի քաղաքականության մեջ:

Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ

մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված

կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում

տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի

կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն

նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն»

հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ-ի տեղաբնիկների

քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է

հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող

մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող

հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման

գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:

 

Հյուրընկալող բնակչություն - Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր

ծրագրի շահառուները, որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով

վերաբնակվել:

 

Բարելավումներ - Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության

կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ցախանոց, գոմ,

կոմունալ շինություն, խանութ, պահեստ և այլն) ցանված մշակաբույսեր:

 

Հողի օտարում - Այն գործընթացը, որի միջոցով կառավարական

գերատեսչություններն ստիպում են անձին փոխհատուցման դիմաց պետական

կարիքների համար օտարել իր ունեցած հողը կամ հողի մի մասը և տալ

կառավարական գերատեսչությանը, որպես սեփականություն:

 

Ազդեցության ենթարկված անձ (ԱԵԱ) - Ցանկացած անձ, ով ազդեցության է

ենթարկվում նախագծից բխող հողօգտագործման, ջրօգտագործման, այլ բնական

ռեսուրսների օգտագործման փոփոխություններից կամ եկամտի կորստից:

 

Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)- Մեկ տանիքի տակ

բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր:

Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ

հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա

փոխհատուցում/վերականգնում ստացող կարևորագույն միավոր է:

 

Ռեաբիլիտացիա/վերականգնում - Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության

շրջանակներում տրամադրված փոխհատուցում (այդ թվում` նաև վերաբնակեցման

լրահատկացում), որն օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի

ենթադրում:

 

Վերաբնակեցում - ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումը նախքան նախագծի

իրականացումը նրա բնակավայրը հանդիսացող վայրից:

 

Փոխարինման արժեք - Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար

արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի վրա,

շենքերի և շինությունների փոխարինման արժեքը (շինանյութերի և աշխատուժի

տվյալ պահի շուկայական իրական գինը` առանց ամորտիզացիոն մասհանումների

կամ վերաօգտագործվող շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև

բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքը:

 

Տարաբնակեցում - Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են

մեղմացնելու համար ԱԵԱ-երի սեփականության և (կամ) ապրուստի վրա նախագծի

թողած բացասական որևէ ազդեցությունը. ներառում է փոխհատուցումը,

վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված

ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնումը:

 

Մարզ - Համայնք - Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի:

Երևան քաղաքը` որպես երկրի մայրաքաղաք, հատուկ վարչական կարգավիճակ

ունի: 10 մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը

նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Մարզերը

բաղկացած են համայնքներից: Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և

բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են

որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թվականի դրությամբ Հայաստանի

Հանրապետությունում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային

և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ,

ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի

քաղաքապետի կողմից:

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Կայուն քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի (ծրագիր) համար սույն Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) համապատասխան մասնագետների և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհրդատուների համատեղ ջանքերով: Այն հավանության է արժանացել ԵՔ-ի կողմից և պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատելու նպատակով: Սույն փաստաթղթի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվում ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման ու տարաբնակեցման խնդրի պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին: ԱԶԲ-ի կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) շրջանակում ֆինանսավորման ենթակա ծրագիրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետք է իրականացվի տասը տարի ժամկետում: ԲՖԳ-ի ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հանդես կգա որպես գործադիր մարմին (ԳՄ), իսկ առաջին փուլի համար` Երևանի քաղաքապետարանը` (ԵՔ) ի դեմս «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի, (ԵԿՆ ԾԻԳ) որպես իրականացնող գործակալություն: Ծրագիրը բաղկացած կլինի մի քանի փուլից/ֆինանսավորման մասնաբաժնից, որոնցից յուրաքանչյուրը կներառի տարբեր ենթածրագրեր: Դրանք են Երևանի և Հայաստանի Հանրապետության երկրորդային քաղաքների ճանապարհների, տրանսպորտային միջոցների, քաղաքային ենթակառուցվածքների վերականգնումը կամ կառուցումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները:

 

2. ՀՕՏՇ-ն հայերենով հասանելի կլինի ԵՔ-ի կայքում: ՀՕՏՇ-ի անգլերեն տարբերակը կտեղադրվի ԱԶԲ-ի կայքում:

 

Բ. ՀՕՏ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հիմնվելով ԲՖԳ-ի գործընթացների վրա` ծրագրի հաստատումն իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ-ի կողմից` ԱԶԲ-ի պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ուղարկելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկական ուսումնասիրությունները:

 

4. Ինչ վերաբերում է ՀՕՏ-ի խնդիրներին` ԲՖԳ-ի առաջին փուլի, հաջորդ փուլերի ՊՖՀ-ի հաստատման և յուրաքանչյուր փուլի ՀՕՏ-ի պահանջող ենթածրագրի իրականացման համար կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը`

1) ամբողջ ֆինանսական գործիքի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր

փուլերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և, որպես կանոն,

յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի,

անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը.

2) աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը

յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ-ի ազդեցությունների

հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե

արդյոք կան տեղաբնիկներ և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն.

3) եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ-ի փուլի յուրաքանչյուր ենթածրագրի ՀՕՏ

ծրագիր (ՀՕՏԾ)` աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության

ծավալներին համապատասխան: Համաձայն ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ)

F1/ԳՁ (2009)` նախագիծը դասակարգվում է որպես կարգ Ա, եթե 200 անձից

ավելի մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում կամ իրենց

արտադրական գույքի 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը դասակարգվում է

որպես կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում է 200 անձից պակաս

մարդ: Այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն չեն ենթադրում

դասակարգվում են որպես կարգ Գ-ի ծրագրեր: ՀՕՏԾ-ն պետք է ներառի

փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և ՀՕՏ-ի

խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող իրականացման

ժամանակացույց:

 

5. Հիմնվելով ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության քաղաքականության (ADB Social Safeguards Policy Statement, 2009) և գործելակերպի վրա` ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա`

1) ԲՖԳ/առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է` ա) ամբողջ ԲՖԳ-ի համար

ԱԶԲ-ի և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և

տարածմամբ, բ) ԱՍՀՆԳ-ի մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ

պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ-ի և Հայաստանի Հանրապետության

կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և տարածմամբ.

2) Հաջորդող փուլերի ՊՖՀ-ի հաստատում. Պայմանավորված է` ա) ՀՕՏՇ-ի

վերանայմամբ/թարմացմամբ/տարածմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին համահունչ

և ԱԶԲ-ի ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունելի

ՀՕՏԾ-երի մշակմամբ/տարածմամբ.

3) Պայմանագրերի ստորագրում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար).

Պայմանավորված է` ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ-երի թարմացմամբ և

տարածմամբ և բ) անկախ մոնիթորինգ իրականացնող մարմնի (ԱՄՄ) վարձմամբ,

որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը.

4) Կապալառուներին աշխատանքների շարունակման ծանուցման ուղարկում.

Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ

(փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբիլիտացիայի լրիվ իրականացում)`

փաստագրված ԱՄՄ համապատասխանության հաշվետվությամբ:

 

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

 

6. Տեղաբնիկների վրա ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենալու: ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց խմբերի (հող չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանց անդրադարձին, և ֆինանսական փոխհատուցումից բացի` փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները:

 

Դ. ՀՕՏԾ-ի ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ-ի մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժան մաս` սկսած ՀՕՏ-ի ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով: ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է`

1) ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի

կազմումից հետո ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ-ի հետ միասին կիրականացնեն նախնական

կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և

դրա սեփականատերերին /օգտագործողներին բացահայտելու նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից հետո ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ-ը

և ծրագիրը նախապատրաստող խորհրդատուները կիրականացնեն դաշտային

մանրամասն հետազոտություններ, որոնք ներառում են հողին և այլ գույքին

պատճառված վնասի չափման նպատակով իրականացված մանրամասն

հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի և ԱԵԱ ցուցակագրում/հաշվառում,

ինչպես նաև անկախ գնահատողների օգնությամբ` ազդեցության ենթակա

ամբողջ գույքի գնահատում` փոխհատուցման/ռեաբիլիտացիայի ամփոփ բյուջեի

կազմման նպատակով.

3) ԱԶԲ-ի պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման

խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

(ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ պետք է պարունակի

ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական

առանձնահատկությունների բնութագրերը (էթնիկ կազմը, կրթամակարդակը,

կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները,

աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան

տեսակը/արժեքը և հողի սեփականության ձևը): ՍՏՈՒ երկրորդ նպատակն է

բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և

ռիսկային խմբերին` որպես հիմք ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար.

4) այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը:

Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն

ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ`

ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման դրույքաչափերը և

ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները

կվերանայվեն ու անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային

նախագծի ամփոփումից հետո:

 

8. ՀՕՏԾ-ի մշակման/իրականացման գործընթացը. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն պետք է մշակվի ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից: Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները պետք է իրականացվեն ԵՔ/ԾԻԳ և աշխատանքային մանրամասն նախագծման ու շինարարության վերահսկողության, ինչպես նաև ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ հզորացման խորհրդատուների կողմից: ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի նշված երկու խորհրդատուի կողմից: ՀՕՏԾ մշակումը/իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի`

1) ՀՕՏԾ-ի մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի

տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային

նկարագրի համար տես հավելված Ա).

2) ՀՕՏԾ-ի վերանայում/ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային

մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է

ազդեցությունների/ԱԵԱ-ի մասին տվյալների հնարավոր թարմացում,

փոխհատուցման դրույքաչափերի վերանայում և հնարավորության դեպքում`

ԱԵԱ-ի կարգավիճակի օրինականացման աշխատանքներ: ԱԶԲ-ի կողմից վերջնական

ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների

պայմանագրերը.

3) ՀՕՏԾ-ի իրականացում. Այս փուլը կսկսվի ՀՕՏԾ-ի վերջնական տարբերակի

հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ-ի պատշաճ փոխհատուցման

տրամադրմամբ.

4) Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական

աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ-ի փոխհատուցման տրամադրումից և ԱՄՄ-ի

կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության պատրաստումից

հետո: Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ

ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են

շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար,

այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել

պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո: Նման դեպքերում

ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ

հաշվետվությամբ:

 

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ե.1. Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը

 

9. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը (1995) ճանաչում և պաշտպանում է սեփականության իրավունքը: Միաժամանակ այն հայտարարում է, որ մասնավոր սեփականությունը կարող է սահմանափակվել «հասարակական շահերի գերակայության բացառիկ դեպքերում», հաստատված ընթացակարգի և նախապես տրամադրված համարժեք փոխհատուցման հիմքերով: Հողի օտարման և փոխհատուցման ընդհանուր բնույթի հարցերը քննարկված են Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի (2001 թ.) 102, 104, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի (1998 թ.) 218-րդ հոդվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքում (2006 թ., նոյեմբերի 27):

 

10. Համաձայն Հայաստանի Հանրապետության Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում բացառիկ գերակա հանրային և պետական շահի ճանաչման վերաբերյալ` հիմնվելով համապատասխան պետական գործակալության հայցի վրա: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում են`

1) այն բացառիկ` գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի

սեփականությունը.

2) օտարվող սեփականության ձեռքբերողը.

3) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ

գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը

տարբերվում է այլ սեփականությունից).

4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետները:

 

11. Հայաստանի Հանրապետության Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը քննարկում է իրավական կարգավիճակ ունեցող հողօգտագործողների և անշարժ գույքի սեփականատերերի` հասարակական նպատակներով հողի և այլ սեփականության օտարման ու փոխհատուցման ընթացակարգային հարցերը: Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, ովքեր իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան:

 

12. Օտարման ենթակա հողի/սեփականության փոխհատուցումը հաստատվում է ԵՔ-ի և ԱԵԱ-ի միջև կնքվող պայմանագրով` հաշվի առնելով շուկայական արժեքը և վնասները` ներառյալ հետևանքային վնասները: Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (հոկտեմբերի 4, 2005 թվական) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ե.2. ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության քաղաքականության ոչ կամավոր

տարաբնակեցմանն ուղղված միջոցառումներ

 

13. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ-ի քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`

1) ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն

այն հասցնել նվազագույնի.

2) փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի ԱԵԱ` ծրագրի

իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը.

3) ԱԵԱ պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի

ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին.

4) ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին պետք է հնարավորինս աջակցություն

ցուցաբերվի (ինչպիսիք են` գրադարաններ, համայնքային կենտրոններ,

մշակութային տներ) և դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն.

5) փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց

իրավահավասարության սկզբունքով.

6) իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա

փոխհատուցման և (կամ) ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար.

7) առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից

ղեկավարվող տնտեսությունները և այլ խոցելի խմբերը: Նրանց պետք է

համապատասխան աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու

համար.

8) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման

ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի օգուտներ-ծախսեր

հաշվարկներում.

9) փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ

տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման

իրավունքի տալը:

 

Ե.3. ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և

կանոնակարգերի համեմատությունն ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության

քաղաքականության հետ

 

14. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի ու ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների

և կանոնակարգերի համեմատությունը ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության

քաղաքականության հետ

 

._____________________________________________________________________.

|Հողային հարաբերությունները կարգավորող|ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության |

|Հայաստանի Հանրապետության օրենքներն ու|քաղաքականությունը              |

|կանոնակարգերը                        |                               |

|_____________________________________|_______________________________|

|Հողի դիմաց փոխհատուցում նախատեսված է |Հողի սեփականության վերաբերյալ  |

|միայն հողի` իրավական կարգավիճակ      |իրավական կարգավիճակի           |

|ունեցող սեփականատերերի համար:        |բացակայությունը չպետք է        |

|                                     |խոչընդոտի փոխհատուցման և  (կամ)|

|                                     |ռեաբիլիտացիայի գործընթացի      |

|                                     |իրականացմանը: Իրավական         |

|                                     |կարգավիճակ չունեցող            |

|                                     |հողօգտագործողները նույնպես պետք|

|                                     |է ստանան փոխհատուցում:         |

|_____________________________________|_______________________________|

|Ծրագրով պատճառված վնասի/քանդման դիմաց|Համաձայն ԱԶԲ-ի քաղաքականության`|

|փոխհատուցում է նախատեսվում միայն     |գրանցում չունեցող առևտրային    |

|անշարժ գույքի պետական կադաստրում     |շինություններին` ծրագրով       |

|գրանցված տների/շինությունների համար: |պատճառված վնասի/քանդման դիմաց, |

|Չգրանցված առևտրային  շինությունների  |ևս  տրամադրվում է փոխհատուցում:|

|համար փոխհատուցում չի նախատեսվում:   |                               |

|_____________________________________|_______________________________|

|Բերքի կորստի դիմաց փոխհատուցում      |Բերքի կորստի դիմաց փոխհատուցում|

|տրամադրվում է միայն հողի հաշվառված   |տրամադրվում է բոլոր ԱԵԱ:       |

|սեփականատերերին:                     |                               |

|_____________________________________|_______________________________|

|Հողի գնահատումը հիմնվում է ընթացիկ   |Հողի գնահատումը հիմնվում է     |

|շուկայական արժեքի վրա և              |ընթացիկ շուկայական             |

|փոխհատուցումն իրականացվում է         |դրույքաչափերի/փոխարինման արժեքի|

|շուկայական արժեքի 15 տոկոսի          |վրա:                           |

|հավելումով:                          |                               |

|_____________________________________|_______________________________|

|Ազդեցության հնարավոր չափի/արժեքի,    |Նույնը:                        |

|փոխհատուցման ու ֆինանսական           |                               |

|աջակցության գումարների, ինչպես նաև   |                               |

|նրանց իրավունքների վերաբերյալ        |                               |

|տեղեկությունները պետք է տրամադրվեն   |                               |

|ազդեցության ենթարկված անձանց նախքան  |                               |

|գնահատման իրականացումը:              |                               |

|_____________________________________|_______________________________|

|Զգալիորեն ազդեցության ենթարկված      |ԱԶԲ-ի քաղաքականությամբ էական   |

|անձանց և  խոցելի խմբերի համար եկամտի/|կորուստների դեպքում պահանջվում |

|ապրուստի միջոցների վերականգնման      |է եկամտի/ապրուստի միջոցների    |

|միջոցառումներ, փոխհատուցման կամ      |վերականգնում, ինչպես նաև  ԱԵԱ-ի|

|տարաբնակեցման ծախսեր նախատեսված չեն: |կողմից վերաբնակեցման ընթացքում |

|                                     |կրած ծախսերի հատուցում:        |

._____________________________________________________________________.

 

15. Ընդհանուր առմամբ, ՀՕՏ-ը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների/կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև սկզբունքային տարբերություններ չկան: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ-ի վերականգնումը: Մեկ այլ խնդիր է այն, որ համաձայն ԱԶԲ-ի քաղաքականության` փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն սեփականության իրավունք ունեցող և չունեցող քաղաքացիները, ինչպես նաև գրանցված և չգրանցված բնակիչները: Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ-ի քաղաքականության այս տարբերությունները վերացնելու նպատակով ԵՔ-ը ծրագրի համար մշակել է սույն ՀՕՏՇ-ն` ապահովելով բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված բիզնես ունեցողների համար` իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ը նախատեսում է նաև վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ-ի համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և զգալի ազդեցություն կրող ԱԵԱ:

 

16. Մասնավոր սեփականություն հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների հիման վրա: Եթե բանակցությունները ձախողվում են, պետք է կիրառել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավունքը: Գործարքի շուրջ բանակցության դեպքում` ԱԶԲ-ն պահանջում է պատշաճ մանրամասն ուսումնասիրություն, որպեսզի ԱԵԱ-ին տրամադրվի արդարացի գումար, տեղեկատվություն, ինչպես նաև բանակցությունների համար բավարար ժամանակ և որպեսզի այդ դեպքերը մոնիթորինգի ենթարկվեն անկախ արտաքին կառույցի կողմից: Այս պայմանները լիովին երաշխավորված են ԱՄՄ-ի ընդգրկման միջոցով (տես բաժին ԺԱ) և Հայաստանի Հանրապետության կառավարության գործելակերպով` համաձայն որի միավորի փոխհատուցման դրույքաչափերը գնահատվում են անկախ գնահատողների կողմից:

 

Ե.4. ՀՕՏՇ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

 

17. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ-ի սոցիալական պաշտպանության քաղաքականության (2009 թվական) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են`

1) հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է

հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով

ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները.

2) եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է

ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ, և ԱԵԱ պետք է աջակցություն ցուցաբերվի,

որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ

ունեցած կենսամակարդակը.

3) պետք է ապահովել ԱԵԱ-ի փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության և

տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև

ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը.

4) խոցելի և էականորեն ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել

հատուկ աջակցություն.

5) իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ (օրինակ` կացության որևէ

կարգավիճակ չունեցող բնակիչները կամ որևէ ազատ տարածք ինքնակամ

զավթած անձինք, կամ էլ այն ԱԵԱ, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ

առկա չեն) պետք է ստանան հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ապրուստի

միջոցի նպաստ և հողից բացի` այլ կորուստների դիմաց լիարժեք

փոխհատուցում.

6) այն ԱԵԱ-ն, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել, պետք է օրինական

կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ

փոխհատուցվեն.

7) պետք է տրամադրվի եկամուտը վերականգնելու հնարավորություն.

8) ՀՕՏԾ-ն պետք է ԱԵԱ տրամադրվի հայերենով.

9) փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է

ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է

ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից հողի փաստացի

ֆիզիկական տնօրինումը և նախքան որևէ կոնկրետ փաթեթի հիման վրա

շինարարական աշխատանքներ սկսելը.

10) պետք է լինեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով

կլուծվեն ԱԵԱ-ի բողոքները, եթե այդպիսիք լինեն:

 

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

18. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում ստանալու համար ընտրվելու իրավունքի և այլ իրավունքների շրջանակին համապատասխան, որը համահունչ է ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին, այնպես էլ ԱԶԲ-ի քաղաքականությանը: Փոխհատուցման ենթակա արժեքի որոշման համար հիմք է ծառայում գույքի շուկայական արժեքը, իսկ այն դեպքերում, երբ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է շուկայական արժեքին` ապա հիմք է ընդունվում կադաստրային արժեքը: Իրավունքների ամփոփ սխեմայի նկարագիրը ներկայացված է ստորև բերված N 2 աղյուսակում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 273-Ն
Որոշում