040.0645.020714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2014 թվականի N 645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 2014 թվականի ընթացքում Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված ջրի դեֆիցիտը խորքային հորերի միջոցով մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել հատկացնել 507,610.0 հազ. դրամ, որից` ինն ամսում` 507.610.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` սույն որոշման N 1 հավելվածում նշված ջրօգտագործողների ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:
(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N N 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 2 և 3 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 26-ի
N 645-Ն որոշման
ՑԱՆԿ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
(հազ. դրամ)
.____________________________.
|1.|«ՄԵՐՁԱՓՆՅԱ» ՋՕԸ |92,610.0|
|__|________________|________|
|2.|«ԱՐԱՔՍ» ՋՕԸ |152.000.|
|__|________________|________|
|3.|«ԱՐՄԱՎԻՐ» ՋՕԸ |233.000.|
|__|________________|________|
|4.|«ՇԵՆԻԿ» ՋՕԸ |30.000.0|
|___________________|________|
| ԸՆԴԱՄԵՆԸ |507.610.|
.____________________________.
(1-ին հավելվածը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
____________________________________________
ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում
(2-3 հավելվածները փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)