040.0368.100414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2014 թվականի N 368-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 19-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրել 1,058.539.1 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` մինչև մեկ տարի մարման ժամկետով, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով` առանց գրավադրման:
(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1482-Ն, 25.12.14 թիվ 1532-Ն որոշումներ)
i
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
(2-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել հսկողություն ընկերության կողմից բյուջետային վարկի մարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 3-ի
N 368-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 3-ի
N 368-Ն որոշման
(2-րդ հավելվածն խմբ. և չի բերվում 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 3-ի
N 368-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 3-ի
N 368-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
______________________________________________
ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում
(5-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)