Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈՒՇԵՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԷԼԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՈՒՇԵՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ Ա ...

 

 

600.0022.131000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 22

 

i

«ՄՈՒՇԵՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի արտադրության 2000 թվականի կանխատեսումների հիմքում ընկած ջրահոսքի մեծության և հիդրոագրեգատների արդյունավետության ցուցանիշների նախագծային գնահատականներում տեղ գտած էական անճշտությունները և կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտայի ավելացման վերաբերյալ 2000 թվականի օգոստոսի 9-ի թիվ 4 դիմումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան (օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար) ավելացնել 810 հազար կՎտժ-ով:

«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 2000 թվականի նոյեմբերի 13-ից սահմանել 10.75 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» թիվ 6 որոշմամբ սահմանված ընդհանուր քվոտայի շրջանակում:

i

2000 թվականի նոյեմբերի 13-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի թիվ 3 որոշման 1-ին կետը` «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվից (Ջերմուկի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով:

(փոփ. 03.11.00 թիվ 26 որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.10.2000
N 22
Որոշում