Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 26.12.2002 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին

 

i

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը սահմանում է Աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

 

i
Հոդված 2. Աղետի գոտու հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով Աղետի գոտի են համարվում Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտները և ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով:

 

i
Հոդված 3. Աղետի գոտու վերականգնման մասին իրավական ակտերը

 

Աղետի գոտու վերականգնման գործընթացն ու դրա հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 4. Աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության ծրագրային հիմունքները

 

1. Աղետի գոտու վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

2. Համալիր ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:

3. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից և արտացոլվում Աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):

Տարեկան ծրագիրը մշակվում է կառավարության կողմից:

4. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն առանձին տողով արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում` որպես պաշտպանված հոդված:

 

Հոդված 5. Համալիր և տարեկան ծրագրերի բովանդակությունը և դրանց մշակման սկզբունքները

 

1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`

ա) հիմնական խնդիրները.

բ) նախատեսված վերականգնողական աշխատանքների ծավալներն ու իրականացման ժամանակացույցը` ըստ մարզերի և բնակավայրերի.

գ) Աղետի գոտու բնակավայրերի կառուցապատման հատակագծային փաստաթղթերի համալրում և ճշգրտում` թաղամասերի համալիր սպասարկման ենթակառուցվածքների և բարեկարգման միջոցառումների ներառմամբ.

դ) վերականգնողական աշխատանքների ծավալները` ըստ վերականգնման ենթակա օբյեկտների նշանակության.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները.

զ) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման ծավալները` ըստ դրանց ստացման աղբյուրների.

է) ծրագրերի կատարման սկզբունքներն ու նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.

ը) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:

2. Սույն հոդվածի առաջին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`

ա) տեղեկանք` Աղետի գոտում 1989 թվականից իրականացված վերականգնողական աշխատանքների, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային հերթում գտնվող ընտանիքների քանակի, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակութային, կոմունալ տնտեսության, արդյունաբերական և այլ ոլորտներում առկա վիճակի վերաբերյալ.

բ) վերականգնողական աշխատանքները համակարգող լիազորված պետական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները.

գ) վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության կարգը.

դ) բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկման կարգը.

զ) վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը:

3. Տարեկան ծրագիրը ներառում է վերականգնողական աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:

4. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են այդ ծրագրերի համապատասխանության ապահովման, անկախ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակից` ծրագրերով սահմանված վերականգնողական աշխատանքների պարտադիր ֆինանսավորման, վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:

 

Հոդված 6. Համալիր և տարեկան ծրագրերի հաստատումը

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 26.12.2002 թվականից` 20.11.02 ՀՕ-468-Ն օրենք)

2. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

3. Համալիր ծրագիրը կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը:

(6-րդ հոդ. փոփ. 20.11.02 ՀՕ-468-Ն օրենք)

 

Հոդված 7. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվության քննարկման և հաստատման կարգը

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 26.12.2002 թվականից` 20.11.02 ՀՕ-468-Ն օրենք)

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունը ներկայացնում է ամենամյա հաշվետվություն:

3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանդիսանում է հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասը:

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 5 հոդվածի առաջին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:

5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով վերականգնողական աշխատանքների թերակատարված ծավալները ներառվում են հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, բայց ոչ ուշ, քան Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:

6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:

(7-րդ հոդ. փոփ. 20.11.02 ՀՕ-468-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Անցումային դրույթ

 

Տարեկան ծրագիրն ընդգրկում է նաև 1997 թվականի հուլիսի 17-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման շինարարական-վերականգնողական աշխատանքները:

 

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-95

 

 

pin
ՀՀ 11.10.2000
N ՀՕ-95 օրենք