(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 179
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկությունների և
կազմակերպությունների կողմից օտարերկրյա բանկերում հաշիվներ
բացելու մասին
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության եզրակացությունՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկությունները և կազմակերպությունները կարող են օտարերկրյա բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվներ` այդ մասին 10-օրյա ժամկետում պարտադիր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը:
/1 կետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից օտարերկրյա բանկերում բացված հաշիվների մասին» թիվ 30 որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1992 թվականի օգոստոսի 24-ի «Վալյուտային հաշիվների և ոչ ռեզիդենտների կողմից ռուբլով հաշիվների բացման և բանկի կլիենտների հաշիվներով ու ավանդներով վալյուտային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» N I-վ հրահանգի 7-րդ բաժնի դրույթները:
/3 կետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` սույն որոշման մասին տեղեկացնել այն օտարերկրյա կենտրոնական բանկերին, որոնց հետ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ունի համապատասխան համաձայնագրեր:
яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяя