(ուժը կորցրել է 19.01.09 ՆՀ-4-Ն հրամանագաիր)
i
030.0658.020900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ և 16-րդ կետերով` որոշում եմ.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը` համաձայն հավելված 1-ի:
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկը` համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-518 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-623գ հրամանագրի խմբագրությամբ) առաջին կետը.
i
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկը հաստատելու մասին» ՆՀ-528 հրամանագիրը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-624գ հրամանագրի խմբագրությամբ):
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
2 սեպտեմբերի 2000 թ.
ՆՀ-658
-------------------------------------------
հեղինակաների կողմից - հավելվածները չեն հրապարակվել