Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ` ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵ ...

 

 

040.0415.210700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2000 թվականի N 415

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ` եՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ

i

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 16 ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության եզրակացությունն ու Մովսես Խորենացու փողոցի N 16 շենքի պահպանված արտաքին պատերի տեխնիկական վատթար վիճակը, ինչպես նաև ելնելով Երևան քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծով Մյասնիկյան և Շահումյան հրապարակները միացնող երկրորդ ճանապարհի բացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել հանրապետական նշանակության հուշարձան` Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 16 շենքի սեփականատեր «Ռենկո» ընկերությանն իր հաշվին տեղափոխել նշված շենքի պահպանված արտաքին պատերը:

2. Երևանի քաղաքապետին`

ա) 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով կատարել նշված շենքի արտաքին պատերի տեղափոխման հետ կապված անհրաժեշտ ձևակերպումները.

բ) սահմանած կարգով ապահովել նշված շենքի արտաքին պատերի քարերի պահեստավորումը և շենքի հետագա վերականգնման աշխատանքների կազմակերպումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2000
N 415
Որոշում