040.0878.280606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2006 թվականի N 878-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`
i
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը «հարդարման» բառից հետո լրացնել «և կահույքի» բառերով.
i
բ) 8-րդ կետով սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1. Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ
լաքաներկանյութերի դասակարգման
._________________________________________________________________________.
| | Նորմը |
| |_____________________________________|
| | լաքեր |
| Ցուցանիշի անվանումը |_____________________________________|
| |պոլիուրե|նիտրաթա- |պոլիեթե-|պենտա|այլ|
| |թանային |ղանթանյու|րային` |ֆտալա| |
| | |թային |չհագեցած|յին | |
|___________________________________|________|_________|________|_____|___|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________________________________|________|_________|________|_____|___|
|Չցնդող նյութերի զանգվածային մասը, | | | | | |
|%, ոչ պակաս | 24 | 22 | 25 | 40 | 22|
|___________________________________|________|_________|________|_____|___|
|Չորացման ժամանակը մինչև 3-րդ | | | | | |
|աստիճանը. | | | | | |
| (20+/-2) oC ջերմաստիճանում, Ժ, ոչ| | | | | |
|ավելի, | 36 | 4 | 12 | 72 | 24|
| անդրամանուշակագույն | | | | | |
|ճառագայթմամբ չորացնող լամպի տակ | | | |չեն | |
|(տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ),|չեն |չեն | |որո- | |
|վ, ոչ ավելի |որոշում |որոշում | 16 |շում | 16|
|___________________________________|________|_________|________|_____|___|
|Կայունությունը ջրի ստատիկ | | | | | |
|ներգործության նկատմամբ` (20+/-2) oC| | | | | |
|ջերմաստիճանում, Ժ, ոչ պակաս | 24 | 6 | 24 | 8 | 6 |
|___________________________________|_____________________________________|
|Բռնկման ջերմաստիճանը փակ | |
|հալքանոթում` ըստ հետևյալ | |
|վտանգավորության դասերի և | |
|ենթադասերի, oC` | |
| 3.2 |մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր |
| 3.3 | 23 և բարձր մինչև 61-ից ցածր |
| 9.1 | 61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2. Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն
ըստ լաքաներկանյութերի դասակարգման
._________________________________________________________________________.
| | Նորմը |
| |_____________________________________|
| | արծնաներկեր |
| Ցուցանիշի անվանումը |_____________________________________|
| |նիտրաթա- |պոլիեթե-| պենտա- | |
| |ղանթանյու|րային` |ֆտալային | այլ |
| |թային |չհագեցած| | |
|___________________________________|_________|________|_________|________|
|Չցնդող նյութերի զանգվածային մասը, | | | | |
|%, ոչ պակաս | 21 | 46 | 44 | 21 |
|___________________________________|_________|________|_________|________|
|Չորացման ժամանակը մինչև 3-րդ | | | | |
|աստիճանը. | | | | |
| (20+/-2) oC ջերմաստիճանում, Ժ, ոչ| | | | |
|ավելի, | 2 | 12 | 48 | 24 |
| անդրամանուշակագույն | | | | |
|ճառագայթմամբ չորացնող լամպի տակ | | | | |
|(տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ),| | | | |
|վ, ոչ ավելի | - | 15 | - | 15 |
|___________________________________|_________|________|_________|________|
|Կայունությունը ջրի ստատիկ | | | | |
|ներգործության նկատմամբ` (20+/-2) oC| | | | |
|ջերմաստիճանում, Ժ, ոչ պակաս | 6 | 24 | 8 | 6 |
|___________________________________|_____________________________________|
|Բռնկման ջերմաստիճանը փակ | |
|հալքանոթում` ըստ հետևյալ | |
|վտանգավորության դասերի և | |
|ենթադասերի, oC` | |
| 3.2 |մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր |
| 3.3 | 23 և բարձր մինչև 61-ից ցածր |
| 9.1 | 61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3. Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող
ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման
._______________________________________________________________________.
| | Նորմը |
| Ցուցանիշի անվանումը |_______________|
| | լաքեր | ներկեր|
|_______________________________________________________|_______|_______|
|Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս | 30 | 50 |
|_______________________________________________________|_______________|
|Ջրածնային ցուցիչը (pH) | 6,5-9,5 |
|_______________________________________________________|_______________|
|Չորացման ժամանակը (20+/-2) oC ջերմաստիճանում մինչև | |
|3-րդ աստիճանը, Ժ, ոչ ավելի | 1 |
|_______________________________________________________|_______________|
| | չեն | 3,5 |
|Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի |որոշում| |
._______________________________________________________________________.».
գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:
Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:».
դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են, փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:».
i
ե) 13-րդ կետի «ա» ենթակետի «լաքաներկանյութի նորմատիվ փաստաթղթի կամ տեխնիկական փաստաթղթի նշագիրը» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
զ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:».
է) 23-րդ կետի`
i
«ա» ենթակետում «ապակե տարաներ`» բառերը փոխարինել «տարաներ`» բառով,
«բ» ենթակետում «պոլիէթիլենային-լաքաներկային» բառերը փոխարինել «պոլիէթիլենային կամ լաքաներկային» բառերով,
վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
i
ը) 24-րդ կետում «փաթեթավորման ստանդարտի» բառերը փոխարինել «փաթեթավորման ստանդարտների» բառերով.
i
թ) 40-րդ կետում «38-րդ կետում» բառերը փոխարինել «39-րդ կետում» բառերով.
ժ) IX բաժնի`
i
ցանկի «ԳՕՍՏ 8420» և «ԳՕՍՏ 27271» ստանդարտներին վերաբերող տողերն ուժը կորցրած ճանաչել,
ցանկը լրացնել հետևյալ տողերով.
«.______________________________________________________________________.
|ԳՕՍՏ 9.403 |Լաքաներկային պատվածքներ. Ջրի ստատիկ ներգործության |
|(բաժին 2) |նկատմամբ կայունության փորձարկման մեթոդներ |
|_______________|______________________________________________________|
|ԳՕՍՏ 9980.1 |Լաքաներկանյութեր. Ընդունման կանոններ |
|(3-9-րդ կետերը)| |
|_______________|______________________________________________________|
|ԳՕՍՏ 26319 |Բեռներ` վտանգավոր. Փաթեթավորում |
|_______________|______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 52020 |Լաքաներկանյութեր` ջրադիսպերսային. Ընդհանուր տեխնիկական|
|(9.4, 9.5-րդ |պայմաններ |
|կետերը) | |
|_______________|______________________________________________________|
|ԻՍՕ 1523 |Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ |
| |պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ |
.______________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ