Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈ ...

11.10.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.2012  -ից մինչեւ   11.10.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 272-Ն որոշում)

i

600.0043.170506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006154

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2006 թվականի N 43-Ն

 

i

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

i

Սույն կարգը սահմանում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում` սույն կարգի 2.1 կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիա ստանալու հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, տրամադրման (մերժման), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման, ինչպես նաև լիցենզիայի վերաձևակերպման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման ընթացակարգերը:

Սույն կարգը չի տարածվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից և ծառայություններից բացի որևէ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների, ինչպես նաև մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով իրականացվող լիցենզավորման գործընթացի վրա:

(նախաբանը փոփ. 28.12.07 թիվ 694-Ն որոշում)

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները

 

i

Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Հայտ (դիմում)` սույն կարգի համաձայն լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի կրկնօրինակն ստանալու, կամ լիցենզիան վերաձևակերպելու կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման նպատակով Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

Անհատական գործ` անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված` լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, և անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ):

(1-ին գլուխը փոփ. 28.12.07 թիվ 694-Ն որոշում)

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Լիցենզիան տրվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար`

ա) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում).

բ) ձայնային ծառայությունների մատուցում.

գ) (2.1-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

i

դ) (2.1-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 24.08.07 թիվ 342-Ն որոշում)

i

ե) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում:

2.2 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը ներառում է` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում կամ զարգացում, կամ օգտագործման կազմակերպում:

i

2.2.1 Հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար` ի լրումն սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է` նշելով ձայնային ծառայության մատուցման տեսակը:

(2.2.1-րդ կետը լրաց. 24.08.07 թիվ 342-Ն, 29.10.07 թիվ 478-Ն որոշումներ)

2.3 Առանց լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2.4 (2.4-րդ կետն ուժը կորցրել է 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

i

2.5 Հանձնաժողովը կարող է լիցենզիա տրամադրել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով` նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե համարում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

i

2.6 Լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի կորստի դեպքերում լիցենզիայի կրկնօրինակն ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը համապատասխան հայտի (դիմումի) հետ մեկտեղ ներկայացվում է Հանձնաժողով:

(2.6-րդ կետը փոփ. 06.06.12 թիվ 200-Ն որոշում)

2.7 Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2.8 Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

2.9 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում:

i

2.10 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության իրականացման համար տրվող լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի, իսկ բ) ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների համար` անժամկետ:

(2.10-րդ կետը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն, 23.03.11 թիվ 108-Ն որոշումներ)

i

2.11 Լիցենզիայի անբաժանելի մաս են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:

(2.11-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

i

2.12 Սույն կարգի 2.1 կետի ե) ենթակետում նշված «տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» գործունեության տեսակի իրականացման լիցենզիա չի տրամադրվում հասարակական վայրերում ինտերնետին միացված համակարգիչներից, ներառյալ` համակարգչի օժանդակ սարքավորումներից, օգտվելու ծառայություն մատուցելու համար:

(2.12-րդ կետը լրաց. 25.11.09 թիվ 736-Ն որոշում)

 

3. Լիցենզիա ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը

 

3.1 (3.1-րդ կետն ուժը կորցրել է 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

i

3.2 Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի N 1 և N 2 հավելվածներին, իսկ սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության տեսակի իրականացման համար` նաև N 4 և N 5 հավելվածներին:

3.3 Հայտում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե հայտատուն միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

3.4 Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

3.5 Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

3.6 Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

ա) ներկայացված է թերի կամ նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

3.7 Հանձնաժողովը, սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետով սահմանված գործունեության Հայտի հետ կապված համապատասխան (հայտի ուսումնասիրման) գործողությունները ձեռնարկում է` այն ստանալու օրվանից վեց շաբաթվա ընթացքում: Հիմնավոր պատճառի առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) Հայտի կապակցությամբ գործողությունների ձեռնարկման ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով` այդ մասին ծանուցելով հայտատուին:

i

3.8 Հանձնաժողովը սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերով սահմանված գործունեությունների Հայտերի ստուգման բացասական արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում` Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(3.8-րդ կետը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն, 29.10.07 թիվ 478-Ն, 23.03.11 թիվ 108-Ն որոշումներ)

3.9 Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, այն ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.6 - 3.8 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

3.10 Հանձնաժողովը, սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում սահմանված գործունեության լիցենզիա տրամադրելու համար կարող է հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացություններ (եթե ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ որոշում կայացնելու համար), որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:

i

3.11 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետում նշված գործունեության Հայտը կարող է բավարարվել Հանձնաժողովի կողմից` այդ Հայտի ներկայացման ծանուցումը հանրորեն հրապարակելուց (հրապարակումն իրականացվում է Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում) ոչ շուտ, քան 6 ամիս հետո, իսկ սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերում նշված գործունեություններից յուրաքանչյուրի Հայտը` ոչ ուշ, քան Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(3.11-րդ կետը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն, 23.03.11 թիվ 108-Ն որոշումներ)

3.12 Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե`

i

ա) հայտատուն օրենքով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

բ) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.

գ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

դ) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.

ե) հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև` անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը որոշում կայացնելու հնարավորություն չի տալիս.

զ) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ իրավական ակտերի պահանջներին:

Սույն կետի գ) և ե) ենթակետերը չեն տարածվում սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների իրականացման համար դիմած հայտատուների վրա:

(3.12-րդ կետը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն, 23.03.11 թիվ 108-Ն որոշումներ)

3.13 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշման մեջ նշված պատճառները հաշվի առնելուց հետո, անձը, սույն կարգի համաձայն, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով:

3.14 Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

3.15 Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը որոշման պատճենն ուղարկում, իսկ լիցենզիան հանձնում է լիցենզավորված անձին: Վերջինիս չներկայանալու դեպքում լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև նրա ներկայանալը:

3.16 Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոշման պատճենն ուղարկվում է հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:

3.17 Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Անհատական գործ:

3.18 Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 3) պահվում է Հանձնաժողովում:

3.19 Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում Անհատական գործը պահվում է Հանձնաժողովում:

3.20 Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման)

լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը

 

4.1 Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:

i

4.2 Հայտն իր մեջ պետք է պարունակի հայցվող ժամկետը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

(4.2-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 108-Ն, 06.06.12 թիվ 200-Ն, 07.11.12 թիվ 440-Ն որոշումներ)

4.3 Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 4.2 կետի պահանջներին:

4.4 Սույն կարգի 4.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայտի հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4.5 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 10 օր առաջ:

4.6 Հանձնաժողովը որոշում ընդունում է մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:

4.7 Հանձնաժողովը կարող է հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:

4.8 Հայտը մերժվում է, եթե`

i

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված: Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 4.2 կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը.

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

դ) առաջին անգամ տրված լիցենզիայի գործողության ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը գործունեություն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և լիցենզիայի պայմանների էական խախտմամբ:

(4.8-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

4.9 Եթե Հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

 

5. Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզիայի կրկնօրինակի ստանալը,

i

լիցենզիայի վերաձևակերպումը և գործունեության իրականացման

վայրի փոփոխումը

(5-րդ գլուխը խմբ. 28.12.07 թիվ 694-Ն որոշում)

 

i

5.1 Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձն ստանում է լիցենզիայի կրկնօրինակը:

(5.1-ին կետը փոփ. 06.06.12 թիվ 200-Ն որոշում)

i

5.2 Սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ:

(5.2-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 108-Ն, 07.11.12 թիվ 440-Ն որոշումներ)

i

5.2.1 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու դեպքում, լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վերաձևակերպման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում է հանդիսանում լիցենզիայում նշված վայրից դուրս որևէ այլ վայրում գործող ցանցային ենթակառուցվածքների ընդլայնումն այնպես, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքները ֆիզիկական և տրամաբանական առումով կապակցված լինեն գործող ցանցային ենթակառուցվածքներին:

(5.2.1-րդ կետը լրաց. 25.11.09 թիվ 735-Ն, 07.11.12 թիվ 440-Ն որոշումներ)

i

5.2.2 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու և այդ նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի վերաձևակերպման դեպքում, որի արդյունքում փոփոխվում է բազային տարեկան պետական տուրքի չափը` տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով մինչև լիցենզիայի վերաձևակերպումը և դրանից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափերը ու ընթացիկ տարվա այն ամիսների քանակը, որոնց ընթացքում գործել է յուրաքանչյուր տարեկան պետական տուրքի չափը: Ընդ որում, տարեկան պետական տուրքն այն ամսվա համար, երբ կատարվել է վերաձևակերպումը, հաշվարկվում է հիմք ընդունելով վերաձևակերպումից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափը:

(5.2.2-րդ կետը լրաց. 18.08.10 թիվ 435-Ն որոշում)

i

5.3 Սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար վերջինս պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել Հայտ` նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը:

(5.3-րդ կետը փոփ. 23.03.11 թիվ 108-Ն, 07.11.12 թիվ 440-Ն որոշումներ)

i

5.4 Հանձնաժողովը սույն կարգի 5.2, 5.2.1 և 5.3 կետերում նշված Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում` Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(5.4-րդ կետը փոփ. 25.11.09 թիվ 735-Ն որոշում)

5.5 Սույն կարգի 5.2, 5.2.1 և 5.3 կետերում նշված Հայտերը բավարարվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան սույն կարգի 5.4 կետով նախատեսված Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:»:

(5.5-րդ կետը փոփ. 25.11.09 թիվ 735-Ն որոշում)

 

6. Վեճեր

 

6.1 Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1

i

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում

 

________________________________________________________________________

               (աշխարհագրական տարածքը, մարզը, բնակավայրը,

________________________________________________________________________

լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Սույն դիմումին կցվում են`

 

1. _____________________________________________________________________

      (փաստաթղթերի անվանումը)           (օրինակների և  էջերի քանակը)

2. _____________________________________________________________________

 

3. _____________________________________________________________________

 

4. _____________________________________________________________________

 

5. _____________________________________________________________________

 

6. _____________________________________________________________________

 

7. _____________________________________________________________________

 

8. _____________________________________________________________________

 

9. _____________________________________________________________________

 

10. ____________________________________________________________________

 

________________________________________________________________________

(լիցենզավորվող անձի անվանումը, պետական գրանցման կամ պետական

 

---------------------------------------------------------------------

հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը (բնակության վայրը),

________________________________________________________________________

        հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, բանկային տվյալները)

 

Կ.Տ.

    ____________________________           __________________________

    (ղեկավարի անունը, ազգանունը)           (ղեկավարի ստորագրությունը)

 

«___»_____________200__թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 07.11.12 թիվ 440-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

ՑԱՆԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

.________________________________________________________________________.

| |                |           ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ                     |

| |Ներկայացվող     |_____________________________________________________|

| |փաստաթղթի       |Հանրային    |Ձայնային |         |          |Տվյալների|

| |անվանումը       |էլեկտրոնային|ծառայու- |         |          |հաղորդման|

| |                |հաղորդակ-   |թյունների|         |          |և        |

| |                |ցության     |մատուցում|         |          |ինտերնետ |

| |                |ցանցի (ցանցի|         |         |          |հասանելի-|

| |                |շահագործում)|         |         |          |ության   |

| |                |            |         |         |          |ծառայու- |

| |                |            |         |         |          |թյունների|

| |                |            |         |         |          |մատուցում|

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|1|      2         |    3       |    4    |         |    6     |   7     |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|1|Գործարար ծրագիր |    *       |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|2|Կապի ոլորտում   |    *       |         |         |          |         |

| |քաղաքաշինության |            |         |         |          |         |

| |փաստաթղթերի     |            |         |         |          |         |

| |մշակման լիցենզիա|            |         |         |          |         |

| |ունեցող անձանց  |            |         |         |          |         |

| |կողմից մշակված  |            |         |         |          |         |

| |հանրային        |            |         |         |          |         |

| |էլեկտրոնային    |            |         |         |          |         |

| |հաղորդակցության |            |         |         |          |         |

| |ցանցի տեխնիկական|            |         |         |          |         |

| |նախագիծ         |            |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|3|(3-րդ կետն ուժը կորցրել 07.11.12 թիվ 440-Ն որոշում)         |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|4|Գործունեության  |            |    *    |         |          |         |

| |իրականացման     |            |         |         |          |         |

| |նախագիծը, որը   |            |         |         |          |         |

| |պետք է ներառի   |            |         |         |          |         |

| |ծառայության     |            |         |         |          |         |

| |նկարագիրը       |            |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|5|Հայտատուի       |    *       |         |         |          |         |

| |ընդհանուր       |            |         |         |          |         |

| |բնույթի         |            |         |         |          |         |

| |ֆինանսական      |            |         |         |          |         |

| |հաշվետվություն- |            |         |         |          |         |

| |ները            |            |         |         |          |         |

| |(առկայության    |            |         |         |          |         |

| |դեպքում նաև     |            |         |         |          |         |

| |վերջին տարվա    |            |         |         |          |         |

| |ընթացքում       |            |         |         |          |         |

| |կատարված        |            |         |         |          |         |

| |աուդիտորական    |            |         |         |          |         |

| |եզրակացության և |            |         |         |          |         |

| |այլ մարմինների  |            |         |         |          |         |

| |կողմից կատարված |            |         |         |          |         |

| |ստուգման ակտերի |            |         |         |          |         |

| |պատճենները)     |            |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|6|Տեղեկատվություն |    *       |         |         |          |         |

| |վարկերի կամ այլ |            |         |         |          |         |

| |փոխառությունների|            |         |         |          |         |

| |մասին           |            |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|7|Պետական տուրքի  |    *       |    *    |         |          |   *     |

| |վճարումը        |            |         |         |          |         |

| |հաստատող        |            |         |         |          |         |

| |փաստաթուղթ կամ  |            |         |         |          |         |

| |պետական         |            |         |         |          |         |

| |վճարումների     |            |         |         |          |         |

| |էլեկտրոնային    |            |         |         |          |         |

| |համակարգի       |            |         |         |          |         |

| |կողմից          |            |         |         |          |         |

| |գեներացված      |            |         |         |          |         |

| |անդորրագիր, կամ |            |         |         |          |         |

| |անդորրագրի      |            |         |         |          |         |

| |20-նիշանոց      |            |         |         |          |         |

| |ծածկագիր        |            |         |         |          |         |

|_|________________|____________|_________|_________|__________|_________|

|8|(8-րդ կետն ուժը կորցրել 07.11.12 թիվ 440-Ն որոշում)         |         |

.________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն, 23.03.11 թիվ 108-Ն, 06.06.12 թիվ 200-Ն, 07.11.12 թիվ 440-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

200__ թ. __________ «___»-ի N _____որոշում

 

Լիցենզավորված գործունեության տեսակը` _______________________________

 

________________________________________________________________________

 

Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________200__ թ.

 

Լիցենզիայի գրանցման համարը N _________

 

Ստացված էջերի քանակը` ________________

 

Տրված է` ___________________________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը/անունը, ազգանունը,

________________________________________________________________________

գործունեության վայրը (բնակության վայրը), հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

________________________________________________________________________

(լիցենզիա ստացողի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

________________________________________________________________________

                       ում կողմից և երբ է տրված)

 

Լիցենզիան ստացվել է`

 

«____»________________200__ թ.

 

_______________________________________

(լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

________________________________________________________

Ընկերության անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

Տեղեկատվություն վարկերի կամ այլ փոխառությունների մասին

.___________________________________________________________________.

|N|Վարկի      |Վարկի կամ այլ  |Վարկի      |Վարկի      |Վարկի        |

| |կամ այլ    |փոխառության    |կամ այլ    |կամ այլ    |կամ այլ      |

| |փոխառության|աղբյուրը       |փոխառության|փոխառության|փոխառության  |

| |նպատակը    |(ֆինանսական    |ծավալը     |մարման     |տարեկան      |

| |           |կազմակերպության|(հազ. դրամ)|ժամկետը    |տոկոսադրույքը|

| |           |անվանումը)     |           |           |   (%)       |

|___________________________________________________________________|

| Կարճաժամկետ վարկեր                                                |

|___________________________________________________________________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

| |ԸՆԴԱՄԵՆԸ   |               |           |           |             |

|___________________________________________________________________|

| Երկարաժամկետ վարկեր                                               |

|___________________________________________________________________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

|_|___________|_______________|___________|___________|_____________|

| |ԸՆԴԱՄԵՆԸ   |               |           |           |             |

.___________________________________________________________________.

    «___» __________200__թ.        ________________________________  

                                     (ղեկավարի անունը, ազգանունը,

 

_________________________________

                                          ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 5

i

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մարտի 31-ի

N 43-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ (ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

 

Շահագործվող ցանցի տեսակը

 

1. Ներածություն

 

1.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

1.2 Շահագործվող ցանցի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

1.3 Տեղեկություններ շինհավաքակցման ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

 

2. Շուկայի ուսումնասիրություն

 

2.1 Ծառայության իրացման հնարավորությունները:

 

3. Հիմնական տեխնոլոգիական և տնտեսական լուծումներ

 

3.1 Ծառայության տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

 

4. Ցանցի շահագործման տարածքը

 

4.1 Ցանցի տեղակայման հիմնավորումը:

 

5. Հիմնական շինարարական լուծումներ

 

5.1 Ցանցի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

5.2 Ցանց շահագործման ժամանակացույցը` ըստ փուլերի:

 

6. Շրջակա միջավայրի վրա ցանցի ազդեցության գնահատումը

 

6.1 Ցանցերի շահագործման հնարավոր ազդեցությունը քաղաքաշինական, այլ արդյունաբերական և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների վրա:

6.2 Ազդեցության դեպքում` ներկայացնել համապատասխան մարմինների կամ լիազորված մարմինների կողմից կատարված գնահատման արդյունքները:

 

7. Ներդրումների արդյունավետությունը

 

7.1 Ցանցի ստեղծման կամ զարգացման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

7.2 Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները (հավելված N 4):

7.3 Ծառայության կամ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկը:

7.4 (7.4-րդ կետն ուժը կորցրել է 23.03.11 թիվ 108-Ն որոշում)

i

7.5 Ներդրումների ռիսկի գնահատականը:

7.6 Ցանցի ստեղծման կամ զարգացման և շահագործման ժամկետները:

7.7 Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

Սույն փաստաթղթին կցվում են ցանցի շահագործման գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնավորող փաստաթղթերը:

 

    ____________________________________     ___________________________

(ընկերության անվանումը

    (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)       (ղեկավարի անունը, ազգանունը

 

______________________

                                              ստորագրությունը)

 

«____» ___________200__ թ.

 

Կ.Տ.

(5-րդ հավելվածը փոփ. 24.08.07 թիվ 342-Ն որոշում)

 

--------------------------

ԻՐՏԵԿ - Բնագրում բացակայում է Հավելված 5-ի ծրագրի 7.7 կետը

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.03.2006
N 43-Ն
Որոշում