i
03.03.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 մարտի 2022 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 23-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հրամանի հավելվածներ 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 13-ի, 14-ի, 16-ի, 19-ի, 20-ի, 21-ի, 22-ի, 24-ի Ձև 3-ից, հավելվածներ 12-ի, 15-ի, 17-ի, 18-ի, 23-ի Ձև 4-ից հանել «պարտադիր» բառը.
i
2) Հրամանի հավելված 1-ում.
ա. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 18-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
i
3) Հրամանի Հավելված 2-ում.
ա. 5-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերն և 12-րդ, 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
բ. 14-րդ կետում «աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.
գ. 31-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
i
4) Հրամանի Հավելված 3-ում.
ա. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 13-րդ կետի 1-ին նախադասությունը «կրում է դիմակ» բառերից հետո լրացնել «համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով.
գ. 20-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
i
5) Հրամանի Հավելված 4-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 23-րդ կետից հանել «դիմակներով և» բառը.
i
6) Հրամանի Հավելված 5-ում.
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 10-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
i
7) Հրամանի Հավելված 6-ում.
ա. 7-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
բ. 9-րդ կետից հանել «դիմակով` ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից,» բառերը.
i
գ. 13-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «մշտապես» բառը.
i
8) Հրամանի Հավելված 7-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 21-րդ կետից հանել «դիմակներով,» բառը.
դ. 23-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
ե. 27-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «պարտադիր» բառը.
i
9) Հրամանի Հավելված 9-ում.
ա. 8-րդ կետից հանել «աշխատողների և այցելուների համար դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.
բ. 13-րդ կետ 2-րդ ենթակետից հանել «դիմակների առկայությունը,» բառերը.
i
10) Հրամանի Հավելված 10-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 9-րդ կետից հանել «դիմակով,» բառը.
գ. 12-րդ կետից հանել «և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով» բառերը.
i
դ. 22-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
ե. 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
11) Հրամանի Հավելված 11-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 20-րդ և 23-րդ կետերից հանել «պարտադիր» բառը.
i
12) Հրամանի Հավելված 12-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 22-րդ կետում «երեխաների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «երեխաները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
i
13) Հրամանի Հավելված 13-ում.
ա. 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «վարորդները կրում են դիմակ» բառերով.
գ. 11-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ինչպես նաև դիմակների,» բառերը.
դ. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «վարորդները կրում են դիմակ» բառերով.
ե. 21-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «դիմակների,» բառերը.
զ. 29-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատողների և վարորդների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և վարորդները կրում են դիմակ» բառերով.
է. 30-րդ կետի 1-ին ենթակետից հանել «թույլատրվում է միայն դիմակով» բառը.
i
14) Հրամանի Հավելված 14-ում.
ա. 4-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 14-րդ կետում «աշխատողների և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները և այցելուները կրում են դիմակ» բառերով.
դ. 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե. 30-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
i
15) Հրամանի Հավելված 15-ում.
ա. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 23-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ. 39-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
i
16) Հրամանի Հավելված 16-ում.
ա. 8-րդ կետում «դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
i
17) Հրամանի Հավելված 17-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 13-րդ կետում «ուսանողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուսանողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
դ. 32-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
i
18) Հրամանի Հավելված 18-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 23-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
i
19) Հրամանի Հավելված 19-ում.
ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 14-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
i
20) Հրամանի Հավելված 20-ում.
ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 15-րդ կետում «անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
գ. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
21) Հրամանի Հավելված 21-ում.
ա. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 9-րդ կետից հանել «, փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղեր» բառերը.
գ. 10-րդ կետում «կոլեկտիվի, անձնակազմի և այցելուների շրջանում բոլոր հնարավոր դեպքերում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
դ. 26-րդ կետում «դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անձինք կրում են դիմակ» բառերով.
i
22) Հրամանի Հավելված 22-ում.
ա. 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «օդանավակայանի ողջ անձնակազմի դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «օդանավակայանի ողջ անձնակազմը կրում է դիմակ» բառերով.
գ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «ուղևորների և նրանց ուղեկցող անձանց դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուղևորները և նրանց ուղեկցող անձինք կրում են դիմակ» բառերով.
դ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատողների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները կրում են դիմակ» բառերով.
ե. 13-րդ կետի 1-ին ենթակետում «ուղևորների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «ուղևորները կրում են դիմակ» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «աշխատակիցների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատակիցները կրում են դիմակ» բառերով.
զ. 14-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «դիմակի կրումը և» բառերը.
է. 15-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատողների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «աշխատողները կրում են դիմակ» բառերով.
ը. 17-րդ կետի 1-ին ենթակետում «կրում են դիմակներ» բառերից հետո լրացնել «համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով, իսկ «և թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,» բառերը հանել.
թ. 18-րդ կետից հանել «դիմակների,» բառը.
ժ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ժա. 21-րդ կետում «անդամների դիմակի կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «անդամները կրում են դիմակ» բառերով.
ժբ. 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
23) Հրամանի Հավելված 23-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 12-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
i
24) Հրամանի Հավելված 24-ում.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
բ. 9-րդ կետից հանել «դիմակով,» բառը.
գ. 12-րդ կետից հանել «և թափոնների հեռացման համար «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով» բառերը.
դ. 21-րդ կետից հանել «պարտադիր» բառը.
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:».
i
2) Հավելված 2-ի 2-րդ կետից հանել «պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև» բառերը.
3) Հավելված 2-ի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանի Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացում.
1) 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «դիմակների,» բառը, իսկ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 15-րդ կետում «սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է» բառերը փոխարինել «սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ» բառերով.
4) 38-րդ կետում «պարտադիր կրում են դիմակ» բառերը փոխարինել «կրում են դիմակ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության» բառերով:
4. Սույն հրաման ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
i
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
i
Պաշտոնական հրապարակման օրը` 2 մարտի 2022 թվական:
i