(ուժը կորցրել է 02.05.13 թիվ 463-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
(2-րդ մաս)
Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճան
100. 3-րդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ կենսաթոշակ ապահովող աստիճանն է: Այս աստիճանից վճարվում է կամավոր կուտակային կենսաթոշակը, որի նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում անձանց կամավոր կատարած վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին կենսաթոշակային տարիքում նրանց լրացուցիչ եկամտով ապահովելն է:
101. Կամավոր կուտակային կենսաթոշակը կենսաթոշակային ապահովագրության արդյունքն է, որը վճարվում է անձի և կենսաթոշակային ապահովագրության համար լիցենզավորված ֆինանսական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
102. Կամավոր կուտակային կենսաթոշակը վճարվում է որոշակի կանոնների համաձայն, որոնք սահմանվում են կենսաթոշակային ապահովագրության պայմանագրով:
i
103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց համար (կամ շահառուի համար այլ անձինք` ներառյալ նրա գործատուն) կամավոր կխնայեն իրենց եկամուտների մի մասը` կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով:
(103-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
104. Կամավոր կուտակային վճար կարող է կատարվել անձի կողմից հայտարարագրված ցանկացած եկամտից: Հայտարարագրված եկամուտներից կատարվող կամավոր կուտակային կենսաթոշակային վճարները նվազեցվում են եկամտային հարկի հարկման բազայից, սակայն ոչ ավելի, քան հայտարարագրված եկամտի 5 տոկոսի չափով:
(104-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
105. Գործատուի կողմից աշխատողի համար կատարված կենսաթոշակային վճարումները համարվում են ծախս և նվազեցվում համախառն եկամտի հարկման բազայից, սակայն մեկ աշխատողի հաշվով դրանք չեն կարող գերազանցել անհատական եկամտի (աշխատավարձի) 5 տոկոսը: Ընդ որում` այս ցուցանիշը չի կարող հաշվարկվել աշխատավարձի ֆոնդի նկատմամբ միջինացված, այն պետք է հաշվարկվի անհատական սկզբունքով: Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը խթանելու նպատակով` մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014 թվականի հունվարի 1-ը) լրացուցիչ հարկային արտոնություններ կսահմանվեն այն գործատուների համար, ովքեր իրենց եկամուտների հաշվին կամավոր կուտակային վճարներ կկատարեն իրենց վարձու աշխատողների համար:
(105-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
106. Կամավոր կուտակված միջոցների տնօրինման տեսակները, ձևերը, ժամկետները և ընթացակարգերը սահմանվում են շահառուի հետ կնքված պայմանագրով: Պետությունը կամավոր կուտակային կենսաթոշակը տնօրինելու համար սահմանում է որոշակի պարտադիր պայմաններ, որոնք հիմնականում վերաբերում են կուտակային կենսաթոշակի տնօրինման ժամկետներին և ձևերին:
107. Կամավոր կենսաթոշակային «3» աստիճանի շահառուն կարող է տնօրինել կուտակված միջոցները`
1) եթե լրացել է նրա` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.
2) եթե նա փոխել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում).
3) եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկում ներառված հիվանդությամբ:
i
108. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային միջոցները տնօրինել`
1) ծրագրային վճարների ձևով.
2) անուիտետների ձևով.
3) միանվագ վճարի ձևով:
(108-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
109. Միջոցների միանվագ տնօրինումը մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը հնարավոր է հետևյալ դեպքերում`
1) երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ ծախսերը չկատարելու դեպքում հիվանդությունն ունի մահացու ելք, կամ անկախ ծախսերից այն ունի մահացու ելք.
2) երբ անձը փոխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (հնարավոր է նաև փոխանցում նոր քաղաքացիության երկրում անձի կենսաթոշակային հաշվին) կամ մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում):
i
110. Անձը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կարող է միանվագ ստանալ կամավոր կուտակված միջոցները (ՍՎ մոդելի դեպքում), սակայն այդ դեպքում դրանք կհարկվեն եկամտային հարկի ավելի մեծ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:
(110-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`
1) բանկերը կարող են առաջարկել միայն «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի համաձայն բանկը մասնակցի կենսաթոշակային ավանդի միջոցները կառավարում է իր ռիսկով, մասնակիցն ավանդի միջոցները տնօրինում է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում: Ապահովագրական ընկերություններն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը մասնակցին խոստանում է հստակ չափով կենսաթոշակ.
2) կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմա, որի համաձայն նրանք ինքնուրույնաբար հավաքագրում են վճարումները, վարում կենսաթոշակային հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում: Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ: Կամավոր կուտակային միջոցները կարող են կառավարվել նաև պարտադիր բաղադրիչի (2-րդ աստիճան) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները` կենտրոնացված հաշիվների վարում և այլն:
(111-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
112. Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության (2-րդ աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում ու կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Կամավոր կուտակային ապահովագրությունից օգտվելիս` անձը համապատասխան հարկային մարմին պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար:
(112-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
113. (113-րդ կետն ուժը կորցրել է 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
114. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ապահովադիր (ապահովագրական սխեմայի հովանավոր) կարող է հանդիսանալ`
1) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր համար.
2) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում երրորդ անձի համար.
3) գործատուն, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր աշխատողների համար:
115. Անձինք (եթե վճարում են անձամբ) և գործատուները (եթե վճարում են աշխատողի համար) կենսաթոշակային վճարների փոխանցումները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են ՊԵԿ` որպես հարկային բազայի նվազեցման հիմք:
116. Կամավոր կուտակային 3-րդ աստիճանի կենսաթոշակային ֆոնդերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
117. (117-րդ կետն ուժը կորցրել է 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
118. Կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքը սահմանափակվում է`
i
1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի նրանց թողարկած արժեթղթերի ընդհանուր ծավալի 10 տոկոսը բաժնետոմսերի, 60 տոկոսը` պարտատոմսերի համար.
2) մեկ թողարկողի արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 15 տոկոսը:
(118-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն, 28.07.11 թիվ 1197-Ն որոշումներ)
119. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հնարավոր է նաև այլ` ժամանակավոր սահմանափակումների կիրառում, եթե դա միտված է անբարենպաստ ազդեցությունները զսպելուն: Այս դեպքում հնարավոր է նաև նվազագույն սահմանաչափերի սահմանում:
i
120. Արտասահմանում «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել`
1) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ-ի պետությունների, ՏՀԶԿ-ի պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) ՏՀԶԿ-ի պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
4) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները,
7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները:
(120-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչման գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թույլատրված են առևտրի` Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ-ի պետությունների կարգավորվող շուկաներում.
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:
(121-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
122. Արգելվում է կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվները ներդնել`
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաև դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
4) ածանցյալ արժեթղթերում` բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնարժեք ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):
(122-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
123. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են`
i
1) շուկայական գների փոփոխության հետևանքով ակտիվների վերագնահատման.
2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.
2.1) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները.
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից հետո` 6 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել ֆոնդի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար:
(123-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ այլ կերպ օտարվել տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, կառավարչին, տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:
(124-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
125. «Սահմանված կենսաթոշակ» մոդելի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կսահմանի ներդրումների առանձին սահմանափակումներ:
Կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը
Պետական կառավարման ինստիտուտների գործառույթները
126. Պետական բաշխողական բաղադրիչից վճարվող սոցիալական, հիմնական և աշխատանքային կենսաթոշակների կառավարումը կիրականացնի սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին:
127. Մասնավոր կուտակային բաղադրիչից վճարվող պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների կառավարումը կկատարվի ֆինանսական ինստիտուտների միջոցով:
128. Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը կմշակի պետական կենսաթոշակային (սոցիալական) ապահովության քաղաքականությունը, ինչպես նաև կապահովի կենսաթոշակային քաղաքականության իրականացումը, մոնիթորինգը և վերահսկողությունը:
i
129. Բարեփոխումների կենթարկվի սոցիալական ապահովության համակարգի կառավարումը: Մասնավորապես`
1) տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերի կատարելագործման միջոցով սոցիալական ծառայություններ մատուցող մարմինները կինտեգրվեն, ինչը հնարավորություն կտա ապահովել մատչելի, որակյալ և արդյունավետ սոցիալական ծառայությունների փաթեթով տրամադրումը համալիր կենտրոնների կողմից.
2) միջոցներ կձեռնարկվեն կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման համակարգ ներդնելու ուղղությամբ` աստիճանաբար կրճատելով ՍԱՊԾ-ի վճարումների ծառայության կողմից սպասարկվող շահառուների շրջանակը: Կենսաթոշակների վճարումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության գանձապետարանի հետ համագործակցության դասական սխեմայով, որը ներկայումս կիրառվում է այլ նպաստների վճարումների համար: Այսինքն` ՍԱՊԾ-ի կողմից գանձապետարանին կպատվիրվեն ըստ կենսաթոշակառուների ցուցակների հաշվարկված գումարները, որոնք կփոխանցվեն «Հայփոստ» ՓԲԸ-ի կամ առևտրային բանկերին` կենսաթոշակների վճարումն ապահովելու համար.
3) կվերանայվեն կենսաթոշակների վճարման որոշ կանոններ, մասնավորապես, աշխատանքներ կկատարվեն կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար:
(129-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
130. ՍԱՊԾ-ն կիրականացնի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակների (սոցիալական, աշխատանքային և հիմնական, այդ թվում` կուտակային բաղադրիչի մասնակիցների համար) հաշվարկելը (վերահաշվարկելը), նշանակելը և վճարելը.
2) պետական կենսաթոշակ ստացող անձանց հաշվառելը և վարչական ռեգիստր վարելը.
3) կենսաթոշակի նշանակումը, հաշվարկումը, վճարումը և այլ հարցեր կանոնակարգող օրենսդրության պարզաբանումը:
131. Պետական կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ՍԱՊԾ-ն էլեկտրոնային մուտքի իրավունք ունենալու միջոցով կստանա ՊԵԿ-ից` անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելով նաև առկա տվյալների հավաստիության ճշգրտման համար:
132. Քաղաքացիների (շահառուների) սպասարկման որակը բարելավելու նպատակով կառավարությունը միջոցներ կձեռնարկի տարածքային բաժինների շենքային և գույքային պայմանները բարելավելու համար:
133. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչությունը (այսուհետ` ԱՏ) կիրականացնի գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակների նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգումների կազմակերպումը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան վերապահված գործերով վարչական վարույթի իրականացման գործառույթները: Հաշվի առնելով ԱՏ-ին նոր գործառույթներ վերապահելը` կկարևորվի վերջինիս կարողությունների հզորացումը:
134. ԱՏ-ն կհամագործակցի ՍԱՊԾ-ի հետ: Մասնավորապես` կենսաթոշակների նշանակման և վճարման համար գործատուների կամ շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ հավաստիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ՍԱՊԾ-ն դիմում է գործատուին կամ փաստաթղթերը ներկայացնող շահառուին` տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն, որից հետո, եթե կասկածները չեն փարատվում, և առկա է հավաստիության պակաս, ապա ունեցած տեղեկատվությունը փոխանցում է ԱՏ-ին` համապատասխան գործատուի մոտ ստուգումներ անցկացնելու և հանգամանքներն ու իրավիճակը պարզելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Այս համագործակցությունը հնարավորություն կտա խուսափել ավելորդ, կրկնվող գործառույթներով առանձին կառուցվածքային միավորներ ստեղծելուց և կնվազեցնի գործատուի մոտ ստուգումներ իրականացնող մարմինների թիվը:
135. ՊԵԿ-ը կազմակերպելու է միասնական հարկի և պարտադիր (կամավոր) կուտակային վճարների ու դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման աշխատանքները: Հաշվի առնելով կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված ՊԵԿ-ին նոր գործառույթներ վերապահումը` վերջինիս կարողությունների հզորացումը մոտակա 2-3 տարիների ընթացքում կդառնա երկրի միջազգային համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը:
i
136. Միասնական հարկի ներդրման պայմաններում ՊԵԿ-ը կիրականացնի միասնական հարկ վճարող և պարտադիր կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը: ՊԵԿ-ը կիրականացնի նաև վճարողների կենսաթոշակային հաշիվների համադրումները` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ:
(136-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
137. Եկամտային հարկ (միասնական) վճարողների անձնավորված հաշվառումը ենթադրում է ՊԵԿ-ի կողմից հետևյալ գործառույթների իրականացում`
1) աշխատողների եկամուտների, վճարված հարկերի և կուտակային վճարների վերաբերյալ ամսական անհատական հաշվետվություններ ստանալը.
2) անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազա ստեղծելը, վարելը, համադրելը, անհրաժեշտության դեպքում` ստուգումներ կատարելը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային, ՍԱՊԾ-ին և օրենքով սահմանված այլ կառույցներին պարտադիր կուտակային վճարումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը (էլեկտրոնային մուտքի տրամադրման միջոցով).
4) եկամտային հարկի (միասնական) և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների հավաքագրման գործընթացը վերահսկելը.
5) վճարվող եկամտային հարկի և կուտակային կենսաթոշակային հաշիվներին ուղղվող գումարների գծով հաշվառում և նույնականացում կատարելը` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ.
6) եկամտային հարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները հաշվարկելը և վճարելը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելը:
(137-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
138. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունները (այսուհետ` ՖՆ, ԷՆ) կապահովեն ֆինանսատնտեսական և հարկային ոլորտներում քաղաքականության մշակումը և հաստատված կենսաթոշակային քաղաքականությանը համապատասխան պետական կենսաթոշակների ֆինանսավորումը:
139. Հայաստանի Հանրապետության գանձապետարանը կիրականացնի ՍԱՊԾ-ի կողմից նախապատրաստված հայտի հիման վրա պետական կենսաթոշակների ֆինանսավորումը վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին` կենսաթոշակառուների բանկային հաշիվներին կենսաթոշակային գումարը հաշվեգրելու համար: Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ԿԲ-ում գտնվող ՀԿԴ-ի հաշվին կփոխանցի նաև պարտադիր կուտակային վճարները` ներառյալ պետական մասնակցության չափաբաժինները:
i
140. ՀԿԴ-ն կուտակային բաղադրիչի կենտրոնացված կառավարման մարմինն է: ՀԿԴ-ն կիրականացնի հետևյալ գործառույթները`
1) քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվները վարելը, այդ թվում` տեղեկատվության և ֆինանսական միջոցները վճարողների կենսաթոշակային հաշիվներ մուտքագրելը.
2) ըստ ներդրումային ֆոնդի ընտրության` կենսաթոշակային վճարները փայերի վերածելը, կենսաթոշակային միավորներ թողարկելը.
3) կենսաթոշակային հաշիվների ակտիվները կառավարմանը փոխանցելը.
4) շահառուների և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև միջնորդի դեր կատարելը.
5) հաշիվները կոդավորելը, ընտրություն չկատարած անձանց համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պատահական ընտրություն կատարելը.
6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից տեղեկատվություն ստանալը, շահառուներին և համապատասխան պետական կառավարման մարմիններին (և հակառակը) փոխանցելը.
7) կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն կատարելը:
(140-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
141. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կիրականացնի կենսաթոշակային համակարգի ֆինանսական ինստիտուտների` կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի պահառուների, ՀԿԴ-ի և այլն գործունեության կարգավորումը, լիցենզավորումը, մոնիթորինգն ու վերահսկողությունը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու կլինի կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ինստիտուտների ներդրման համար: Նշված ինստիտուտների կարգավորման և վերահսկողության գործառույթները ներառում են`
1) լիցենզավորման պահանջները սահմանելը, լիցենզիաներ տրամադրելը, կասեցնելը և դադարեցնելը.
2) շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանակներում պրուդենցիալ պահանջներ սահմանելը.
3) տեղեկատվության բացահայտման պահանջներ սահմանելը.
4) ըստ սահմանված ձևերի հաշվետվություններ ընդունելը և վերլուծելը, հեռակա և տեղում ստուգումներ կատարելը.
5) սպառողների շահերը պաշտպանելը:
(141-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
142. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր կառույց կիրականացնի շահառուների խորհրդատվություն իր իրավասությունների և գործառույթների շրջանակներում: Ոչ մի պետական կառույց չի կատարում կենսաթոշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրությանն առնչվող ուղղակի ֆինանսական խորհրդատվություն:
143. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուտների զարգացման և կարողությունների հզորացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմշակի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կիրականացնի հատուկ նպատակային ծրագրեր: Վեջիններս կներառեն մարդկային ռեսուրսների պատրաստման և մասնագիտական վերապատրաստման, պետական կառույցների տեխնիկական վերազինման և գիտելիքի ընդլայնման, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների, այդ թվում` կորպորատիվ ցանցերի ներդրման և այլ բաղկացուցիչներ:
144. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագիր-ժամանակացույցի համաձայն` ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
145. Միաժամանակ, բարեփոխումների էությունն ու ընթացքը քաղաքացիական հասարակությանը հասկանալի և ըմբռնելի դարձնելու նպատակով կմշակվի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցառումների ծրագիրը»:
146. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունավետությունն էապես կախված է մասնակիցների ֆինանսական գիտելիքներից` հանրային-մասնավոր գործընկերության շրջանակում կմշակվեն և կիրականացվեն բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի ֆինանսական կրթության բազմաթեմատիկ ծրագրեր: Վերջինները կներառեն ֆինանսական շուկաների, ինստիտուտների, գործիքների և դրանց տեսակների, ակտիվների եկամտաբերության վերաբերյալ ուսուցման և գիտելիքների տարածման մեխանիզմները:
Ոչ պետական ինստիտուտների կարգավորումն ու վերահսկողությունը
i
147. ՀԿԴ-ի` կուտակային կենսաթոշակային ապահովագրությանն առնչվող գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրով:
(147-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
148. ՀԿԴ-ի գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: ՀԿԴ-ի ընդհանուր գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ընթացիկ վերահսկողության ընթացակարգին համապատասխան:
149. Կենսաթոշակային կուտակային «2» և «3» աստիճաններին առնչվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության վերահսկողություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրի կատարման վերահսկողություն.
3) Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգերին համապատասխանության վերահսկողություն:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգերն ուղղված կլինեն ՀԿԴ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի զսպմանը և կեղծիքի հնարավորության նվազեցմանը:
i
150. Կենսաթոշակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կսահմանվեն գրանցման, լիցենզավորման կարգերը, ինչպես նաև գործունեության իրավական հիմքերը: Մասնավորապես` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության իրավական հիմքեր կհանդիսանան`
1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ֆոնդերի մասին, կուտակային կենսաթոշակների մասին և այլն).
2) Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրերը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մշակած կարգերն ու կանոնները:
(150-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
151. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների քանակը շուկայում կլինի սահմանափակ, առավելություն կտրվի այն կազմակերպություններին, որոնց հիմնադիրները կունենան համապատասխան միջազգային փորձ, կորպորատիվ կառավարման ավանդույթներ, միջազգային վարկանիշ` ակտիվների կառավարման ոլորտում, ինչպես նաև օժտված կլինեն համապատասխան ռեսուրսներով: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների սկզբնական ընտրությունը և դրանց հետ բանակցությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու կլինի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների լիցենզավորման և վերահսկողության համար:
152. Կենսաթոշակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կարգավորումն ու վերահսկողությունը կիրականացվի` ըստ հետևյալ ուղղությունների`
1) լիցենզավորում.
2) տեղեկատվության բացահայտում.
3) կառավարման պահանջների սահմանում.
4) նվազագույն կապիտալի չափի սահմանում.
5) ակտիվների կառավարման վճարների առավելագույն չափի սահմանում.
6) կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքի սահմանափակումներ.
7) ՍԿ-ի սխեմաների համար նաև վճարունակության չափանիշեր:
153. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ մոդելում կարևոր դեր է հատկացվելու պահառությանը և այդ գործառույթն իրականացնող ընկերությունների գործունեությունը կարգավորելուն ու վերահսկելուն: Կենսաթոշակային ակտիվների պահառությունը Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի ՀԿԴ-ն, իսկ կամավոր կուտակային ապահովագրության դեպքում` նաև պահառու բանկերը:
154. Կամավոր կուտակային ապահովագրության դեպքում առանձին վերահսկողություն է իրականացվելու պահառուների նկատմամբ` կապված արժեթղթային հաշիվների վարման, կենսաթոշակային ֆոնդրի սահմանափակումներին հետևելուն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի կառավարման հետ:
i
155. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կատարելու են կամավոր կուտակային վճարումներ հավաքագրելու, կենսաթոշակային հաշիվներ վարելու, կենսաթոշակային ակտիվներ կառավարելու գործառույթներ: Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության կարգավորումը և վերահսկողությունն իրականացվելու է ըստ նույն սկզբունքների, որոնք սահմանված են ՀԿԴ-ի և պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գործունեության կարգավորման և վերահսկողության համար:
(156-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
156. Այն ֆինանսական ինստիտուտները, որոնք կամավոր կուտակային 3-րդ աստիճանի մասնակիցներին կառաջարկեն «սահմանված կենսաթոշակ» մոդելի ապահովագրություն, պարտավոր են պահպանել ակտիվների և պարտավորությունների համապատասխանեցման պահանջները, որոնք ծավալային և ժամկետային կտրվածքներով կսահմանի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Վերահսկողություն կիրականացվի ակտուարական հաշվարկների, սակագների սահմանման, դրանց վերանայման գործընթացի, ինչպես նաև ներդրումային քաղաքականության նկատմամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը միավորելը
i
157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի եկամտային հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը:
(157-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
158. Կսահմանվի եկամտային հարկի դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ` նպատակ ունենալով թույլ չտալու`
1) վարձու աշխատողների տնօրինվող եկամտի չափի նվազեցում.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում.
3) գործատուների` աշխատուժի վրա կատարվող ծախսի էական ավելացում:
(158-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
159. (159-րդ կետն ուժը կորցրել է 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
i
(ծրագիրը փոփ. 11.11.10 թիվ 1491-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 13-ի
N 1487-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Պատասխանատու |Կատարման |Աշխատանքի արդյունքը|
|ը/կ| |կատարողը |ժամկետը |(ձևը և |
| | |(համակատարողները)| |բովանդակությունը) |
|_____________________________________________________________________|
|1. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ |
|_____________________________________________________________________|
|1.1|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |25.12. |Մանրամասն |
| |և կուտակային |սոցիալական |2008 թ. |կնկարագրվեն |
| |վճարի անձնավորված|հարցերի | |տեղեկատվության և |
| |հաշվառման և |նախարարություն | |ֆինանսական |
| |անհատականացված |ՀՀ ֆինանսների | |միջոցների շարժը |
| |հաշվետվություններ|նախարարություն | |(ճանապարհը), |
| |ներկայացնելու, |ՀՀ էկոնոմիկայի | |համադրումներ |
| |այլ տեղեկատվական |նախարարություն | |կատարելու, |
| |համակարգերի հետ |ՀՀ կառավարությանն| |ներկայացված |
| |տեղեկատվության |առընթեր պետական | |տեղեկատվությունը |
| |փոխանակության |եկամուտների | |ճշտելու |
| |բիզնես - |կոմիտե | |ընթացակարգերը և |
| |գործընթացների |ՀՀ կենտրոնական | |այլն: |
| |մանրամասն |բանկ (համաձայ- | | |
| |նկարագրություն և |նությամբ) | | |
| |համակարգի |դոնոր կազմա- | | |
| |տեխնիկական |կերպություններ | | |
| |հանձնարարականի | | | |
| |կազմում | | | |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.2|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.04. |Անձնավորված |
| |և կուտակային |սոցիալական |2009 թ. |հաշվառման համակարգի|
| |վճարի անձնավորված|հարցերի | |համակարգչային |
| |հաշվառման |նախարարություն | |ծրագրի տեխնիկական |
| |համակարգի |ՀՀ ֆինանսների | |մասնագրեր, որտեղ |
| |համակարգչային |նախարարություն | |մանրամասն |
| |ծրագրի տեխնիկական|ՀՀ էկոնոմիկայի | |կնկարագրվեն` |
| |մասնագրերի |նախարարություն | |1) անձնավորված |
| |կազմում և |ՀՀ կառավարությանն| |հաշվառման և |
| |հաստատում |առընթեր պետական | |անհատականացված |
| | |եկամուտների | |հաշվետվությունների |
| | |կոմիտե | |համակարգի ներդրման |
| | |ՀՀ կենտրոնական | |և կիրարկման |
| | |բանկ | |գործընթացը. |
| | |(համաձայնությամբ)| |2) գործատուի կողմից|
| | |դոնոր կազմակերպու| |վարձու աշխատողների |
| | |թյուններ | |մասին տվյալներ |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ընթացակարգերը |
| | | | |(այդ թվում` |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու |
| | | | |փուլերը). |
| | | | |3) ներկայացված |
| | | | |տվյալների |
| | | | |հավաստիությունը |
| | | | |ճշտելու նպատակով |
| | | | |այլ տեղեկատվական |
| | | | |բազաներից ստացվող |
| | | | |տեղեկատվությունը և |
| | | | |ճշտումներ կատարելու|
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |4) անհատական |
| | | | |հաշվում ներառված |
| | | | |տվյալների մասին |
| | | | |վարձու |
| | | | |աշխատողներին |
| | | | |տեղեկատվություն |
| | | | |տրամադրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |5) ՍԱՊԾ-ի կողմից |
| | | | |վարվող տեղեկատվական|
| | | | |բազայի տվյալները |
| | | | |նոր տեղեկատվական |
| | | | |համակարգ |
| | | | |ներմուծելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |6) կիրառվող |
| | | | |(օգտագործվելիք) |
| | | | |կապուղիները և |
| | | | |տվյալների |
| | | | |փոխանակության |
| | | | |ընթացակարգերը: |
| | | | |Կգնահատվեն |
| | | | |անձնավորված |
| | | | |հաշվառման և |
| | | | |անհատականացված |
| | | | |հաշվետվությունների |
| | | | |համակարգի ներդրման |
| | | | |և բնականոն |
| | | | |գործունեության |
| | | | |շրջանակներում |
| | | | |պետական մարմինների |
| | | | |տեխնիկական |
| | | | |կարիքները |
| | | | |(համակարգչային |
| | | | |տեխնիկա, |
| | | | |կազմտեխնիկա |
| | | | |և այլն)` հաշվի |
| | | | |առնելով |
| | | | |գործատուներին |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ծառայություններ |
| | | | |մատուցելու |
| | | | |հնարավորությունը: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.3|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.01. |1) եկամտային հարկի |
| |և կուտակային |սոցիալական |2011 թ. |և կուտակային վճարի|
| |վճարի անձնավորված|հարցերի | |անձնավորված |
| |հաշվառման |նախարարություն | |հաշվառման |
| |համակարգի |ՀՀ | |համակարգի` |
| |տեխնիկական |կառավարությանն | |կառավարման խորհրդի |
| |առաջադրանքի |առընթեր պետական | |հավանությանն |
| |կազմում, մրցույթի|եկամուտների | |արժանացած |
| |անցկացում |կոմիտե | |տեխնիկական |
| | |ՀՀ ֆինանսների | |առաջադրանք. |
| | |նախարարություն | |2) համապատասխան |
| | |ՀՀ էկոնոմիկայի | |կնքված պայմանագիր` |
| | |նախարարություն | |Համաշխարհային |
| | |ՀՀ կենտրոնական | |բանկի |
| | |բանկ | |ընթացակարգերին |
| | |(համաձայնությամբ)| |համապատասխան |
| | |դոնոր կազմակերպու| |անցկացված |
| | |թյուններ | |մրցույթում հաղթող |
| | | | |կազմակերպության հետ|
|___|_________________________________________________________________|
| | Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման |
| | համակարգի ներդրման իրավական ապահովում |
|___|_________________________________________________________________|
|1.4|«Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |25.12. |Օրենքի նախագիծ, որը|
| |և կուտակային |սոցիալական |2008 թ. |պետք է կարգավորի |
| |վճարի անձնավորված|հարցերի |(փաթեթով)|անձնավորված |
| |հաշվառման մասին» |նախարարություն | |հաշվառման հետ |
| |ՀՀ օրենքի նախագծի|ՀՀ կենտրոնական | |կապված իրավահարա- |
| |և դրանից բխող |բանկ | |բերությունները, |
| |այլ օրենքների |(համաձայնությամբ)| |ինչպես նաև պետք է |
| |նախագծերի մշակում|ՀՀ ֆինանսների | |սահմանի` |
| |և ՀՀ |նախարարություն | |1) «անձնավորված |
| |կառավարության |ՀՀ էկոնոմիկայի | |հաշվառման համակարգ»|
| |քննարկմանը |նախարարություն | |հասկացությունը. |
| |ներկայացնելը |ՀՀ կառավարությանն| |2) անձնավորված |
| | |առընթեր պետական | |հաշվառման |
| | |եկամուտների | |իրականացման |
| | |կոմիտե դոնոր | |սկզբունքները. |
| | |կազմակերպու- | |3) գործատուի կողմից|
| | |թյուններ | |վարձու աշխատողների |
| | | | |մասին տվյալներ |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ընթացակարգերը |
| | | | |(այդ թվում` |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու). |
| | | | |4) անձնավորված |
| | | | |հաշվառման |
| | | | |տեղեկատվական |
| | | | |բազայում ներառվող |
| | | | |տեղեկատվությունը. |
| | | | |5) անհատական |
| | | | |հաշվում ներառված |
| | | | |տվյալների մասին |
| | | | |վարձու աշխատողներին|
| | | | |տեղեկատվություն |
| | | | |տրամադրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |6) ներկայացված |
| | | | |տվյալների |
| | | | |հավաստիությունը |
| | | | |ճշտելու և |
| | | | |տեղեկատվական բազա |
| | | | |մուտքագրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |7) անձնավորված |
| | | | |հաշվառման |
| | | | |տեղեկատվական |
| | | | |բազայում ներառված |
| | | | |տվյալներն |
| | | | |օգտագործելու կարգը.|
| | | | |8) գործընթացում |
| | | | |ներգրավված պետական |
| | | | |կառավարման |
| | | | |մարմինների, |
| | | | |կազմակերպություննե-|
| | | | |րի, գործատուների և |
| | | | |վարձու աշխատողների |
| | | | |իրավունքների, |
| | | | |պարտականությունների|
| | | | |և պատասխանատվու- |
| | | | |թյան շրջանակը: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.5|«Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |ՀՀ կառա- |օրենքով սահմանված |
| |և կուտակային |սոցիալական |վարության|կարգերի |
| |վճարի անձնավորված|հարցերի |2004 |առկայություն |
| |հաշվառման մասին» |նախարարություն |թվականի | |
| |Հայաստանի |ՀՀ կենտրոնական |ապրիլի | |
| |Հանրապետության |բանկ |8-ի | |
| |օրենքի կիրարկումն|(համաձայնությամբ)|N 541-Ն | |
| |ապահովելու մասին»|ՀՀ ֆինանսների |որոշմամբ | |
| |ՀՀ կառավարության |նախարարություն |սահմանված| |
| |որոշման նախագծի |ՀՀ էկոնոմիկայի |կարգով | |
| |մշակում և ՀՀ |նախարարություն |ընդուն- | |
| |կառավարության |ՀՀ կառավարությանն|վելիք` ՀՀ| |
| |քննարկմանը |առընթեր պետական |վարչապետի| |
| |ներկայացնելը |եկամուտների |համապատաս| |
| | |կոմիտե դոնոր |խան | |
| | |կազմակերպություն-|որոշմամբ | |
| | |ներ |սահմանված| |
| | | |ժամկետ- | |
| | | |ներում | |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.6|Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|ՀՀ կառա- |Գերատեսչական |
| |և կուտակային |առընթեր պետական |վարության|իրավական ակտի |
| |վճարի անձնավորված|եկամուտների |2004 |նախագիծ, որը |
| |հաշվառման |կոմիտե |թվականի |կսահմանի` |
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և |ապրիլի |1) անհատական հաշիվ |
| |ներդրումն |սոցիալական |8-ի |բացելու կարգը. |
| |ապահովող |հարցերի |N 541-Ն |2) անձնավորված |
| |գերատեսչական |նախարարություն |որոշմամբ |հաշվետվությունների |
| |իրավական ակտերի |ՀՀ ֆինանսների |սահմանված|ձևը և լրացման |
| |նախագծերի |նախարարություն |կարգով |կարգը. |
| |մշակում և |ՀՀ էկոնոմիկայի |ընդուն- |3) տվյալներ |
| |հաստատման |նախարարություն |վելիք` ՀՀ|ներկայացնողին |
| |ներկայացնելը | |վարչապետի|անճշտությունների |
| | | |համապատաս|մասին տեղեկացնելու |
| | | |խան |կարգը: |
| | | |որոշմամբ | |
| | | |սահմանված| |
| | | |ժամկետ- | |
| | | |ներում | |
|___|_________________________________________________________________|
| |Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման |
| | համակարգի ներդրման տեխնիկական ապահովում |
|___|_________________________________________________________________|
|1.7|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.07. |Համապատասխան |
| |և կուտակային |սոցիալական |2012 թ. |ծրագրային փաթեթի |
| |վճարի անձնավորված|հարցերի | |ներդրում, որը |
| |հաշվառման |նախարարություն | |հնարավորություն |
| |համակարգի |ՀՀ կառավարությանն| |կտա` |
| |ներդրումը և |առընթեր պետական | |1) ընդունելու և |
| |կիրարկումը, |եկամուտների | |մշակելու ամսական |
| |տեղեկատվական |կոմիտե | |պարբերականությամբ |
| |համակարգի |ՀՀ կենտրոնական | |Հայաստանի |
| |գործունեությունն |բանկ | |Հանրապետության |
| |ապահովող |(համաձայնությամբ)| |կառավարությանն |
| |ծրագրային փաթեթի |ՀՀ ֆինանսների | |առընթեր պետական |
| |մշակում, |նախարարություն | |եկամուտների կոմիտե |
| |փորձարկում և |ՀՀ էկոնոմիկայի | |ներկայացվող |
| |ներդրում (այդ |նախարարություն | |անհատական |
| |թվում` |դոնոր կազմա- | |հաշվետվությունները.|
| |գործատուների |կերպություններ | |2) ապահովելու |
| |կողմից | | |Հայաստանի |
| |անհատականացված | | |Հանրապետության |
| |հաշվետվություն- | | |կառավարությանն |
| |ներն էլեկտրոնային| | |առընթեր պետական |
| |եղանակով | | |եկամուտների |
| |ներկայացնելն | | |կոմիտեի, Հայաստանի |
| |ապահովող | | |Հանրապետության |
| |մոդուլի), | | |աշխատանքի և |
| |անհրաժեշտ | | |սոցիալական |
| |տեխնիկայի | | |հարցերի |
| |ձեռքբերում | | |նախարարության և |
| | | | |Հայաստանի |
| | | | |կենտրոնական |
| | | | |դեպոզիտարիայի |
| | | | |միջև |
| | | | |տեղեկատվության |
| | | | |փոխանակությունը. |
| | | | |3) ապահովելու |
| | | | |տեղեկատվական |
| | | | |համակարգում |
| | | | |ներառված |
| | | | |տեղեկատվության |
| | | | |հասանելիությունն |
| | | | |այլ մարմինների |
| | | | |համար` իրենց |
| | | | |իրավասությունների |
| | | | |սահմաններում. |
| | | | |4) համադրումներ |
| | | | |իրականացնելու այլ |
| | | | |տեղեկատվական |
| | | | |համակարգերի հետ: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.8|Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|01.10. |Կմշակվեն և |
| |և կուտակային |առընթեր պետական |2012 թ. |կտպագրվեն |
| |վճարի անձնավորված|եկամուտների | |անձնավորված |
| |հաշվառման |կոմիտե | |հաշվառման համակարգի|
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և | |վերաբերյալ |
| |վերաբերյալ |սոցիալական | |հանրամատչելի |
| |մեթոդական, |հարցերի | |տեղեկատվական |
| |ուսուցողական |նախարարություն | |գրքույկներ, |
| |նյութերի մշակում |դոնոր կազմա- | |համակարգչային |
| |և տպագրություն |կերպություններ | |ծրագրի ուսումնական |
| | | | |ձեռնարկներ և |
| | | | |այլն: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.9|ՀՀ կառավարությանն|ՀՀ կառավարությանն|01.11. |Սեմինարի ընթացքում |
| |առընթեր պետական |առընթեր պետական |2012 թ. |ՀՀ կառավարությանն |
| |եկամուտների |եկամուտների | |առընթեր պետական |
| |կոմիտեի, ՀՀ |կոմիտե | |եկամուտների կոմիտեի|
| |աշխատանքի և |ՀՀ աշխատանքի և | |ՀՀ աշխատանքի և |
| |սոցիալական |սոցիալական | |սոցիալական հարցերի |
| |հարցերի |հարցերի | |նախարարության |
| |նախարարության |նախարարություն | |սոցիալական |
| |սոցիալական |ՀՀ ֆինանսների | |ապահովության |
| |ապահովության |նախարարություն | |պետական |
| |պետական |դոնոր կազմա- | |ծառայության |
| |ծառայության |կերպություններ | |անձնակազմերին և |
| |անձնակազմերի, | | |գործատուներին |
| |գործատուների | | |կներկայացվի |
| |համար | | |անձնավորված |
| |ուսուցողական | | |հաշվառման մասին ՀՀ |
| |սեմինարների | | |օրենսդրությունը, |
| |անցկացում | | |ինչպես նաև նրանք |
| | | | |ձեռք կբերեն |
| | | | |համապատասխան |
| | | | |համակարգչային |
| | | | |ծրագրերով |
| | | | |աշխատելու գործնական|
| | | | |գիտելիքներ` տեղում |
| | | | |իրականացված |
| | | | |ուսուցման միջոցով: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1. |Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|01.10. |1) հաշվետվություն- |
|10 |և կուտակային |առընթեր պետական |2012 թ. |ներն էլեկտրոնային |
| |վճարի անձնավորված|եկամուտների | |եղանակով |
| |հաշվառման |կոմիտե | |ներկայացնելու |
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և | |տեխնիկական |
| |բնականոն |սոցիալական | |հնարավորությունների|
| |գործունեությունն |հարցերի | |ուսումնասիրություն,|
| |ապահովող ենթա- |նախարարություն | |կարիքների գնահատում|
| |կառուցվածքների |ՀՀ ֆինանսների | |(այդ թվում` |
| |ձևավորում |նախարարություն | |Ինտերնետի |
| | |ՀՀ կենտրոնական | |հասանելիությունը |
| | |բանկ | |Հայաստանի |
| | |(համաձայնությամբ)| |Հանրապետության |
| | |ՀՀ էկոնոմիկայի | |տարածքում, |
| | |նախարարություն | |անհրաժեշտ |
| | |դոնոր կազմա- | |սարքավորումների |
| | |կերպություններ | |(տերմինալների) |
| | | | |քանակները և |
| | | | |տեղադրման վայրերը) |
| | | | |և Հայաստանի |
| | | | |Հանրապետության |
| | | | |կառավարություն |
| | | | |առաջարկություններ |
| | | | |ներկայացնելը. |
| | | | |2) հարկ վճարողների |
| | | | |սպասարկման |
| | | | |կենտրոնների |
| | | | |ձևավորում, |
| | | | |տեխնիկական |
| | | | |ապահովում. |
| | | | |3) առկա կապուղիների|
| | | | |արդիականացում, ըստ |
| | | | |անհրաժեշտության` |
| | | | |նոր կապուղիների |
| | | | |ներդրում. |
| | | | |4) հարկ վճարողներին|
| | | | |էլեկտրոնային |
| | | | |ստորագրության |
| | | | |տրամադրում և այլն |
|___|_________________________________________________________________|
(2-րդ հավելվածը փոփ. 03.12.09 թիվ 1401-Ն, 11.11.10 թիվ 1491-Ն, 06.09.12 թիվ 1120-Ն որոշումներ)
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում