01.04.2021 -
040.0330.090897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 1997 թ. թիվ 330
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարևորությունը փախստականների հիմնահարցերի լուծման գործում և փախստականների բնակարանների հաշվառման ու բաշխման մեկ միասնական համակարգ ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և հերթագրման աշխատանքները:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 330 ՈՐՈՇՄԱՄԲ
i
ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
i
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելու, ինչպես նաև նրանց բնակելի տարածություն հատկացնելու կարգը:
i
2. Սույն կարգով բնակարանային ֆոնդ հասկացությունը ներառում է փախստականների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող բնակելի մակերեսը:
(2-րդ կետը խմբ. 19.04.00 թիվ 183 որոշում)
3. Երևան քաղաքում բնակվող և սույն կարգով հաշվառված փախստականներին բնակելի մակերես հատկացվում է Երևան քաղաքի սահմաններից դուրս, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան չի սահմանված:
4. Բնակարանի կարիք ունեցող փախստականներին բնակելի տարածություն հատկացվում է հետևյալ կարգով` մեկ ընտանիքին առանձին բնակարան:
i
5. Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը, բնակելի տարածությունների հատկացման հերթականության որոշումը, ինչպես նաև բնակելի տարածության հատկացումն իրականացվում են հրապարակայնության պայմաններում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին կից ստեղծվում է փախստականներին բնակարաններ հատկացնող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով), որի կազմի մեջ կարող են մտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի տվյալ մարզի և համայնքի ներկայացուցիչները, փախստականների շահերը ներկայացնող հասարակական, բարեգործական կազմակերպությունների լիազորած անձինք:
(5-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
II. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
6. Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն իրականացվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:
i
7. Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն փախստականները, որոնք ներկայացրել են հաշվառման վերցվելու մասին դիմում, բնակարանային պայմանների մասին համապատասխան տեղեկանք և բնակվում են`
ա) վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլ ոչ հիմնական շինություններում,
բ) հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում (այսուհետ` ժամանակավոր կացարան).
գ) ազգականների մոտ,
դ) ինքնակամ զբաղեցրած բնակարաններում,
ե) վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդում` ենթավարձակալությամբ:
(7-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1137-Ն որոշում)
8. Հաշվառման է վերցվում այն փախստականը, որը սահմանված կարգով ճանաչվել է փախստական` անկախ տվյալ բնակավայրում փաստացի բնակվելու ժամկետից և գրանցման առկայությունից:
9. Սույն կարգը չի տարածվում այն փախստականի և նրա ընտանիքի անդամի վրա, որոնք իրենց նախկին մշտական բնակության վայրում (այլ պետության տարածքում) իրենց բնակարանը փոխանակել են Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ բնակարանի հետ կամ ստացել են բնակարան, կամ սեփականության իրավունքով ձեռք են բերել բնակարան:
10. Հաշվառվել կարող է ընտանիքի միայն մեկ անդամը, ընդ որում, հաշվառվող անձը որոշվում է ընտանիքի չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:
11. Փախստականները հաշվառման վերցվելու մասին դիմումը ներկայացնում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ըստ փաստացի բնակության վայրի: Դիմումի մեջ նշվում է, թե ընտանիքի քանի անդամ (այդ թվում` նաև անչափահաս) է վերցվում հաշվառման: Դիմումն ստորագրում են ընտանիքի բոլոր չափահաս անդամները:
Անհրաժեշտության դեպքում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հարցումով դիմումին կցվում են բժշկական հիմնարկից, սանէպիդկայանից տրված և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Դիմումները գրանցվում են բնակարանի կարիք ունեցող փախստականների դիմումների հաշվառման ընդհանուր մատյանում (թիվ 1 հավելված):
12. Դիմումներ ներկայացրած փախստականների բնակարանային պայմանները մանրակրկիտ ստուգում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների առնվազն 3 անձից բաղկացած խումբը (որի կազմում կարող են ընդգրկվել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ) և կազմում համապատասխան ակտ (թիվ 2 հավելված):
13. Հաշվառման վերցվելու մասին փախստականների դիմումները նրանց բնակարանային պայմանների ստուգման ակտերի և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում (անհրաժեշտության դեպքում` դիմողների ներկայությամբ) միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:
Փախստականները հաշվառման են վերցվում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի որոշմամբ, որի ընդունմանը կարող են մասնակցել արհմիութենական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիմողներն ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացվում են մեկշաբաթյա ժամկետում:
14. Հաշվառման վերցված փախստականների ազգանունները գրանցվում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման մատյանում (թիվ 3 հավելված), որը պետք է լինի համարակալված, ժապավինված և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կնիքով վավերացված:
15. Հաշվառման վերցված յուրաքանչյուր փախստականի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Գործում գտնվող փաստաթղթերի ցուցակն ստորագրում են հաշվառման վերցված փախստականները:
Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված անձանց ազգանունների դիմաց նշված համարներին:
Փախստականներին բնակելի տարածություն հատկացնելուց հետո հաշվառման գործերը պահվում են տասը տարի ժամանակով` որպես խիստ հաշվետվության փաստաթղթեր, որից հետո դրանք ոչնչացվում են սահմանված կարգով:
16. Բնակարանի կարիք ունեցող հաշվառված փախստականները, որոնք ժամանակավոր կացարան են ստացել այլ մարզի տարածքում, հաշվառման են վերցվում նոր բնակավայրում` հաշվի առնելով նախկին բնակության վայրում նրանց հաշվառման վերցնելու ժամկետը:
17. Այն դեպքում, երբ հաշվառման վերցված փախստականը մշտական բնակության է մեկնում այլ պետություն, նրա փոխարեն հաշվառման է վերցվում նրա ընտանիքի անդամներից մեկը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանի կարիք ունեցող համարվելու հիմքերը:
Հաշվառման վերցված փախստականի մահվան դեպքում, եթե պահպանվել են նրա ընտանիքը բնակարանի կարիք ունեցող համարվելու հիմքերը, նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:
18. Փախստականները բնակարանային հաշվառումից հանվում են`
i
ա) բնակարանով ապահովվելու դեպքում.
բ) ամբողջ ընտանիքով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այլ պետություն մշտական բնակության փոխադրվելու դեպքում.
գ) բնակարանի կարիք ունենալու մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
դ) երկրորդ անգամ հատկացված բնակարանից հրաժարվելու դեպքում:
Սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերի համաձայն փախստականին հաշվառումից հանելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին ներկայացնում է միջնորդագիր` նախարարության կողմից տրվող կոմունալ վարձի փոխհատուցումները դադարեցնելու համար: Հաշվառումից հանում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները, որի մասին տեղեկացվում են մարզի սոցիալական պաշտպանության բաժինը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
Հաշվառումից հանելու հարցի առաջացման դեպքում փախստականը հրավիրվում է նիստին, որտեղ որոշվում է նրան հաշվառումից հանելու հարցը: Անհարգելի պատճառով նիստին փախստականի չներկայանալը չի կարող խոչնդոտել հարցի լուծմանը: Ընդունված որոշման մասին փախստականին տեղեկացվում է գրավոր:
(18-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
i
19. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, նրանց ներկայացմամբ` համապատասխան մարզպետարաններում, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր տարվա համար մինչև հունվարի 31-ը կազմվում են հաշվառման վերցված փախստականների ցուցակները (թիվ թիվ 4 և 5 հավելվածներ)` ըստ կարիքավորության աստիճանի հետևյալ խմբավորմամբ`
արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից
օգտվողների,
առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից
օգտվողների,
ընդհանուր հիմունքներով բնակարանի կարիք ունեցողների:
Նշված հերթացուցակները մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից հաստատվում են 15 օրվա ընթացքում և դրանց մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին, մյուսը` պահվում մարզպետարանում, Երևանում` Երևանի քաղաքապետարանում:
(19-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
i
20. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնում համապատասխան հանձնաժողովը մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից ստացված հերթացուցակների հիման վրա կազմում է արտահերթ, առաջնահերթ և ընդհանուր հիմունքներով հանրապետական հերթացուցակներ (թիվ թիվ 6 և 7 հավելվածներ):
Հանձնաժողովի կազմած հանրապետական ցուցակները մարզային տեղեկատվության միջոցներով հրապարակվում են մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը:
(20-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
III. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
i
21. Հաշվառման վերցված փախստականներին բնակելի տարածություններ հատկացվում են հանրապետական հերթացուցակին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամանով` միգրացիոն ծառայության պետի առաջարկությամբ:
(21-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
22. Բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելիս հաշվի են առնվում փախստականի Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, սոցիալական ռիսկի աստիճանը, բնակելի տարածությամբ նրա ապահովվածության աստիճանը.
Բնակարանները հատկացվում են արտահերթության, առաջնահերթության և ընդհանուր հերթի ցուցակներին համապատասխան:
23. Արտահերթության ցուցակում ընդգրկվում են այն ընտանիքները`
i
ա) որոնց բնակելի տարածությունն աղետի հետևանքով դարձել է ոչ պիտանի կամ որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվում են 4-րդ կարգի վթարայնության բնակելի տարածություններում.
բ) որոնց խնամքի տակ կա (կան) երկկողմանի ծնողազուրկ երեխա (երեխաներ)
գ) որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ազատել են ժամանակավոր կացարանները.
դ) որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվել են ապօրինի զբաղեցրած բնակելի տարածություններում և դատարանի վճռի հիման վրա ազատել այդ բնակելի տարածությունները:
(23-րդ կետը փոփ. 27.08.98 թիվ 537 որոշում)
24. Առաջնահերթության ցուցակում ընդգրկվում են`
ա) պատերազմի հաշմանդամների ու զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված ռազմիկների (պարտիզանների) ընտանիքները և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձինք.
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները.
գ) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս, մարդկային կյանք փրկելիս զոհված անձանց ընտանիքները.
դ) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները.
ե) մինչև 8 տարեկան երկվորյակ երեխաներ ունեցող ընտանիքները:
i
25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված ցուցակներում չընդգրկված փախստականները հերթագրվում են ընդհանուր ցուցակում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, ընտանիքի անդամների թիվը` ըստ սույն կարգի 7-րդ կետում նշված հերթականության:
(25-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1137-Ն որոշում)
26. Արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող փախստականներին բնակելի տարածություն հատկացնելուց հետո տվյալ տարվա մնացած բնակարանային ֆոնդը բաշխվում է հետևյալ կարգով` բնակարանային ֆոնդի 60 տոկոսը` առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցողներին, 40 տոկոսը` ընդհանուր հիմունքներով բնակարան ստանալու իրավունք ունեցողներին:
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաշվառման մատյանները, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և հանրապետական հերթացուցակները պահվում են որպես խիստ հաշվետվության փաստաթղթեր, որոնցում ուղղումներ կատարելն արգելվում է:
IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
i
27. Բնակարանային ֆոնդի բաշխման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
(27-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն որոշումներ)
28. Բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
29. Մինչև բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշման ընդունումը հանձնաժողովը սույն կարգին համապատասխան ստուգում է փախստականների բնակարանային պայմանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել այլ փաստաթղթեր:
30. Փախստականը բնակելի տարածություն ստանալուց հետո պարտավոր է նախկին զբաղեցրած ժամանակավոր կացարանը մեկամսյա ժամկետում հանձնել շինության համապատասխան սեփականատիրոջը:
31. Փախստականների բնակեցման համար նախկինում հատկացված ազատվող բնակելի տարածությունները, ինչպես նաև սույն կարգի համաձայն հատկացված, սակայն չսեփականաշնորհված բնակարաններն ազատվելու դեպքում դրանք ի պահ են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմիններին` բնակարանի կարիք ունեցող հերթագրված փախստականներին սահմանված կարգով հատկացնելու համար:
32. Բնակելի տարածությունը փախստականին հատկացվում է մեկ մարդու համար 5 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս, եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև հաշվառման վերցված և բնակարան հատկացնելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, որը հաստատվում է համապատասխան բժշկական տեղեկանքով:
Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելիս հնարավորության դեպքում բնակարանները տրվում են նույն մուտքում և նույն հարկում (մեկ հարկանի առանձնատների դեպքում` իրար կողքի):
Որոշ ծանր քրոնիկական հիվանդություններով տառապող անձանց հատկացվում է լրացուցիչ բնակելի մակերես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բնակարանները հատկացվում են ելնելով հետևյալ հաշվարկից`
1 սենյականոց բնակարանը` մինչև 3 անդամից բաղկացած ընտանիքներին.
2 սենյականոցը` 4-5 անդամից բաղկացած ընտանիքներին.
3 սենյականոցը` 5-ից ավելի անդամներից բաղկացած ընտանիքներին:
Առանձին դեպքերում միայնակ փախստականներին իրենց համաձայնությամբ կարող է բնակելի մակերես հատկացվել ընդհանուր կոմունալ հարմարություններով բնակարաններում: Այդ դեպքում մեկ անձի համար հատկացվում է 9 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս բնակելի տարածություն:
V. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ
i
33. Բնակարան հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը կամ դրա կողմից լիազորված անձը փախստականի հետ կնքում է բնակարանի հատկացման պայմանագիր (թիվ 8 հավելված):
(33-րդ կետը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
34. Բնակարանի հատկացման պայմանագրի մեջ գրվում են այն փախստականի ազգանունը, անունը և հայրանունը, որին հատկացվել է բնակարանը, նրա ընտանիքի անդամների ազգանունները, անունները և հայրանունները, ծննդյան տարեթիվը և ազգակցական կապը:
Փախստականը բնակարանի հատկացման պայմանագիրը կնքում է անձամբ կամ նրա լիազորագրով` իր ընտանիքի անդամներից մեկը:
35. Փախստականը պարտավոր է պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում զբաղեցնել իրեն հատկացված բնակարանը:
Բնակարանի նախնական զբաղեցման համար (մինչև բնակարանի հատկացման պայմանագրի կնքումը) հիմք է հանդիսանում փախստականին բնակարան հատկացնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը:
36. Բնակարանի հատկացման պայմանագրի մեկ օրինակը հանձնվում է փախստականին` նրա կողմից սույն կարգի 30-րդ և 35-րդ կետերի պահանջները կատարելուց հետո:
37. Փախստականին բնակարանի հատկացման պայմանագրի հանձնումը հանձնաժողովի որոշմամբ կարող է հետաձգվել, եթե փախստականը չի կատարել սույն կարգի 30-րդ և 35-րդ կետերի պահանջները:
Հետաձգման մասին որոշումն ընդունվում է, եթե նշված կետերի պահանջները փախստականը խախտել է հարգելի պատճառներով: Այդ դեպքում հանձնաժողովը նշված պահանջների կատարման համար կարող է սահմանել մինչև 15-օրյա լրացուցիչ ժամկետ:
Բնակարանի հատկացման պայմանագիրն անվավեր համարելու մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ`
ա) ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում ընտանիքի փաստացի կազմին, որի անդամներին հատկացվում է բնակելի տարածություն.
բ) ի հայտ են գալիս այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել տվյալ փախստականին բնակելի տարածություն հատկացնելու հարցի որոշման վրա և որոնք նախկինում հայտնի չեն եղել հանձնաժողովին.
գ) ընտանիքն ամբողջ կազմով 6 ամսից ավելի ժամանակով անհարգելի պատճառով չի բնակվում հատկացված բնակարանում:
38. Փախստականներին բնակելի տարածություն հատկացնելու կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
______________________________________________________
(մարզի անվանումը)
_______________________________________________________________________.
(միսանական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի անվանումը) |
|
._______________________________________________________________________|
|Թիվ |Ազգանունը, |Հասցեն | Ընտանիքի |Դիմումի | Ծանոթա- | Դիմողի |
|Թիվ |անունը, | | անդամների |ստացման | գրություն |ստորագրու-|
|Ը/Կ |հայրանունը | | թիվը |տարեթիվը | |թյունը |
| | | | հաշվառման | | | |
| | | | պահին | | | |
|____|____________|________|___________|_________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|____________|________|___________|_________|___________|__________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԱԿՏ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
բնակվում է ____________________________________________________ հասցեում
________________________________________________________________________
1. Հանձնաժողովը հետևյալ կազմով` ___________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
«____»______________ 199 թ. ստուգել է բնակարանային պայմանները և պարզել`
ա/ զբաղեցրած բնակարանային տարածությունը ____________________________
________________________________________________________________________
(սենյակների թիվը, դրանց բնակելի մակերեսը, հարկը, օժանդակ
________________________________________________________________________
տարածությունները և այլն)
բ/ բնակելի տարածությունը պատկանում է _______________________________
________________________________________________________________________
(տեղական ինքնակառավարման մարմնին, գերատեսչությանը և այլն)
________________________________________________________________________
գ/ տան, բնակելի տարածության համառոտ բնութագրությունը _______________
________________________________________________________________________
(քարե, փայտե, խարխուլ, վթարային, բնակելի տարածությունը` առանձին,
________________________________________________________________________
ընդհանուր, սենյակը` մեկուսացված, կից և այլն)
դ/ տան, բնակարանի, սենյակի բարեկարգությունը ________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ե/ տվյալ բնակելի տարածությունում բնակվում են.
.________________________________________________________________________.
| Թիվ |Ազգանունը, | Ազգակցական | Երբվանից է | Երբ և ինչի | Աշխատանքի |
| Թիվ |անունը, | կապը դիմողի | ապրում | հիման վրա է | վայրը, |
| Ը/Կ |հայրանունը | հետ | տվյալ | զբաղեցրել | պաշտոնը |
| | | | բնակարանում| տվյալ բնակելի | |
| | | | | տարածությունը | |
|_____|___________|_____________|____________|_______________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_____|___________|_____________|____________|_______________|___________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ տվյալներ ________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
3. Բնակարանային պայմաններն ստուգող խմբի եզրակացությունը _____________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Բնակարանային պայմաններն __________________________________
ստուգող խմբի անդամներ __________________________________
__________________________________
Խմբի անդամների ստորագրությունները
հաստատում եմ`
Միասնական սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի տնօրեն _____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
«____» ________________ 199 թ.
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
______________________________________
(ՄԱՐԶԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ)
«___» _______199 Թ. ______________________________________________________
(Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի անվանումը)
._______________________________________________________________________.
|Թիվ |Ազգանունը,| Դիմումի | Գործի | Տվյալ | Ընտանիքի |
|Թիվ |անունը, | համարը | համարը | բնակարանում | անդամների |
|Ը/Կ |հայրանունը| | | փաստացի | թիվը |
| | | | | բնակվելու | հաշվառման |
| | | | | ժամանակը | պահին |
|____|__________|__________|___________|_______________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____|__________|__________|___________|_______________|________________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
մաս երկրորդ
.________________________________________________________________________.
| Զբաղեցված | Հաշվառման | Հերթացուցակի | ծանոթագրություն |
| բնակտարածության | վերցվելու | տեսակը | |
| հասցեն և համառոտ | մասին որոշման | | |
| բնութագրությունը | համարը և | | |
| | ամսաթիվը | | |
|____________________|_______________|________________|__________________|
| 7 | 8 | 9 | 10 |
|____________________|_______________|________________|__________________|
| | | | |
| | | | |
| | | | |
«____» __________ 199 Թ. Միասնական սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի
տնօրեն ____________________________
(ստորագրությունը,
անունը, ազգանունը)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ
____________________________________
(մարզի անվանումը)
Հերթացուցակի տեսակը __________________________________________________
(արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)
._______________________________________________________________.
| Թիվ | Ազգանունը, անունը, | Ընտանիքի | Զբաղեցված |
| Թիվ | հայրանունը | անդամների | բնակտարածության |
| Ը/Կ | | թիվը | հասցեն և համառոտ |
| | | հաշվառման | բնութագրությունը |
| | | պահին | |
|______|____________________|____________|______________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|______|____________________|____________|______________________|
| | | | |
| | | | |
| | | | |
մաս երկրորդ
._______________________________________________________________.
| Բնակարանային | Հաշվառման | Նշում | Գործի |
| պայմանների | վերցվելու | բնակտարածության | համարը |
| ստուգման ակտի | մասին որոշման | հատկացման մասին | |
| համարը | համարը և | | |
| | ամսաթիվը | | |
|_________________|________________|_________________|__________|
| 5 | 6 | 7 | 8 |
|_________________|________________|_________________|__________|
| | | | |
| | | | |
| | | | |
«___»________ 199 թ. Միասնական սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի
տնօրեն ___________________________
(ստորագրությունը,
անունը, ազգանունը)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ՄԱՐԶՊԵՏ _____________ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
«___»_________ 199 Թ.
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿԸ
199 Թ.
___________________________________________
(մարզի անվանումը)
Հերթացուցակի տեսակը ___________________________________________________
(արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)
.________________________________________________________________________.
| Թիվ | Ազգանունը, | Տվյալ բնակարանում | Ընտանիքի | Զբաղեցված |
| Թիվ | անունը, | փաստացի բնակվելու | անդամների | բնակտարածության |
| Ը/կ | հայրանունը | ժամանակը | թիվը | հասցեն և համառոտ|
| | | | հաշվառման | բնութագրությունը|
| | | | պահին | |
|_____|____________|____________________|_____________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____|____________|____________________|_____________|__________________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
մաս երկրորդ
.______________________________________________________________________.
| Հաշվառման | Նշում բնակտարածության | Գործի | Հերթացուցակը |
| վերցվելու | հատկացման մասին | համարը | ներկայացնող |
|մասին որոշման | | | սոցծառայության |
| համարը և | | | տարածքային |
| ամսաթիվը | | | կենտրոնի |
| | | | անվանումը |
|______________|________________________|__________|___________________|
| 6 | 7 | 8 | 9 |
|______________|________________________|__________|___________________|
| | | | |
| | | | |
| | | | |
«___»____________ 199 թ. Մարզի սոցիալական պաշտպանության
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6
i
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ՆԱԽԱՐԱՐ ___________ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
«___»_________ 199 Թ.
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
ԱՅՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀԱՏԿԱՑՆԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հերթացուցակի տեսակը ____________________________________________________
(արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)
.________________________________________________________________________.
| Թիվ | Ազգանունը, անունը, | Սահմանված | Գործի | Ընտանիքի անդամների |
| Թիվ | հայրանունը | հերթի | համարը | թիվը հաշվառման պահին |
| Ը/կ | | համարը | | |
|_____|____________________|___________|_________|_______________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____|____________________|___________|_________|_______________________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
մաս երկրորդ
._________________________________________________________________________.
| Զբաղեցված | Հատկացվող |Հատկացվող |Մարզպետարանը, |Հանձնաժո- |
|բնակտարածության |բնակտարածության |բնակելի |քաղաքապետարանը,|ղովի |
|հասցեն և համառոտ|սենյակների թիվը,|տրածության|(քաղ. Երևան) |որոշման |
|բնութագրությունը |բնակելի մակերեսը|հասցեն | |համարը և |
| | (քառ.մ.) | | |տարեթիվը |
| | | | |(բնակարանի |
| | | | |հատկացման |
| | | | |վերաբերյալ)|
|_________________|________________|__________|_______________|___________|
| 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________________|________________|__________|_______________|___________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _________________________
ԱՆԴԱՄՆԵՐ 1._______________________
2._______________________
3._______________________
4._______________________
5._______________________
6._______________________
(6-րդ հավելվածը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն որոշումներ)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7
i
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ՆԱԽԱՐԱՐ ___________ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
«___»_________ 199 Թ.
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
ԱՅՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆ
199 Թ.
._______________________________________________________________________.
|Թիվ| Ազգանունը, |Հերթացուցակի |Հերթացուցակի| Գործի | Մարզպետարանը, |
|Թիվ| անունը, | տեսակը | համարը | համարը | քաղաքապետարանը |
|Ը/Կ| հայրանունը | | | | (քաղ. Երևան) |
|___|____________|_____________|____________|________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________|_____________|____________|________|__________________|
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
մաս երկրորդ
.________________________________________________________________________.
| Ընտանիքի | Զբաղեցված |Հատկացվող |Հատկացվող| Հանձնաժողովի |
| անդամների |բնակտարածության |բնակտարածության |բնակարանի| որոշման |
| թիվը |հասցեն և համառոտ |սենյակների թիվը,| հասցեն | համարը և |
| հաշվառման |բնութագրությունը |բնակելի մակերեսը| | տարեթիվը |
| պահին | | (քառ. մետր) | | (բնակարանի |
| | | | | հատկացման |
| | | | | վերաբերյալ) |
|___________|__________________|________________|_________|______________|
| 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___________|__________________|________________|_________|______________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
Հանձնաժողովի նախագահ ____________________________
Անդամներ 1. _________________________
2. _________________________
3. _________________________
4. _________________________
5. _________________________
6. _________________________
(7-րդ հավելվածը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն որոշումներ)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 8
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ
ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն պայմանագիրը կնքված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի (այսուհետև` ֆոնդատեր) և ______________________________________
փախստականի ընտանիքի անդամի միջև (այսուհետև` վարձակալ)
Հասցեն` _________________________________________________________________
_________________________________________________________________________
Ֆոնդատերը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի բնակարանների բաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա վարձակալին հատկացնում է
_________________ քառ. մետր մակերեսով բնակելի տարածություն:
Տան հասցեն `_____________________________________________________________
_________________________________________________________________________
/ հատակագիծը և գծագրերը կցվում են/:
Վարձակալի ընտանիքի անդամները`
1. ______________________________________________________________________ 2. ______________________________________________________________________ 3. ______________________________________________________________________ 4. ______________________________________________________________________ 5. ______________________________________________________________________ 6. ______________________________________________________________________
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ֆոնդատերը վերահսկում է բնակելի տարածության օգտագործման սահմանված
կանոնները.
2. Ֆոնդատերը պարտավորվում է իր հաշվին կատարել տան հիմնանորոգումը:
II. ՎԱՐՁԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Վարձակալը պարտավորվում է տունն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում իր ընտանիքի բոլոր անդամների հետ սահմանված կարգով զբաղեցնել հատկացված բնակելի տարածությունը:
2. Վարձակալը պարտավորվում է մուծել կոմունալ ծառայությունների վարձը` սահմանված կարգով հաստատված սակագներով:
3. Նախքան հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելը վարձակալը պարտավորվում է նախկինում զբաղեցրած ժամանակավոր կացարանը (վագոն-տնակ` հողամասի հետ, եթե փախստականին հատկացված հողամասում տուն չի կառուցվել) հանձնել կացարանի տնօրինությանը (համայնքի տնօրինությանը) և այդ մասին գրավոր հայտնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
4. Վարձակալի ընտանիքի բոլոր անդամները մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում պարտավոր են դրա մասին գրավոր տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին և տունը հողամասի հետ հանձնել ֆոնդատիրոջը` այլ փախստական ընտանիքի հատկացնելու համար:
Վարձակալի ընտանիքի բոլոր անդամների ժամանակավորապես (բայց ոչ ավելի, քան 6 ամիս) այլ բնակավայր մեկնելու դեպքում վերջիններս պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:
5. Վարձակալը պարտավորվում է ապահովել բնակելի տարածության պահպանումը, պահպանել բնակելի տարածության օգտագործման, տան հողատարածքի պահպանման կանոնները, օգտագործել տունն ըստ նշանակության, պահպանել տան շինարարական հարմարությունները` համաձայն հատակագծի, և որևէ շինարարական փոփոխություն կատարելու դեպքում այն համաձայնեցնել ֆոնդատիրոջ հետ:
6. Վարձակալը պարտավորվում է իր հաշվին կատարել տան ընթացիկ վերանորոգումը:
7. Վարձակալը իրավունք ունի իրեն հատկացված բնակելի տարածությունը հանձնելու ենթավարձակալության կամ այլ օգտագործման, բնակության տալու այլ անձանց` համաձայն ՀՀ օրենսդրության:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Սույն պայմանագիրը կնքվում է 5 /հինգ/ տարի ժամկետով:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում _____________________________________
Սույն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը ձեռք է բերում
բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք:
IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Եթե վարձակալը և նրա ընտանիքի անդամները 6 ամսից ավելի ժամանակով անհարգելի պատճառով չեն բնակվում հատկացված բնակարանում, ապա նրանք սահմանված կարգով կորցնում են բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը:
2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:
ՖՈՆԴԱՏԵՐ ՎԱՐՁԱԿԱԼ
Կ.Տ. __________________ ______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
(8-րդ հավելվածը փոփ. 19.04.00 թիվ 183, 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)
(կարգը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)