100.0016.090714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 մայիսի 2014 թվականի N 16-Ն
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
Հավելված 18
i
ՀՀ ԱՆ 2014 թվականի
մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի
._________________________________________________________________________.
|ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ (ձև 005) |
|_________________________________________________________________________|
|1. Հղիությունը վարող բժշկական | | | | | | | | | | |
|կազմակերպության անվանումը և | | | | | | | | | | |
|կոդը | | | | | | | | | | |
|______________________________|_____|___________________|________________|
|2. Հղիի և ծննդկանի անհատական | |3. Հաշվառման | | | |
|քարտի համարը | |վերցնելու ամսաթիվը | | | |
| | |/օր, ամիս, տարի/ | | | |
| | | | | | |
|______________________________|_____|___________________|____|_____|_____|
|4. Գրանցված է բժշկական | |6. Վերջին | | | |
|կազմակերպությունում | |դաշտանային ցիկլի | | | |
| | |առաջին օրը, | | | |
| | |ամիսը, տարին | | | |
|______________________________|_____|___________________|________________|
|5. ՈՒղեգրված է գրանցող | |7. Պտղի ենթադրյալ | | |
|առողջության առաջնային | |գեստացիան | | |
|պահպանման բժշկի կողմից | |շաբաթներով | | |
|______________________________|_________________________|________________|
|8. Հղի կնոջ անունը, | | | |
|ազգանունը, հայրանունը | | | |
|______________________________|_____________|___________|________________|
|9. Անձը հաստատող փաստաթղթի | |||||||||10. Ծննդյան| | | |
|տեսակը, սերիան և համարը | |||||||||օրը, ամիսը,| | | |
| | |||||||||տարին | | | |
|______________________________|_____|||||||||___________|________________|
|11. Հանրային ծառայությունների | | | |||||||||12. | |
|համարը/սոցիալական քարտի համարը| | | |||||||||Հեռախոսի | |
| | | | |||||||||համարը | |
|______________________________|__________________________________________|
|13. Հաշվառման վայրը (մարզ, | |
|քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն,| |
|բնակարան) | |
|______________________________|__________________________________________|
|14. Բնակության վայրը (մարզ, | |
|քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն,| |
|բնակարան) | |
|______________________________|__________________________________________|
|15. Հղիությունը վարող | | |
|մանկաբարձ-գինեկոլոգի անունը, | | |
|ազգանունը, ստորագրությունը | | |
|______________________________|______|___________________________________|
|16. Հղիությունը վարող | | |
|մանկաբարձուհու (բուժքույր) | | |
|անունը, ազգանունը, | | |
|ստորագրությունը | | |
|______________________________|______|___________________________________|
|17. Այցի կատարման | | | |18. | |
|օրը, ամիսը, տարին | | | |Նշում-| |
| | | | |ներ | |
|_________________________________________________________________________|
|19. Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները |
|_________________________________________________________________________|
|Ծառա- |Ծառայու- |Ծառայու-|Վճար- |Արդ- |Ծառա-|Ծառա- |Ծառա-|Վճար-|Արդ- |
|յության|թյուն |թյան |ման |յունք |յու- |յու- |յու- |ման |յունք |
|կոդ |մատուցած |մատուց- |տեսակը| |թյան |թյուն |թյան |տե- | |
| |բժշկական |ման օր, | | |կոդ |մատու- |մա- |սակը | |
| |կազմակեր-|ամիս, | | | |ցած |տուց-| | |
| |պության |տարի | | | |բժշկա- |ման | | |
| |կոդ և | | | | |կան |օր, | | |
| |անվանում | | | | |կազմա- |ամիս,| | |
| | | | | | |կերպու-|տարի | | |
| | | | | | |թյան | | | |
| | | | | | |կոդ և | | | |
| | | | | | |անվա- | | | |
| | | | | | |նում | | | |
|_______|_________|________|______|______|_____|_______|_____|_____|______|
|01010 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01035 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01038 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01039 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01043 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01050 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|01060 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|04001 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|04012 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|04036 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|
|07050 ||||| | | | | | | ||||| | | | | | |
|_________________|__|__|__|___________________|||||______________________|
|20. Ախտորոշում | | | |21. ՈՒղեկցող ||||| |
|/կոդ/ | | | |Հիվանդություններ ||||| |
|_________________|__|__|__|/կոդ և անվանում/ |||||______________________|
|22. |__|__|__| |||||______________________|
|Բարդություններ | | | | ||||| |
|/կոդ/ | | | | ||||| |
|_________________|__|__|__|___________________|__________________________|
|23. Դեպքի ավարտ | | | |24. Մուտքագրողի |Ամսաթիվ /օր, ամիս, տարի/ |
|(ելք/կոդ) | | | |անունը, ազգանունը | |
|Ամսաթիվ | | | |ստորագրությունը | |
|(օր, ամիս, տարի) | | | | | |
._________________________________________________________________________.
(18-րդ հավելվածը լրաց. 04.02.15 թիվ 03-Ն հրաման)
Հավելված N 19
i
ՀՀ ԱՆ 2014 թվականի
մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը (այսուհետ` Ձև) լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` այն անձանց համար, ովքեր դիմել են մանկաբարձ-գինեկոլոգին` որպես իրենց հղիության հսկողությունն իրականացնող բժշկի և հաշվառվել են նրա մոտ էլեկտրոնային հաշվառման եղանակով:
2. Ձևը իրենից ներկայացնում է հղիության հաշվառման և վարման ընթացքում կատարված այցերի հաշվառման անհատական ձև, որը հիմք է հանդիսանում մանկաբարձ-գինեկոլոգի գործունեության գնահատման և դրա հիման վրա բժշկական կազմակերպությունների լրացուցիչ փոխհատուցման և բժիշկների վարձատրության համար:
3. Ձևը լրացվում է հղիության հաշվառման և հղիության ավարտի/ելքի դեպքում, իսկ հղիության վարման ընթացքում միայն համապատասխան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման նպատակով հղիի այցի դեպքում:
4. Ձևը կիրառելի է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ծավալի գնահատման, ծախսերի պլանավորման, բուժօգնության ստանդարտների և ծախսերի հիմնավորվածության, բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման և բարելավման միջոցառումների պլանավորման, ինչպես նաև ներքին կառավարման նպատակով վիճակագրական հաշվետվություններ կազմելու համար:
II. Ձևի շրջանառության կազմակերպումը բժշկական կազմակերպությունում
5.Բժշկական կազմակերպությունը Ձևի շրջանառությունը կարող է կազմակերպել ստորև շարադրված երեք տարբերակներից որևէ մեկով: Ձևի շրջանառության ընտրված տարբերակը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով:
1) Ձևի շրջանառության 1-ին տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Ձևերը գտնվում են գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ գրանցման մատյանի միջոցով վարվում է համարակալված ձևերի հաշվառում: Գրանցման (մատենավարման) բաժնի աշխատակցի բացակայության դեպքում, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով, հաշվառման պարտականությունների կատարումը հանձնարարվում է այլ աշխատակցի (գրանցող),
բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը հատկացնում է մեկ ձևաթուղթ, որի 1, 4, 5, 8-14, 17-րդ կետերի լրացումից հետո հանձնում է բժշկին,
գ. Բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը), լրացնում է առաջին այցի համար 2. 3. 6. 7 և 18-23, իսկ յուրաքանչյուր հաջորդ այցերի համար` 7-րդ և 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմք են հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում (հղիի և ծննդկանի անհատական քարտ) կատարված գրառումները: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն լրացվում),
դ. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,
ե.Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:
զ. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին` այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:
2) Ձևի շրջանառութան 2-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Նախօրոք բժշկական կազմակերպությունը տեղադրում է համակարգիչ գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ վարվում է ձևերի ավտոմատ հաշվառում,
բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը տպագրում է մեկ ձևաթուղթ, որի 1-ից 17-րդ կետերը և 20-րդ կետը լրացվում են ավտոմատ` հղիության հաշվառման ժամանակ լրացված այցի ընթացքում տրամադրված տվյալների հիման վրա և հանձնում է բժշկին,
գ. Ձևի 1-ից 17-րդ կետերում և 20-րդ կետում փոփոխությունների դեպքում հիմք է վերցվում տպագրված ձևի վրա կատարված նշումներով ձևը, որից հետո նշված փոփոխությունները ենթակա են կատարման ձևի էլեկտրոնային տարբերակում,
դ. Յուրաքանչյուր այցի համար բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը) լրացնում է 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2014թ մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում կատարված գրառումներն են: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն նշվում),
ե. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,
զ. Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:
է. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին` այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:
3) Ձևի շրջանառութան 3-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Բժշկական կազմակերպությունը ընդունարանում կամ համապատասխան սենյակում տնօրենի հրամանով տեղադրում է համակարգիչ` ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրով, որտեղ կազմակերպվում է բժշկական կազմակերպության բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) այցերի հաշվառման, հղիի հաշվառման ձևերի գրանցման, հաշվետվությունների ստացման և ուղարկման, ցուցանիշների վերահսկման և համակարգման գործընթաց,
բ. Ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրեր են տեղադրվում նաև բժիշկների համակարգիչներում, որտեղ տնօրենի հրամանով բժիշկը կամ բուժքույրը կատարում են հղիի այցերի մուտքագրումներ` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 մայիսի 6-ի թվականի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ով նախատեսված հղիի և ծննդկանի անհատական քարտում տվյալ այցի մասին լրացված տեղեկատվությունը:
գ. Գրառումները հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարվում են սույն կարգի հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի լրացման պահանջներին համապատասխան:
դ. Մուտքագրված տվյալները բժիշկը հաստատում է և ուղարկում բժշկական կազմակերպության տվյալների շտեմարան:
III. Լրացված և մուտքագրած Ձևերի պահպանումը բժշկական
կազմակերպությունում
6. Լրացված և մուտքագրած Ձևերի թղթային տարբերակները բժշկական կազմակերպությունում պահպանվում են 3 տարի ժամկետով` հղիի և ծննդկանի անհատական քարտում: Նշված ժամկետը լրանալուց հետո այդ ձևաթղթերը ենթակա են ոչնչացման` համապատասխան ակտի ձևակերպմամբ, իսկ էլեկտրոնային տարբերակները արխիվացվում են յուրաքանչյուր տարվա վերջում և պահպանվում մագնիսական կրիչների վրա:
IV. Ձևի շրջանառության համակարգումը
7, Ձևի լրացման գործընթացի համակարգումը և թերությունների շտկումը բժշկական կազմակերպությունում իրականացվում է ըստ տնօրենի կողմից հաստատված ներքին կանոնակարգի` նշանակված պատասխանատու անձի (այսուհետ` Համակարգող) միջոցով:
8, Թերի լրացված Ձևերը չեն մուտքագրվում և աշխատանքային օրվա վերջում դրանք ներկայացվում են Համակարգողին: Համակարգողը թերությունները վերացնելու նպատակով դրանք քննարկում է բժշկի հետ և ետ վերադարձնում: Բժիշկը Ձևում եղած թերությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկում և հանձնում է մուտքագրողին:
9. Լրացման տեսակետից թերի են համարվում այն ձևերը, որոնցում բացակայում են.
1) 1-ից 17-րդ կետերը, 20-րդ և 24-րդ կետերը` բոլոր դեպքերի համար,
2) 19-րդ կետը` այն դեպքերի համար, երբ բացակայում է «Արդյունք» սյունում որևէ գրառում, սակայն կան նշումներ համապատասխան ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդի և անվանման և/կամ ծառայության մատուցման օր, ամիս տարի տողերում,
3) 23-րդ կետը` այն դեպքերի համար, երբ 7-րդ կետում նշված թիվը անցել է 41 շաբաթական ժամկետը:
10. Համակարգողը պարբերաբար կատարում է ընտրանքային ստուգում` դիտարկելով Ձևում լրացված տեղեկությունների համապատասխանությունը հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարված գրառումների հետ կամ տվյալների համապատասխանությունը տվյալների էլեկտրոնային բազայում:
V. Բժշկական կազմակերպության կողմից հղիների հսկողության վերաբերյալ
հաշվետվությունների ներկայացման կարգը
11. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այնուհետև` ՊԱԳ) տարածքային կենտրոն է ներկայացնում հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի էլեկտրոնային տվյալների շտեմարանը` ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:
12. Տվյալների շտեմարանի հետ միասին բժշկական կազմակերպության պատասխանատուն թղթային տարբերակով, էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի 06.05.2014 թվականի N 16-Ն հրամանի հավելված 20-ով հաստատված «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսեկան հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001), որը պետք է հաստատված լինի բժշկական կազմակերպության տնօրենի և պատասխանատուի կողմից:
13. ՊԱԳ տարածքային կենտրոնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է բժշկական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվության ձևի և տվյալների շտեմարանի համապատասխանությունը: Թերությունների կամ անհամապատասխանության դեպքում բժշկական կազմակերպությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկում և ՊԱԳ-ի տարածքային կենտրոն է ներկայացնում ճշտված ամփոփ հաշվետվությունը և տվյալների շտեմարանը:
14. Տվյալների հանրապետական (միասնական) շտեմարանում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ տվյալների համադրումների և ճշտումների հիման վրա ՊԱԳ-ի կողմից Վեբ ծառայության միջոցով հրապարակվում է վավեր հղիության գրանցումների, անվավեր գրանցումների և մանկաբարձ-գինեկոլոգների ըստ գործունեության արդյունքների գնահատման ամփոփ հաշվետվություններ, որոնք հիմք են ընդունվում բժշկական կազմակերպության կողմից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի 24.01.2011 թվականի N 63-Ա և 03.05.2010 թվականի N 695-Ա հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքներն ըստ բյուջետային ծրագրերի և բժշկական ծառայությունների տեսակների» (Ձև N HP_011) և «Ամփոփ հաշվետվություն ցուցանիշների կատարման վերաբերյալ» (Ձև N EN 009) հաշվետվությունների ձևավորման համար:
15. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի միջոցով տվյալների հավաքման և մուտքագրման տեխնիկական և ծրագրային ապահովման աշխատանքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի և ըստ գործունեության արդյունքների լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի համար նախատեսված գումարները:
VI. Ձևի լրացման պահանջներ, պարզաբանումներ
16. Ձևը լրացվում է միայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչ»-ով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվառված հղիների համար:
17. Բժշկի/բուժքրոջ ժամանակավոր բացակայության դեպքում, նրա մոտ հաշվառված հղիի սպասարկումն իրականացվում է այլ բժշկի կողմից` տվյալ այցի համար լրացվող Ձևում նշելով փոխարինող բժշկի տվյալները:
18. Ձևի լրացման ընթացքում` անկախ ընտրված տարբերակից, պարտադիր են հետևյալ լրացման պահանջները.
1) Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը-Լրացվում է հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը, իսկ վանդակներում լրացվում է բժշկական կազմակերպության ութանիշ կոդը, որը տրված է ՊԱԳ-ի կողմից: Եթե կոդի վերջին չորս նիշերը զրոներ են, ապա դրանք չեն լրացվում:
2) Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը-լրացվում է հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը:
3) Հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին-լրացվում է հղիին հաշվառման վերցնելու ամսաթիվը:
4) Գրանցված է բժշկական կազմակերպությունում-Եթե տվյալ հղին գրանցված է հսկողությունը իրականացնող կազմակերպությունում` ԱԱՊ բժշկի մոտ համապատասխան վանդակում դրվում է «V» նշանը: Եթե տվյալ հղին գրանցված չէ հսկողությունը իրականացնող կազմակերպությունում` ԱԱՊ բժշկի մոտ և ներկայացրել է տեղեկանք, որ գրանցված է այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, սակայն այնտեղ հղիության հսկողություն չի իրականացվում, ապա համապատասխան վանդակում նշում չի արվում:
5) ՈՒղեգրվել է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից _ Եթե առկա է ԱԱՊ բժշկի կողմից տրված ուղեգիր` անկախ այն հանգամանքից թե դա հսկողությունը իրականացնող կազմակերպության ԱԱՊ բժշկի, թե այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կողմից է տրամադրված, ապա համապատասխան վանդակում դրվում է «V» նշանը: ՈՒղեգրի բացակայության դեպքում համապատասխան վանդակում նշում չի արվում:
6) Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին-Հղիի հարցման միջոցով հնարավոր հստակ ժամկետ:
7) Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով-նշվում է սոնոգրաֆիայի իրականացման օրվան համապատասխան գեստացիան շաբաթներով:
8) Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը-լրացվում է հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը ըստ հերթականության, հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը:
9) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը-լրացվում է հղիի անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, կացության վկայական, այլ), սերիան (բացի նույնականացման քարտից) և համարը, ըստ ներկայացված փաստաթղթի:
10) Ծննդյան օրը, ամիսը, տարին-լրացվում է հղիի ծննդյան ամսաթիվը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:
11) Հանրային ծառայության համարանիշի/սոցիալական քարտի համար-լրացվում է հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի համարը, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում տեղեկանքի համարը:
12) Հեռախոսի համարը-Լրացվում է հղիի հեռախոսահամարը: Սկզբից լրացվում է ֆիքսված կամ բջջային կապի օպերատորի կոդը: Հայաստանի Հանրապետության այլ տարածաշրջաններից բնակչի դեպքում հեռախոսահամարի սկզբում պարտադիր լրացվում է տվյալ տարածաշրջանի կոդը:
13) Հաշվառման վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ - Լրացվում է հղիի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը: Նույնականացման քարտի դեպքում հիմք է ընդունվում հղիի բանավոր հայտարարությունը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան (առանձնատների/սեփական) համարը, բնակարանի համարը` բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:
14) Բնակության վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ - Լրացվում է ըստ հղիի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացվում է ամբողջությամբ, իսկ բնակության վայրի դիմաց պարտադիր լրացվում է «նույնը» բառը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան համարը, բնակարանի համարը` բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:
15) Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը-լրացվում է հղիին հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:
16) Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը-լրացվում է մանկաբարձուհու (բուժքրոջ) անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:
17) Այցի կատարման օրը, ամիսը, տարին-լրացվում է այցի ամսաթիվը` օր, ամիս, տարի:
18) Նշումներ-լրացվում է ըստ անհրաժեշտության (այցի ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության, ցուցումների համառոտ նկարագիր, այլ մասնագետներին ուղեգրումները և այլն):
19) Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները.
ա. Ծառայության կոդ-լրացվում է ըստ բժշկական ցուցումների իրականացված հետազոտության/ծառայության կոդը, համաձայն աղյուսակ 1-ում նշված ծառայությունների և դրանց կոդերի:
բ. Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում - լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ մատուցվել է ծառայությունը, եթե տվյալ հիմնարկը ունի կոդ լրացվում է կոդը (միայն առաջին 4 թիվը), եթե ոչ` միայն անվանումը: Այն դեպքում, երբ հետազոտությունը կատարվում է տվյալ բժշկական կազմակերպությունում գրվում է «Տվյալ» բառը բժշկական կազմակերպության անվանման դաշտում: Եթե բոլոր հետազոտությունները իրականացվում են միայն մեկ Բժշկական կազմակերպությունում, ապա լրացվում է միայն առաջին տողը, իսկ մնացած տողերում դրվում է «V» նշանը:
գ. Ծառայության մատուցման ամսաթիվ /օր, ամիս, տարի/-լրացվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության փաստացի կատարման օրը, ամիսը, տարին:
դ. Վճարման տեսակ-լրացվում է վճարման տեսակը.
- Պետպատվեր, եթե ծառայությունը փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում,
- Վճարովի, եթե ծառայությունը կատարվել է վճարովի,
- Ապահովագրական, եթե ծառայությունը փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում,
ե. Արդյունք-լրացվում է իրականացված ծառայության/հետազոտության տվյալները:
20)Ախտորոշում /կոդ/-լրացվում է միայն ախտորոշման կոդը` համաձայն աղյուսակ 2-ում նշված ախտորոշումների անվանումներին համապատասխան կոդերի:
21) ՈՒղեկցող հիվանդություններ/կոդ և անվանում/-լրացվում է հղիության ընթացքում կամ մինչ հղիությունը ախտորոշված հիվանդությունների կոդերը և անվանումները ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայում):
22) Բարդություններ /կոդ/-լրացվում է հղիության բարդությունների կոդը` համաձայն աղյուսակ 3-ում նշված բարդությունների անվանումներին համապատասխան կոդերի,
23) Դեպքի ավարտ/Ելք և ամսաթիվ-լրացվում է հղիության ավարտը կամ ելքը` համաձայն աղյուսակ 4-ում նշված հղիության ավարտի կամ ելքի անվանման համապատասխան կոդի, ինչպես նաև դրա ամսաթիվը:
24) Մուտքագրողի անունը, ազգանունը, ստորագրություը-հաշվառման ձևը մուտքագրելուց հետո պատասխանատու անձը նշում է իր անունը և ազգանունը, ստորագրում ձևը:
Աղյուսակ 1
Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայություններ
._____________________________________________________________________.
|Ծառա- |Ծառայության անվանում | Ծառայության խումբը |
|յության| | |
|կոդ | | |
|_______|______________________________________|______________________|
|01010 |Արյան ընդհանուր քննություն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01020 |Արյան ընդհանուր քննություն լեյկոցիտար |Ընդհանուր կլինիկա |
| |բանաձևի որոշմամբ | |
|_______|______________________________________|______________________|
|01030 |Հեմոգլոբինի որոշում |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01031 |Էրիտրոցիտների հաշվարկ |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01032 |Արյան գունային ցուցանիշ |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01033 |Լեյկոցիտներ |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01034 |էրիտրոցիտների նստեցման արագությունը |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01035 |Տրոմբոցիտների հաշվարկ |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01036 |Հեմատոկրիտի գնահատում |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01037 |Լեյկոցիտար բանաձևի որոշում | Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01038 |Մակարդելիություն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01039 |Արյան խմբի և Ռեզուս գործոնի որոշում | Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01040 |Հակամարմիններ Ռեզուս գործոնի նկատմամբ |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01041 |Արյան հետազ. մալարիայի վնասատուների |Ընդհանուր կլինիկա |
| |դեմ հաստ կաթիլի պատրաստման եղանակով | |
|_______|______________________________________|______________________|
|01042 |Ռեակցիա Վասերմանի |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01043 |Ռեակցիա VDRL/MPR |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01050 |Մեզի ընդհանուր հետազոտություն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01051 |Մեզի ընդհանուր հետազոտություն |Ընդհանուր կլինիկա |
| |ըստ Զիմնիցկու | |
|_______|______________________________________|______________________|
|01052 |Մեզի հետազոտություն ըստ Նեչիպարենկոի |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01053 |Գլյուկոզայի որոշումը մեզում |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01054 |Սպիտակուցի որոշումը մեզում |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01055 |Բենս Ջոնսի սպիտակուցի որոշումը մեզում |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01056 |Մեզի հետազ. ախտածին միկրոֆլորայի |Ընդհանուր կլինիկա |
| |վերաբ. | |
|_______|______________________________________|______________________|
|01060 |Քսուքի բակտերիոսկոպիա` հեշտոցի/ |Ընդհանուր կլինիկա |
| |ուրետրայի/արգանդի վզիկի | |
|_______|______________________________________|______________________|
|01063 |Դեմոդեքսի առկայության քերուկի |Ընդհանուր կլինիկա |
| |հետազոտություն | |
|_______|______________________________________|______________________|
|01070 |Կղանքի ընդհանուր հետազոտություն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01071 |Թաքնված արյուն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|01072 |Ճճվակրություն |Ընդհանուր կլինիկա |
|_______|______________________________________|______________________|
|02001 |Ցանքս ախտածին միկրոֆլորայի վերաբերյալ |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02002 |Ցանքս դիսբակտերիոզի վերաբերյալ |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02003 |Ցանքս անտիբիոտիկների նկատմամբ |Բակտերիոլոգիա |
| |զգայունության որոշման | |
|_______|______________________________________|______________________|
|02004 |Քսուք քիթ-կոկորդից ախտածին |Բակտերիոլոգիա |
| |միկրոֆլորայի | |
|_______|______________________________________|______________________|
|02005 |Քսուք քիթ-կոկորդից դիֆտերիայի |Բակտերիոլոգիա |
| |վերաբերյալ | |
|_______|______________________________________|______________________|
|02006 |Խորխի հետազոտություն |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02007 |Արյան մանրէաբանական հետազոտություն |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02008 |Կղանքի մանրէաբանական հետազոտություն |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02009 |Պունկտատի ցանքս |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02011 |Քսուք բկանցքից |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02012 |Քսուք վերքից |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|02013 |Անտիբիոտիկազգայունություն |Բակտերիոլոգիա |
|_______|______________________________________|______________________|
|03001 |Խլամիդիա տրախոմատիս |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03002 |Միկոպլազմա գենիտալիում |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03003 |Միկոպլազմա հոմինիս |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03004 |Հերպեսի վիրուս |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03005 |Պապիլոմայի վիրուս |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03006 |ՈՒրեապլազմա |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03007 |Գոնոկոկեր |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03008 |Ցիտոմեգալովիրուս |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03009 |Սնկեր |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|03010 |Միկոպլազմա գենիտալիում |Միզասեռական ուղիներից |
| | |արտադր. հետազ. |
|_______|______________________________________|______________________|
|04001 |Գլյուկոզա արյան մեջ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04002 |Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ.` 7%-ից պակաս կամ հավասար | |
| |ցուցանիշով | |
|_______|______________________________________|______________________|
|04003 |Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ.` 7%-ից ավել ցուցանիշով | |
|_______|______________________________________|______________________|
|04004 |Ընդհանուր խոլեստերինի որոշում` |Կենսաքիմիա |
| |5 մմոլ/լ-ից պակաս կամ հավասար | |
| |ցուցանիշով | |
|_______|______________________________________|______________________|
|04005 |Ընդհանուր խոլեստերինի որոշում` |Կենսաքիմիա |
| |5 մմոլ/լ-ից ավել ցուցանիշով | |
|_______|______________________________________|______________________|
|04006 |b-լիպոպրոտեիդի (ԼՊՑԽ) որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04007 |Տրիգլիցերիդների որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04008 |Խոլեստերին -a- լիպոպրոտեիդներ (ԼՊԲԽ) |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04009 |Ընդհանուր սպիտակուց |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04010 |Սպիտակուցային ֆրակցիաներ արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04011 |Միզաթթու` արյան մեջ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04012 |Միզանյութի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04013 |Կրեատինինի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04014 |Կրեատինինի կլիրենսի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04015 |Կրեատինինֆոսֆոկինազայի ակտիվության |Կենսաքիմիա |
| |որոշումը արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04016 |Կրեատինկինազայի ակտիվության որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04017 |Ալֆա ամիլազայի ակտիվ. որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04018 |b-ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.|Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04019 |Ընդհանուր հիմնային ֆոսֆատազա արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04020 |Գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի |Կենսաքիմիա |
| |ակտիվ. որոշում | |
|_______|______________________________________|______________________|
|04021 |Գամմագլյուտամիլտրանսպեպտիդազայի |Կենսաքիմիա |
| |ակտիվ. որոշումը արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04022 |Լակտատդեհիդրագենազայի ակտիվ. |Կենսաքիմիա |
| |որոշումը սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04023 |Ո-հիդրոկսիբութիրատ դեհիդրոգենազայի |Կենսաքիմիա |
| |ակտիվ. որոշումը արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04024 |Ալանինամինոտրանսֆերազա (ԱԼԱՏ) |Կենսաքիմիա |
| |ակտիվ. որոշումը | |
|_______|______________________________________|______________________|
|04025 |Ասպարտատամինոտրանսֆերազա (ԱՍԱՏ) |Կենսաքիմիա |
| |ակտիվ.որոշումը արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04026 |Լիպազայի ակտիվության որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04027 |Խոլինէստերազայի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04028 |Ընդհանուր բիլիռուբինի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04029 |Բիլիռուբինի ֆրակցիաների որոշումը |Կենսաքիմիա |
| |արյան սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04030 |ՈՒղղակի բիլիռուբինի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04031 |Անուղղակի բիլիռուբինի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04032 |Թիմոլային փորձի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04033 |Լակտատայի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04034 |Ֆիբրինոգենի որոշումը արյան պլազմայում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04035 |Պլազմայի ֆիբրինոլիտիկ ակտիվության |Կենսաքիմիա |
| |որոշում | |
|_______|______________________________________|______________________|
|04036 |Պրոտրոմբինային ժամանակի որոշումը |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04037 |Թրոմբոթեստ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04038 |Պլազմայի տոլերանտությունը արյան մեջ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04039 |Կալիումի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04040 |Ընդհանուր կալցիումի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |սիճ. | |
|_______|______________________________________|______________________|
|04041 |Իոնիզացված կալցիումի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |մեջ | |
|_______|______________________________________|______________________|
|04042 |Նատրիումի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04043 |Մագնեզիումի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04044 |Երկաթի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04045 |Ֆոսֆորի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04046 |Քլորիդների որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04047 |Միոգլոբինի որոշումը արյան սիճ. |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04048 |Ալֆա ամիլազա /դիասթազա/ մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04049 |Մագնեզիումի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04050 |Ֆոսֆորի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04051 |Կալցիումի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04052 |Կրեատինինի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04053 |Միզաթթվի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04054 |Միզանյութի որոշումը մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04055 |Իմունոէլեկտրոֆորեզ արյան սիճ. |Կենսաքիմիա |
| |սպիտակուցների | |
|_______|______________________________________|______________________|
|04056 |Իմունոէլեկտրոֆորեզ մեզի սպիտակուցների |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04057 |Տրոպոնին |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04070 |Այլ կենսաքիմիական |Կենսաքիմիա |
| |հետազոտություն | |
|_______|______________________________________|______________________|
|04059 |Կետոնային մարմինների որոշում մեզում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04058 |Միջազգային նորմալիզացված |Կենսաքիմիա |
| |հարաբերություն | |
|_______|______________________________________|______________________|
|04060 |a - լիպոպրոտեիդներ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04061 |Ալբումին |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04071 |Ցիկլոսպորինի որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04072 |Ֆոլաթթվի որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04073 |Վիտամին B12 որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04074 |Ֆերիտինի որոշում |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04075 |Ֆետալ հեմոգլոբին |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04076 |Հեմոգլոբինի ֆրակցիաների որոշում |Կենսաքիմիա |
| |էլեկտրոֆորեզով | |
|_______|______________________________________|______________________|
|04077 |Սպիտակուցի էլեկտրոֆորեզ |Կենսաքիմիա |
| |իմունոֆիկսացիայով | |
|_______|______________________________________|______________________|
|04078 |Արյան սպիտակուցի էլեկտրոֆորեզ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04079 |Մեզի սպիտակուցի էլեկտրոֆորեզ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04080 |Բերնշտեյնի պրոբա/Գ-6-Ֆ |Կենսաքիմիա |
| |հիդրոգենազայի որակական | |
| |գնահատական/ | |
|_______|______________________________________|______________________|
|04081 |Հիմնային ֆոսֆատազա |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04082 |Հեմի փորձ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04083 |Սախարոզայի փորձ |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04084 |Թթվահիմնային հավասարակշռություն |Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04083 |Ադիս-Կակովսկու հետազոտություն |Կենսաքիմիա |
| |մեզի մեջ | |
|_______|______________________________________|______________________|
|04085 |Իոնիզացված կալիումի որոշումը արյան մեջ|Կենսաքիմիա |
|_______|______________________________________|______________________|
|04086 |Իոնիզացված նատրիումի որոշումը արյան |Կենսաքիմիա |
| |մեջ | |
|_______|______________________________________|______________________|
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում