ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր` 25-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«25) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները` համաձայն հավելված 25-ի:».
2) Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը.
i
3) Հրամանի հավելված 1-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 9.1-ին, 13-րդ, 15-17-րդ, 19-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 10-րդ կետում «Օրական առնվազն 2 անգամ` մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
4) Հրամանի Հավելված 2-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 10-րդ, 18-րդ, 24-26-րդ կետերը, 6-րդ Գլուխը և Ձև 3-ը.
բ. 19-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
i
5) Հրամանի Հավելված 3-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 5-րդ, 11-րդ, 17.1-ին, 18-րդ, 19-րդ, 21-րդ, 24-րդ, 25-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 15-րդ կետում «Օրական առնվազն 2 անգամ` մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
6) Հրամանի Հավելված 4-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 18.1-ին, 19-24-րդ կետերը և Ձև 3-ը.
i
7) Հրամանի Հավելված 5-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17.1-ին, 20-րդ, 21-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 13-րդ կետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
i
8) Հրամանի Հավելված 6-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 2-4-րդ ենթակետերը, 13.1-ին, 14-րդ կետերը և Ձև 3-ը.
i
9) Հրամանի Հավելված 7-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17.1-ին, 20-րդ, 24-րդ կետերը, 27-րդ կետի 3-5-րդ և 7-րդ ենթակետերը և Ձև 3-ը.
բ. 14-րդ կետում «Ամեն օր` 2-4 ժամը մեկ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
10) Հրամանի Հավելված 8-ում.
ա. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բուժանձնակազմն ապահովվում է պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է համաձայն Աղյուսակ 1-ի
Աղյուսակ 1.
Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ
Բուժանձնակազմ |
Կասկածելի դեպք |
Հաստատված դեպք թեթև ախտանշանով |
Հաստատված դեպք ծանր ախտանշանով |
Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար |
Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը |
Բուժքույր |
1-2 |
6 |
6-12 |
Բժիշկ |
1 |
2-3 |
3-6 |
Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ |
1 |
3 |
3 |
Այլ ծառայություններ մատուցող |
0-2 |
3 |
3 |
Ընդհանուր |
3-6 |
14-15 |
15-24 |
բ. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 16-րդ ենթակետը.
i
11) Հրամանի Հավելված 9-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը, 9-11-րդ կետերը, 13-րդ կետի 3-րդ և 8-րդ ենթակետերը, 14.1-ին կետը, 15-րդ կետի 1-3-րդ ենթակետերը և Ձև 3-ը.
բ. 5-րդ կետում «, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչ ունեցող աղբարկղեր» բառերը փոխարինել «և անձեռոցիկներ» բառերով.
գ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սննդի կազմակերպման ընթացքում ապահովվում է սույն հրամանի Հավելված 6-ով սահմանված սանիտարական կանոնների պահպանումը:».
i
12) Հրամանի Հավելված 10-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 16.1-ին, 17-րդ, 21-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 11-րդ կետում «Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ)» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
13) Հրամանի Հավելված 11-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 22.1-ին, 23-25-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 12-րդ կետում «Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ` աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
գ. 13-րդ կետում «, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր» բառերը փոխարինել «և անձեռոցիկներ» բառերով.
i
14) Հրամանի Հավելված 12-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-11-րդ, 14.1-ին, 14.2-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 24-րդ կետերը և Ձև 4-ը.
i
15) Հրամանի Հավելված 13-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8.1-ին և 9-րդ կետերը, 10-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 2-րդ ենթակետը, 12-րդ կետի 1-ին ենթակետը, 13-րդ կետի 1-ին ենթակետը, 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, 19-րդ կետի 1-ին ենթակետը, 20-րդ կետի 3-րդ ենթակետը, 21-րդ կետի 2-րդ ենթակետը, 23-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 27-րդ կետի 2-րդ ենթակետը, 29-րդ կետի 3-րդ ենթակետը և Ձև 3-ը.
բ. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
գ. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «2 անգամ` աշխատանքային օրվա սկզբում և օրվա ընթացքում» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
դ. 28-րդ կետի 1-ին ենթակետում «2 անգամ. մեկը` աշխատանքային օրվա սկզբում, մյուսը` ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
ե. 28-րդ կետի 2-րդ ենթակետում «3 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
i
16) Հրամանի Հավելված 14-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8-10-րդ, 24-26-րդ, 29-րդ, 31-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 18-րդ կետից հանել 1-ին և 2-րդ նախադասությունները.
17) Հրամանի Հավելված 15-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ կետի 4-րդ ենթակետը, 16-րդ և 19.1-ին կետերը, 22-րդ կետի 2-րդ ենթակետը, 23-րդ կետի 4-րդ ենթակետը, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 41-րդ, 42-րդ կետերը, Ձև 3-ը և Ձև 4-ը.
բ. 10-րդ կետում «անհատական պաշտպանության միջոց` (այսուհետ` ԱՊՄ) դիմակ, ակնոց, ջրակայուն երկար արտահագուստ` խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց» բառերը փոխարինել «ԱՊՄ» բառով.
գ. 20-րդ կետից հանել «` ներառյալ դիմակ, երկարաթև զգեստներ, ակնոցներ կամ դեմքի վահան, համապատասխան կոշիկներ կամ բախիլներ» բառերը.
դ. 32-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
ե. 44-րդ կետում «Կազմակերպության տարածքը օրական առնվազն 2 անգամ` աշխատանքային օրվա սկզբում և աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
18) Հրամանի Հավելված 16-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 17-րդ, 12.1-ին, կետերը և Ձև 3-ը.
բ. 10-րդ կետում «Օրական առնվազն երկու անգամ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օրվա ավարտին» բառերով.
i
19) Հրամանի Հավելված 17-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 4.1-ին, 8-10-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 25-27-րդ, 27.1-ին, 31-րդ, 32-րդ կետերը և Ձև 4-ը.
i
20) Հրամանի Հավելված 18-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8.1-ին, 9-11-րդ, 17-22-րդ, 25-րդ, 33-35-րդ կետերը և Ձև 4-ը.
i
21) Հրամանի Հավելված 19-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 16.1-ին, 17-րդ, 19-րդ, 22-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 13-րդ կետում «Օրական 2 անգամ` մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
22) Հրամանի Հավելված 20-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 17.1-ին, 18-րդ, 21-րդ, 24-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 13-րդ կետում «Օրական 2 անգամ` մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
23) Հրամանի Հավելված 21-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 7.1-ին, 13-րդ, 18-20-րդ, 22-25-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 14-րդ կետում «Յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ` մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
i
24) Հրամանի Հավելված 22-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերը, 10-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 3-րդ ենթակետը, 13-րդ կետի 2-րդ ենթակետը, 15-րդ կետի 4-րդ ենթակետը, 16-րդ, 26-29-րդ, 33-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.
գ. 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել վերջին նախադասությունը.
դ. 18-րդ կետից հանել «և ջերմաչափիչ սարքերով» բառերը.
ե. 32-րդ կետից հանել վերջին նախադասությունը.
i
25) Հրամանի Հավելված 23-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 11.1-ին, 13-րդ, 14-րդ կետերը, 16-րդ կետի 2-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերը, 18-րդ կետը և Ձև 4-ը.
i
26) Հրամանի Հավելված 24-ում.
ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 10-րդ, 17.1-ին, 18-րդ, 20-րդ, 23-րդ, 24-րդ կետերը և Ձև 3-ը.
բ. 11-րդ կետում «Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ)» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.
27) Հրամանը լրացնել նոր` 25-րդ հավելվածով համաձայն սույն հրամանի հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2022 թվականի դեկտեմբեր 15-ի
թիվ 104-Ն հրամանի
Հավելված N 25
Առողջապահության նախարարի
2020 թվականի օգոստոսի 4-ի
թիվ 17-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:
2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ` Հաստատություն) համար:
3. Սույն հավելվածի իմաստով աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը:
2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
4. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:
5. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է`
1) ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանի վարումը` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
6. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել`
1) ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում` ախտահանման հնարավորությամբ):
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
7. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ` ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
8. Հաստատությունում սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների` ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:
9. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ` հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին:
10. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով:
4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները` այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ` (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:
12. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
13. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն` հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում` անմիջապես ախտահանման հնարավորությամբ:
14. Օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:
15. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
16. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,
3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում` առնվազն 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով.
4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,
6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել: Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:
7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ` առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով:
5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Ձև 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների
Հ/Հ |
Ամսաթիվ |
Ախտահանվել է (նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը /համարը) |
Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը |
Ախտահանման ժամը |
Խոնավ մաքրման ժամը |
Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը |
Ախտահանողի ստորա-գրությունը |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
Պաշտոնական հրապարակման օրը` 21 դեկտեմբերի 2022 թվական: