117.0016.130504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11704113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 մարտի 2004 թվականի N 16-Ն
i
ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել և 2004 թ. հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «Արտադրական շենքեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. 2004 թ. հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.09.02-85* «Արտադրական շենքեր» շինարարական նորմերը:
ՀՀՇՆ IV-11.03.01-04
(ՄՍՆ 3.02.01-02)
Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
առ 3 մարտի 2004 թ.
թիվ 16-Ն հրամանի
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ
ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-02)
Գործարկման թվականը 2004-06-15
1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1.1 Սույն նորմերը տարածվում են հրդեհային վտանգավորության Գ 5.1 /ՀՀՇՆ II-8.04.01/ գործառական դասի արտադրական շենքերի, արտադրական և լաբորատոր սենքերի և արհեստանոցների, այդ թվում` այլ հրդեհային վտանգավորության գործառական դասի շենքերում ներկառուցված սենքերի նախագծման, կառուցման և շահագործման բոլոր փուլերի վրա:
1.2 Սույն նորմերը չեն տարածվում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության ու պահման շենքերի և սենքերի, ռազմական նշանակության, մետրոպոլիտենների ստորգետնյա և լեռնային հանքափորվածքների կառուցվածքների վրա:
1.3 Կազմակերպություններում հաշմանդամների աշխատանքի կիրառման դեպքում անհրաժեշտ է պահպանել հաշմանդամության տեսակից կախված սույն նորմերի 5.6, 5.8, 6.10, 6.11 և 6.12 կետերում բերված լրացուցիչ պահանջները:
Կազմակերպություններում հաշմանդամների աշխատանքի օգտագործման համար Ա և Բ կարգի մասնագիտացված արտադրամասերի /տեղամասերի/ ստեղծում չի թույլատրվում:
2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում կատարված են հղումներ` հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.
ՀՀՇՆ II-8.04.01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգությունը,
ՀՀՆ IV-12.02.02-00 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում,
ՀՀՇՆ IV-11.03.02 (ՄՍՆ II-3.02-02) Պահեստային շենքեր,
ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում,
«Հրդեհային անվտանգության կանոններ», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003թ. թիվ. 524-Ն հրամանով:
3 ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն ու սահմանումները.
Արտադրական շենքի ընդհանուր մակերես` շենքի բոլոր հարկերի /վերգետնյա` ներառված տեխնիկական հարկերը, որմնախարսխահարկը և նկուղային հարկը/, չափված արտաքին պատերի ներքին մակերեսների սահմաններում /կամ եթե չկան արտաքին պատեր` ծայրային սյուների առանցքներով/, թունելների, ներքին հարթակների, կիսահարկերի, ներքին հարկաշարերի բոլոր հարկաբաժինների, թեքահարթակների և այլ շենքերի միջև անցասրահների /հորիզոնական կտրվածքում/ և անցումների մակերեսների գումար:
Շենքի ընդհանուր մակերեսի մեջ չեն ընդգրկվում` մինչև ելուստված կոնստրուկցիաների տակ 1,8 մ բարձրությամբ տեխնիկական նկուղների մակերեսները /որտեղ հաղորդակցուղիների սպասարկման համար անցումներ չեն պահանջվում/, կախովի առաստաղների վրայի, ինչպես նաև ենթամբարձչային ուղիների, ամբարձիչների, փոխակրիչների, միառելսերի և լուսամփոփների սպասարկման հարթակների մակերեսները,
կիսահարկ` շենքի ներսում հատակից վեր տեղադրված հարթակ, որի վրա տեղաբաշխված են տարբեր նշանակության /արտադրական, վարչակենցաղային կամ ինժեներական սարքավորանքի համար/ սենքեր,
ներդիր /ներկառուցում/ միհարկանի արտադրական շենքում` շենքի երկ- կամ բազմահարկ մասը, որը տեղադրված է միահարկ շենքի սահմաններում նրա ամբողջ բարձրությամբ և լայնությամբ /ներդիր/ կամ բարձրության ու լայնության որոշ մասով /ներկառուցում/ և առանձնացված է պատող կոնստրուկցիաներով,
շենքի ինժեներական սարքավորանք` սարքերի, ապարատների, մեքենաների և հաղորդակցուղիների համակարգ, որն ապահովում է հեղուկների, գազերի, էլեկտրաէներգիայի մատուցումը և հեռացումը /ջրմուղի, գազամատակարարման, ջեռուցման, էլեկտրական, կոյուղու, օդափոխության սարքավորանք/,
հարթակ` շենքի ներսում կամ նրանից դուրս տեղադրված միհարկաբաժնային շինություն /առանց պատերի/, որը հենված է ինքնուրույն հենարանների վրա և նախատեսված է սարքավորանքի տեղադրման, սպասարկման կամ նորոգման համար,
շենքի հարկայնություն ` շենքի հարկերի քանակը, որն ընդգրկում է շենքի վերգետնյա բոլոր հարկերը, տեխնիկական հարկը, ինչպես նաև որմնախարսխահարկը` եթե նրա ծածկի վերին նիշը գտնվում է գետնի հատակագծային միջին նիշից ոչ պակաս 2 մ բարձրության վրա,
հարկաշար` շենքի ներսում կամ նրանից դուրս ազատ կանգնած բազմահարկ հիմնակմախքային շինություն /առանց պատերի/, նախատեսված տեխնոլոգիական կամ այլ սարքավորանքի տեղակայման և սպասարկման համար:
4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1 Սույն նորմերի հակահրդեհային անվտանգության պահանջները կարգավորվում են ըստ ՀՀՇՆ II-8.04.01:
4.2 Շենքեր նախագծելիս անհրաժեշտ է.
ա/ հարկերի քանակը /շենքի բարձրությունը/ ընդունել սույն նորմերի 7.1 կետում նշված սահմաններում, հիմնվելով տարբեր բարձրությամբ /հարկայնությամբ/ շենքերում արտադրության տեղաբաշխման տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատման արդյունքների վրա, հաշվի առնելով նաև ճարտարապետական լուծումների /հատակագծային և ծավալատարածական/ բարձր մակարդակը ըստ 4.3 կետի.
բ/ լուսաբացվածքների մակերեսն ընդունել ըստ ՀՀՇՆ II-8.03, հաշվի առնելով 5.9 կետի պահանջները.
գ/ շենքը նախատեսել առանց լուսամուտների, եթե դա թույլատրվում է տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ պահանջներով և տնտեսապես նպատակահարմար է.
դ/ ծավալահատակագծային լուծումները մշակելիս` անհրաժեշտ է հաշվի առնել թրթռաակտիվ սարքավորանքի կամ տատանման արտաքին աղբյուրների դինամիկ ազդեցությունների նվազեցումը շինարարական կոնստրուկցիաների, տեխնոլոգիական գործընթացի, ինչպես նաև մարդկանց վրա:
4.3 Շենքի ճարտարապետական լուծումները անհրաժեշտ է ընդունել հաշվի առնելով շինարարությունն իրականացման տեղանքի քաղաքաշինական, կլիմայական, սեյսմիկ և երկրաձևաբանական պայմանները և շրջակա կառուցապատման բնույթը:
4.4 Պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորությամբ սենքերը և շենքերը ստորաբաժանվում են /Ա, Բ, Վ1-Վ4, Գ, Դ/ կարգերի, կախված այդ սենքերում և շենքերում տեղադրված տեխնոլոգիական գործընթացներից և այնտեղ գտնվող /շրջանառվող/ նյութերի հատկություններից:
Շենքերի և սենքերի կարգը սահմանվում է նախագծի տեխնոլոգիական մասով` ըստ «Հրդեհային անվտանգության կանոնների», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության առ 27.05.2003 թ. թիվ 524-Ն հրամանով:
4.5 Շենքի հարկայնությունը սահմանելիս հաշվի են առնվում ցանկացած նիշի վրա շենքի հարկի մակերեսի 40% ավելի մակերեսով հարթակները, կիսահարկերի հարկաբաժինները և հարկաշարերը:
4.6 Հրդեհաշիջման ավտոմատ կայանքները, հակահրդեհային ինքնաշխատ ազդանշանումը և հրդեհի ազդարարման համակարգը անհրաժեշտ է նախատեսել ըստ 4.4-ում նշված պահանջների:
5 ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
5.1 Սենքերի բարձրությունը հատակից մինչև ծածկի /վերնածածկի/ ելուստված կոնստրուկցիաները պետք է լինի 2,2 մ ոչ պակաս, բարձրությունը հատակից մինչև հաղորդակցուղիների և սարքավորանքի ելուստված մասերը` մարդկանց կանոնավոր անցման տեղերում և էվակուացման ուղիներում պետք է լինի 2 մ ոչ պակաս, իսկ մարդկանց ոչ կանոնավոր անցման տեղերում` 1,8 մ ոչ պակաս: Ավտոմոբիլների ներանցման անհրաժեշտության դեպքում երթանցի բարձրությունը մինչև կոնստրուկցիաների, հաղորդակցուղիների և սարքավորանքի ելուստված մասերի տակը պետք է լինի 4,2 մ ոչ պակաս, իսկ հրդեհաշեջ մեքենաների համար` 4,5 մ ոչ պակաս:
5.2 Արտադրական այն շենքերում և սենքերում, որտեղ տեխնոլոգիական պայմաններով պահանջվում է օդային միջավայրի /ջերմային, օդափոխության/ կայուն հարաչափերի պահպանում և ինժեներական սարքավորումների ու հաղորդակցուղիների տեղադրում, թույլատրվում է նախատեսել.
ա/ կախովի առաստաղներ և կեղծ հատակ` երբ հաղորդակցուղիներին մոտենալու համար, սպասարկող անձնակազմի անցումներ չեն պահանջվում: Նշված հաղորդակցուղիների սպասարկման համար կարելի է նախագծել ելանցքեր և ուղղաձիգ մետաղական սանդուղքներ.
բ/ տեխնիկական հարկեր` երբ տեխնոլոգիայի պայմանների համաձայն այդ հարկերում տեղադրված ինժեներական սարքավորանքի, հաղորդակցուղիների և օժանդակ տեխնոլոգիական սարքվածքների սպասարկման համար պահանջվում է անցումների կառուցում, որոնց բարձրությունն ընդունվում է 5.1 կետի համապատասխան:
5.3 Երկաթուղային գծերի ներանցումը շենք թույլատրվում է նախատեսել նախագծի տեխնոլոգիական մասին համապատասխան, հաշվի առնելով սույն նորմերի 7.5 կետի պահանջները:
5.4 Երկաթուղային գծերի ռելսագլխիկների գագաթը պետք է լինի մաքուր հատակի նիշի վրա:
5.5 Արտադրական շենքերում տեղաբաշխված հումքի, կիսապատրաստուկների և պատրաստի արտադրանքի պահեստները, ինչպես նաև կառամատույցները /թեքահարթակները/ անհրաժեշտ է նախագծել` հաշվի առնելով ՀՀՇՆ IV-11.03.02 պահանջները:
5.6 Գետնի հատակագծային նիշից մինչև վերին հարկի /չհաշված տեխնիկական հարկը/ մաքուր հատակի նիշը 15 մ-ից ավել բարձրությամբ և 15 մ և ավելի բարձրության վրա մշտական աշխատատեղերի կամ հերթափոխում երեք անգամ և ավելի սպասարկում պահանջող սարքավորանքի առկայության դեպքում, բազմահարկ շենքերում անհրաժեշտ է նախատեսել մարդատար վերելակներ: Բեռնատար վերելակներ անհրաժեշտ է նախատեսել նախագծի տեխնոլոգիական մասին համապատասխան:
Վերելակների քանակը և ամբարձունակությունն ընդունվում է` կախված ուղևորահոսքից և բեռնահոսքից: 15 մետրից բարձր տեղադրված հարկերում թվով 30-ից ոչ ավել աշխատողների /առավել բազմամարդ հերթափոխում/ առկայության դեպքում անհրաժեշտ է նախատեսել մեկ վերելակ:
Երկրորդ և վերին հարկերում բազկաթոռ-սայլակներ օգտագործող հաշմանդամների աշխատանքի համար նախատեսված սենքերի առկայության դեպքում, երբ հնարավոր չէ առաջին հարկում հաշմանդամների համար կազմակերպել աշխատատեղեր, շենքում անհրաժեշտ է նախատեսել մարդատար վերելակ: Վերելակի խցիկի չափսերը պետք է լինեն ոչ պակաս` լայնությունը 1,1 մ, խորությունը` 2,1 մ և 0,85 մ ոչ պակաս լայնությամբ դռնատեղ:
5.7 Նկուղների ելքերը անհրաժեշտ է նախատեսել ամբարձիչատրանսպորտային սարքավորանքի աշխատանքի գոտուց դուրս:
5.8 Նախամուտքերի և նախամուտք-անցախցերի լայնությունը պետք է ընդունել որմնանցքերի լայնությունից ավելի` ոչ պակաս, քան 0,5 մ (0,25 մ բացվածքի ամեն կողմից), իսկ խորությունը, դռան կամ դարբասի փեղկից ավելի` 0,2 մ ոչ պակաս, բայց ոչ պակաս 1,2 մ:
Բազկաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում նախամուտքի և նախամուտք-անցախցի խորությունը պետք է ընդունել ոչ պակաս 1,8 մ:
5.9 Ա և Բ կարգի սենքերում արտաքին պատող կոնստրուկցիաները անհրաժեշտ է նախատեսել դյուրանետվող:
Որպես դյուրանետվող կոնստրուկցիա անհրաժեշտ է օգտագործել ապակեպատ պատուհաններ և երդիկներ: Ապակեպատված մակերեսների անբավարար լինելու դեպքում թույլատրվում է որպես դյուրանետվող կոնստրուկցիա օգտագործել պողպատե, ալյումինե և ասբոցեմենտի թերթերով և արդյունավետ ջերմապահպանիչներով ծածկերի կոնստրուկցիաներ:
Դյուրանետվող կոնստրուկցիայի մակերեսը որոշվում է հաշվարկով: Հաշվարկային տվյալների բացակայության դեպքում, դյուրանետվող կոնստրուկցիայի մակերեսը պետք է կազմի ոչ պակաս 0,05 մ2 Ա կարգի և ոչ պակաս 0,03 մ2` Բ կարգի սենքերի 1 մ3 ծավալի համար:
Պատուհանի ապակին համարվում է դյուրանետվող կոնստրուկցիա 3, 4 և 5 մմ հաստության և /համապատասխանաբար/ 0,8, 1 և 1,5 մ2 ոչ պակաս մակերեսների դեպքում: Ամրանավորված ապակին դյուրանետվող կոնստրուկցիա չի համարվում: Ծածկի կոնստրուկցիայի դյուրանետվող հատվածում փաթթոցային գորգը պետք է կտրատվի 180 մ2 մակերեսով քարտերի: Ծածկի դյուրանետվող կոնստրուկցիայի զանգվածի հաշվարկային բեռնվածքը պետք է կազմի ոչ ավելի 0,7 կՊա (70 կգ/մ2):
5.10 Բեռնամբարձիչների սպասարկման համար նախատեսված անցասրահները, հարթակները և սանդուղքները անհրաժեշտ է նախագծել ըստ բեռնամբարձիչների տեխնիկական փաստաթղթերի և սույն նորմերի 5.18 կետի պահանջների:
5.11 Պատուհանների և երդիկների ապակեպատվածքի նորոգման և մաքրման համար, երբ հնարավոր չէ կիրառել շարժական կամ տեղափոխվող հատակադիր գույքային հարմարանքներ (հենովի ելարաններ, գլորվող հարթակներ, փոխագուցավոր վերհաններ) տեխնոլոգիական սարքավորանքի կամ շենքի ընդհանուր բարձրության պատճառով, անհրաժեշտ է նախատեսել անշարժ սարքվածքներ, որոնք ապահովում են նշված աշխատանքների անվտանգ կատարումը: Այդ սարքվածքների կիրառումը հիմնավորվում է նախագծի տեխնոլոգիական մասում:
5.12 Երդիկների տեղադրման անհրաժեշտությունը և նրանց տիպը որոշվում է նախագծով, կախված տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկություններից, սանիտարահիգիենիկ և էկոլոգիական պահանջներից, հաշվի առնելով շինարարության շրջանի կլիմայական պայմանները:
5.13 Երդիկները պետք է լինեն չքամահարվող, երդիկների երկարությունը պետք է լինի 120 մ ոչ ավել: Երդիկների կողաճակատների և երդիկի կողաճակատի ու արտաքին պատի միջև տարածությունը պետք է լինի 6 մ ոչ պակաս: Երդիկների փեղկերի բացումը պետք է լինի մեխանիզացված (սենքի ելքի մոտ բացման մեխանիզմի միացումով) և ձեռքի ղեկավարման կրկնակմամբ:
5.14 Սիլիկատային թերթավոր ապակիով, ապակեկապոցներով, պրոֆիլային /տրամատային/ ապակիով ապակեպատված զենիթային երդիկների տակ, ինչպես նաև ուղղանկյուն լուսաօդավորման երդիկների ներքին կողմի երկայնքով անհրաժեշտ է նախատեսել մետաղական պաշտպանիչ ցանցի տեղադրում:
5.15 Ներքին ջրահեռացմամբ շենքերում, տանիքում որպես պաշտպանակ թույլատրվում է տեղադրել քիվապատեր: Եթե քիվապատի բարձրությունը պակաս է 0,6 մ, այն, տանիքի հարթությունից մինչև 0,6 մ բարձրությամբ, պետք է լրացվի ցանցավոր պաշտպանակով:
5.16 Հեռագործ և ավտոմատ կերպով բացվող դարպասները պետք է ապահովված լինեն նաև ձեռքով բացվելու հնարավորությամբ: Վերգետնյա տրանսպորտի համար, դարպասի լուսանց չափերը պետք է գերազանցեն տրանսպորտային միջոցների եզրաչափքերը (բեռնված վիճակում)` ոչ պակաս 0,2 մ բարձրությամբ և 0,6 մ լայնությամբ:
5.17 Սանդղավանդակներում սանդղաբազուկների թեքությունը սանդղամատի 0,3 մ լայնության դեպքում պետք է ընդունել 1:2 ոչ ավել, իսկ նկուղային հարկում և ձեղնահարկում սանդղամատի 0,26 մ լայնության դեպքում թույլատրվում է սանդղաբազուկի թեքությունն ընդունել 1:1,5 հարաբերությամբ:
5.18 Ներքին բաց սանդղավանդակները (սանդղավանդակի պատերի բացակայության դեպքում) պետք է ունենան 1:1 ոչ ավել թեքություն: Մեկ անձի համար նախատեսվող աշխատատեղերին մոտենալու համար, բաց սանդուղքների թեքությունը թույլատրվում է մեծացնել մինչև 2:1: Վերելքի 10 մ ոչ ավելի դեպքում, սարքավորանքի զննման համար թույլատրվում է նախագծել 0,6 մ լայնությամբ ուղղաձիգ սանդուղքներ:
5.19 Հենաշարժական ապարատի խանգարումով հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում, էվակուացման ուղիների վրա սանդուղքների թեքությունը պետք է լինի 1:2 ոչ ավել:
5.20 Գետնի հատակագծային նիշից մինչև քիվի կամ քիվապատի վերին նիշը 10 մ և ավել բարձրությամբ շենքի համար հարկավոր է նախագծել մեկ ելք դեպի տանիք (յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 40000 մ2 տանիքի համար), այդ թվում`
ա/ միահարկ շենքի համար` արտաքին բաց մետաղական սանդուղքով.
բ/ բարձրահարկ շենքի համար` սանդղավանդակից:
Այն դեպքում, երբ վերին հարկի սահմաններում նպատակահարմար չէ ունենալ սանդղավանդակ թույլատրվում է հատակագծային նիշից մինչև վերին հարկի մաքուր հատակի նիշը 30 մ ոչ ավել բարձրություն ունեցող շենքերի համար նախագծել արտաքին պողպատյա բաց սանդուղք` այդ սանդուղքի հարթակով տանիք դուրս գալու համար:
6 ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՍԵՆՔԵՐԻՑ
6.1 IV և V աստիճանի հրակայունության, հ2 և հ3 կարգի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորությամբ շենքերի արտադրական սենքերի միջով տարահանման ելքեր չեն նախատեսվում:
Ա և Բ կարգերի սենքերի ինժեներական սարքավորանքի սպասարկման համար նախատեսված առանց մշտական աշխատատեղերի սենքի (որի միակ տարահանման ելքը անցնում է նույն կարգի սենքի միջով) ամենահեռավոր կետի հեռավորությունը մինչև ելք չպետք է գերազանցի 25 մ:
Տարահանման ուղիները Վ, Գ և Դ կարգի սենքերից չպետք է ընդգրկեն Ա և Բ կարգի սենքերի նախամուտք - անցախցերով անցնող տեղամասերը:
6.2 Տարահանման ելքերը սանդղավանդակներից, որոնք տեղադրված են չորս հարկից ոչ բարձր Վ4, Գ և Դ կարգի սենքերով ներդիրներում և ներկառույցներում, թույլատրվում է նախատեսել Վ4, Գ և Դ կարգի սենքերի միջով դեպի դուրս այն դեպքում, երբ ելքերը տեղադրված են ներդիրների և ներկառույցների երկու կողմից /եթե ներդիրը կամ ներկառույցը բաժանում է շենքը մեկուսացված մասերի/:
6.3 հ0 և հ1 դասի հրդեհային վտանգավորության I, II, III և IV աստիճանի հրակայունությամբ շենքերի կիսահարկերում և ներդիրներում (ներկառույցներում) տեղաբաշխված Վ4, Գ և Դ կարգի սենքերի, ինչպես նաև շենքի ինժեներական սարքավորանքի տեղաբաշխման համար նախատեսված և առանց մշտական աշխատատեղերի հ2 և հ3 դասի հրդեհային վտանգավորության IV աստիճանի հրակայունությամբ միահարկ շարժունակ շենքերի կիսահարկերի տարահանման ելքերի համար թույլատրվում է Վ, Գ և Դ կարգի սենքերում նախատեսել չայրվող նյութերից 2-րդ տիպի սանդուղքներ: Ընդ որում, ինժեներական սարքավորանքով սենքերի առավել հեռացված կետի հեռավորությունը մինչև տարահանման ելքը շենքից դուրս, չպետք է գերազանցի 1 աղյուսակում սահմանված արժեքները: Նշված սենքերից թույլատրվում է նախատեսել մեկ ելք չայրվող նյութերով սարքված 2-րդ և 3-րդ տիպի սանդուղքների վրա, որտեղ հեռավորությունը սենքի առավել հեռացված կետից մինչև ելքն աստիճանի վրա չի գերազանցում 25 մ:
6.4 28 մ ոչ ավել /ՀՀՇՆ II-8.04/ բարձրությամբ շենքերում հարկից որպես երկրորդ տարահանման ելք կարող են կիրառվել 3-րդ տիպի սանդուղքներ, եթե յուրաքանչյուր հարկում (բացի առաջինից) աշխատողների թիվն առավել բազմամարդ հերթափոխում չի գերազանցում`
ա/ 15 մարդուց` ցանկացած կարգի սենքերով բազմահարկ շենքերում.
բ/ 50 մարդուց` Վ1-Վ3 կարգի երկհարկ շենքերում.
գ/ 100 մարդուց` Վ4, Գ և Դ կարգի երկհարկ շենքերում:
6.5 Սույն նորմերի 7.4-ում նախատեսված նկուղի յուրաքանչյուր մասից անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս երկու տարահանման ելք:
i
6.6 Սենքի առավել հեռացված աշխատատեղից մինչև սենքից անմիջապես դուրս բացվող մոտակա տարահանման ելքի կամ սանդղավանդակի հեռավորությունը, չպետք է գերազանցի 1 աղյուսակում բերված մեծություններին: 1 աղյուսակում նշված 1000 մ2 և ավել մակերեսով սենքերի հեռավորությունն ընդգրկում է ուղու երկարությունը միջանցքով մինչև ելքը դեպի դուրս կամ սանդղավանդակ:
Եթե սենքի տարահանման ելքը տանում է դեպի միջանցք, դուրս կամ սանդղավանդակ միջանցիկ սենքի միջով, ապա հեռավորությունը այդ սենքի առավել հեռացված աշխատատեղից մինչև հարակից սենքի ելքը ընդունվում է հարակից սենքերից մեկի առավել վտանգավոր կարգի համաձայն:
Մարդկային հոսքի խտությունը որոշվում է ընդհանուր անցումով տարահանվող մարդկանց թվի և այդ անցման մակերեսի հարաբերությամբ:
Ա և Բ կարգի սենքերի համար հեռավորությունները սահմանված են դյուրաբոցավառվող կամ այրվող հեղուկների տարածման 50 մ2 մակերեսին հավասար հաշվարկով, տարածման մակերեսի թվային այլ արժեքների դեպքում 1 աղյուսակում տրված հեռավորությունները բազմապատկվում են 50/F գործակցով, որտեղ F` տարածման հնարավոր մակերեսն է, այն որոշվում է նախագծի տեխնոլոգիական մասում:
Սենքերի ծավալների միջանկյալ նշանակությունների դեպքում հեռավորությունը որոշվում է գծային միջարկմամբ:
Հեռավորությունները սահմանված են մինչև 6 մ բարձրությամբ սենքերի համար /միահարկ շենքերի բարձրությունն ընդունվում է մինչև ֆերմաների տակը/, 6 մ ավել բարձրությամբ սենքերի համար հեռավորությունները մեծացվում են` սենքի 12 մ բարձրության դեպքում` 20%, 18 մ դեպքում` 30%, 24 մ` 40%, բայց ոչ ավել 140 մ Ա և Բ կարգի սենքերի համար, և 240 մ` Բ կարգի սենքերի համար, սենքերի բարձրությունների միջանկյալ նշանակությունների դեպքում հեռավորությունների ավելացումը որոշվում է գծային միջարկմամբ:
1-4 աղյուսակներում սահմանված են նորմեր` շենքերի հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի նախատեսված զուգորդումներով շենքերի և հրդեհային հատվածամասերի կարգերի համար: Սույն աղյուսակում չնախատեսված այլ զուգորդումների դեպքում, հեռավորություններն ու մարդկանց քանակը ընդունվում են սենքի տվյալ կարգի համար աղյուսակներում բերված ցուցանիշներից վատագույնը կամ համաձայնեցվում են ՀՀՇՆ II-8.04.01 1.6 կետով սահմանված կարգով:
(6.6-րդ կետը փոփ. 24.06.04 թիվ 59-Ն հրաման)
6.7 Ներքին հարկաշարերն ու հարթակները պետք է ունենան ոչ պակաս երկու բաց պողպատյա սանդուղք: Թույլատրվում է նախագծել մեկ սանդուղք, եթե յուրաքանչյուր հարկաշարի հարկաբաժնի կամ հարթակի հատակի մակերեսը Ա, Բ կարգի սենքերի համար չի գերազանցում 108 մ2 և 400 մ2` Վ1-Վ4, Գ և Դ կարգի սենքերի համար:
Հարթակների և հարկաշարերի առավել հեռացած կետի հեռավորությունը մինչև շենքից դուրս տանող մոտակա տարահանման ելքը պետք է ընդունել ըստ 1 աղյուսակի, հաշվի առնելով տարահանման ուղու երկարությունը 2-րդ տիպի սանդուղքով:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Սենքի |Սենքի |Հրակայունության| Շենքի |Հեռավորությունը, մ, ընդհանուր|
|ծավալը |կարգը |աստիճանը |կոնստրուկտիվ|անցումում մարդկային հոսքի |
|հազ. մ3| | | հրդեհային |խտության ժամանակ, մարդ/մ2 |
| | | | վտանգավո- |_____________________________|
| | | | րության | մինչև 1 | 1 ավել | 3 ավել |
| | | | աստիճանը | |մինչև 3 |մինչև 5|
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 40 | 25 | 15 |
|Մինչև |______|_______________|____________|__________|_________|________|
| 15 |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO1, | 100 | 60 | 40 |
| | |III, IV, | C1, | 70 | 40 | 30 |
| | |V | C2, C3 | 50 | 30 | 20 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 60 | 35 | 25 |
| 30 |______|_______________|____________|__________|_________|________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO | 145 | 85 | 60 |
| | |III, IV | C1 | 100 | 60 | 40 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 80 | 50 | 35 |
| 40 |______|_______________|____________|__________|_________|________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO | 160 | 95 | 65 |
| | |III, IV | C1 | 110 | 65 | 45 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 120 | 70 | 50 |
| 50 |______|_______________|____________|__________|_________|________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO | 180 | 105 | 75 |
| | |III, IV | C1 | 160 | 95 | 65 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 140 | 85 | 60 |
| 60 և |______|_______________|____________|__________|_________|________|
| ավել |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO | 200 | 110 | 85 |
| | |III, IV | C1 | 180 | 105 | 75 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| 80 և |Վ1-Վ3 |I, II, III, IV,| CO | 240 | 140 | 100 |
| ավել | |III, IV | C1 | 200 | 110 | 85 |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Վ4, Գ |I, II, III, IV,| CO | չի | չի | չի |
| | | | | սահմանա- | սահմանա-|սահմանա-|
|Ծավալից| | | | փակվում | փակվում |փակվում |
| անկախ | |III, IV, | C1 | 160 | 95 | 65 |
| | |V | չի | 120 | 70 | 50 |
| | | | նորմա- | | | |
| | | | վորվում | | | |
|_______|______|_______________|____________|__________|_________|________|
| |Դ |I, II, III, IV,| CO, C1, | չի | չի | չի |
|Նույնը | | | | սահմանա- | սահմանա-|սահմանա-|
| | | | | փակվում | փակվում |փակվում |
| | |IV, V | C2, C3 | 160 | 95 | 65 |
._________________________________________________________________________.
Մշտական աշխատատեղերով հարթակներից և հարկաշարերի հարկաբաժիններից, որոնց մակերեսը ցանկացած նիշի վրա գերազանցում է հարկի մակերեսի 40%, տարահանման ելքերը պետք է նախատեսվեն սանդղավանդակների միջով:
Տարահանման ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել 3-րդ տիպի սանդուղքի վրա:
i
6.8 Մեկ կամ երկհարկ IV աստիճանի հրակայունության C2 և C3 դասի հրդեհային վտանգավորության շենքերի առավել հեռավոր աշխատատեղերի հեռավորությունը մինչև տարահանման ելքերը պետք է ընդունել ոչ ավել.
. միահարկ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում` 50 մ, Վ4, Գ և Դ կարգի
սենքերում` 80 մ.
. երկհարկ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում` 40 մ, Վ4, Գ և Դ կարգի
սենքերում` 60 մ:
Նշված հեռավորությունները թույլատրվում է մեծացնել 50%, եթե սարքավորանքով չզբաղեցված հատակի մակերեսն առավել բազմամարդ հերթափոխի մեկ աշխատողի համար սենքերում կազմում է 75 մ2 և ավել:
Միահարկ Վ1-Վ4, Գ և Դ կարգի սենքերով շենքերում նշված հեռավորությունների պահպանման անհնարինության դեպքում, տարահանման ելքերն անհրաժեշտ է տեղադրել շենքի պարագծով, արտաքին պատերում` յուրաքանչյուր 72 մետրը մեկ:
Երկրորդ հարկից սանդուղքով տարահանվող մարդկանց քանակից կախված, սանդուղքի սանդղաբազկի լայնությունը, ինչպես նաև տարահանման ուղիների վրա գտնվող դռների, միջանցքների և անցումների լայնությունը պետք է ընդունել 100 մարդու համար 0,6 մ հաշվարկից:
(6.8-րդ կետը փոփ. 24.06.04 թիվ 59-Ն հրաման)
6.9 Առավել հեռավոր, 1000 մ2 ոչ ավելի մակերեսով սենքի դռնից միջանցքով մինչև դուրս մոտակա ելքը կամ սանդղավանդակը հեռավորությունը չպետք է գերազանցի 2 աղյուսակում բերված մեծություններին:
Նույն հարկում տարբեր կարգի սենքերի տեղաբաշխման դեպքում, առավել հեռավոր սենքի դռնից, միջանցքով մինչև դուրս մոտակա ելքի կամ սանդղավանդակի հեռավորությունը որոշվում է առավել վտանգավոր կարգով:
Մարդկային հոսքի խտությունը միջանցքում որոշվում է սենքերից միջանցք տարահանվող մարդկանց քանակի և միջանցքի մակերեսի հարաբերությամբ, ընդ որում, սենքերից ընդհանուր միջանցք բացվող դռների դեպքում ընդհանուր միջանցքի լայնությունը պետք է ընդունվի փոքրացված.
ա/ դռան փեղկի կեսի չափով` դռների միակողմանի դասավորության դեպքում,
բ/ դռան փեղկի չափով` դռների երկկողմանի դասավորության դեպքում:
6.10 Սենքի տարահանման ելքի (դռան) լայնությունը անհրաժեշտ է ընդունել կախված այդ ելքից տարահանվող մարդկանց ընդհանուր քանակից և 3 աղյուսակով 1 մ ելքի համար սահմանված մարդկանց թվից, բայց ոչ պակաս 0,9 մ` աշխատողների թվում հենաշարժական ապարատի խախտումներով հաշմանդամների առկայության դեպքում:
Մարդկանց քանակը 1 մ լայնությամբ ելքի /դռան/ համար սենքերի ծավալի միջանկյալ նշանակությունների դեպքում որոշվում է միջարկմամբ (ինտերպոլյացիա):
6 մ ավելի բարձրությամբ սենքերից 1 մ լայնությամբ տարահանման ելքի /մուտքի/ դեպքում, տարահանվող մարդկանց քանակը ավելանում է` 12 մ բարձրության դեպքում 20%, 18 մ` 30%, 24 մ` 40%, սենքերի բարձրության միջանկյալ մեծությունների դեպքում 1 մ լայնությամբ ելքի համար մարդկանց քանակի ավելացումը որոշվում է միջարկմամբ:
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Ելքերի |Շենքի |Շենքի |Շենքի |Հեռավորությունը միջանցքով մ, |
|դասավո-|կարգը |հրակայունության|կոնստ- |մինչև դրսի ելքը կամ մոտակա |
|րութ- | |աստիճանը |րուկտիվ |սանդղավանդակը, միջանցքում |
|յունը | | |հրդեհա- |մարդկային հոսքի համար, մարդ/մ2 |
| | | |վտանգու-|_________________________________|
| | | |թյունը |մինչև |2 բարձր |3 բարձր |4 բարձր |
| | | | |2 |մինչև 3|մինչև 4|մինչև 5|
|_______|______|_______________|________|______|________|________|________|
|Երկու |Ա, Բ |I, II, III, IV | CO | 60 | 50 | 40 | 35 |
|դրսի |______|_______________|________|______|________|________|________|
|ելքերի |Վ1-Վ3 |I, II, III, IV | CO, | 120 | 95 | 80 | 65 |
|կամ | |III, IV չի | C1, | 85 | 65 | 55 | 45 |
|սանդղա-| |նորմավորվում | C2, C3 | 60 | 50 | 40 | 35 |
|վանդակ-|______|_______________|________|______|________|________|________|
|ների |Վ4, Գ,|I, II, III, IV | CO, | 180 | 140 | 120 | 100 |
|միջև |Դ |III, IV չի | C1, | 125 | 100 | 85 | 70 |
| | |նորմավորվում | C2, C3 | 90 | 70 | 60 | 50 |
|_______|______|_______________|________|______|________|________|________|
|Փակու- |Անկախ |I, II, III, IV | CO, | 30 | 25 | 20 | 15 |
|ղային |կարգից|III, IV չի | C1, | 20 | 15 | 15 | 10 |
|միջանց-| |նորմավորվում | C2, C3 | 15 | 10 | 10 | 8 |
|քում | | | | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
|Սենքի ծավալը |Սենքի |Սենքի |Սենքի կոնստրուկտիվ|Մարդկանց քանակը |
|հազ. մ3 |կարգը |հրակայունության |հրդեհային |միջանցքի |
| | |աստիճանը |վտանգավորության |տարահանման ելքի |
| | | |դասը |/դռան/ 1 մ |
| | | | |լայնության վրա |
|_____________|______|________________|__________________|________________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 45 |
| |______|________________|__________________|________________|
| Մինչև 15 |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 110 |
| | |III, IV | C1 | 75 |
| | |չի նորմավորվում | C2, C3 | 55 |
|_____________|______|________________|__________________|________________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 65 |
| 30 |______|________________|__________________|________________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 155 |
| | |III, IV | C1 | 110 |
|_____________|______|________________|__________________|________________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 85 |
| 40 |______|________________|__________________|________________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 175 |
| | |III, IV | C1 | 120 |
|_____________|______|________________|__________________|________________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 130 |
| 50 |______|________________|__________________|________________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 195 |
| | |III, IV | C1 | 135 |
|_____________|______|________________|__________________|________________|
| |Ա, Բ |I, II, III, IV | CO | 150 |
| 60 և ավել |______|________________|__________________|________________|
| |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 220 |
| | |III, IV | C1 | 155 |
|_____________|______|________________|__________________|________________|
| 80 և ավել |Վ1-Վ3 |I, II, III, IV, | CO | 260 |
| | |III, IV | C1 | 220 |
|_____________|______|________________|__________________|________________|
| Անկախ |Վ4, Գ |I, II, III, IV, | CO | 260 |
| ծավալից | |III, IV | C1 | 180 |
| | |չի նորմավորվում | C2, C3 | 130 |
|_____________|______|________________|__________________|________________|
| Անկախ |Դ |չի նորմավորվում | չի նորմավորվում |չի նորմավորվում |
| ծավալից | | | | |
._________________________________________________________________________.
6.11 Միջանցքից դեպի դուրս կամ սանդղավանդակ բացվող տարահանման ելքի /դռան/ լայնությունը պետք է ընդունել` ելնելով այդ ելքից տարահանվող, 4 աղյուսակով սահմանված մարդկանց ընդհանուր քանակից և 1 մ լայնության ելքի /դռան/ վրա մարդկանց քանակով, բայց ոչ պակաս 0,8 մ, իսկ հենաշարժական ապարատի խախտումներով հաշմանդամ աշխատողների առկայության դեպքում` ոչ պակաս 0,9 մ:
Աղյուսակ 4
._____________________________________________________________________.
|Առավել |Շենքի |Շենքի հրդեհային |Մարդկանց քանակը |
|հրդեհավտանգ |հրդեհակայունության |վտանգավորության |միջանցքի |
|սենքի կարգը |աստիճանը |աստիճանը |էվակուացման ելքի|
| | | |/դռան/ 1 մ |
| | | |լայնության վրա |
|_____________|___________________|__________________|________________|
|Ա, Բ |I, II, III, IV | CO | 85 |
|_____________|___________________|__________________|________________|
|Վ1-Վ3 |I, II, III, IV | CO | 175 |
| |IV | C1 | 120 |
| |չի նորմավորվում | C2, C3 | 85 |
|_____________|___________________|__________________|________________|
|Վ4, Գ, Դ |I, II, III, IV | CO | 260 |
| |IV | C1 | 180 |
| |չի նորմավորվում | C2, C3 | 130 |
._____________________________________________________________________.
6.12 Հենաշարժական ապարատի խախտումներով, աշխատող հաշմանդամների առկայության դեպքում սանդղաբազկի լայնությունը անհրաժեշտ է ընդունել 1,2 մ ոչ պակաս:
6.13 Չծխացող 2-տիպի սանդղավանդակները` Ս2 պետք է առանձնացվեն երկու սանդղաբազուկների բարձրությամբ հակահրդեհային խուլ միջնապատով, բարձրության յուրաքանչյուր 30 մ մեկ Գ և Դ կարգի շենքերում և 20 մ` Վ կարգի շենքերում /սանդղավանդակի ծավալից դուրս, սանդղավանդակի մի մասից մյուս մասն անցնելու հնարավորությամբ/:
6.14 Սենքերում և միջանցքներում անհրաժեշտ է նախատեսել ծխահեռացում` ՀՀՇՆ IV-12.02.01 պահանջներին համապատասխան:
6.15 Ծխահեռացման հաշվարկում հաշվի առնված բացվող երդիկները անհրաժեշտ է հավասարապես տեղաբաշխել վերնածածկի մակերեսի վրա:
7 ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
7.1 Շենքի հրակայունության աստիճանը, կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, բարձրությունը և հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է ընդունել ըստ 5 աղյուսակի:
Շենքերում հարթակների, հարկաշարերի և կիսահարկերի առկայության դեպքում, որոնց մակերեսները ցանկացած նիշի վրա գերազանցում են սենքի հատակի մակերեսի 40%, հարկի մակերեսը որոշվում է ինչպես բազմահարկ շենքի համար` 4.5 սահմանված հարկերի թվով: Ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով սենքերի սարքավորման դեպքում թույլատրվում է 5 աղյուսակում նշված մակերեսները մեծացնել 100%, բացառությամբ CO և C1 հրդեհային վտանգավորության դասերի IV աստիճանի հրակայունության, ինչպես նաև V աստիճանի հրակայունության շենքերի:
Հարակից հարկերի ծածկերում տեխնոլոգիական բաց բացվածքների առկայության դեպքում, այդ հարկերի ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 5 աղյուսակում նշվածից:
Վ կարգի շենքերում Վ1 կարգի սենքերի առկայության դեպքում, շենքի բարձրությունը և հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է պակասեցնել 5 աղյուսակում նշվածից 25%-ով:
Վերը նշված աղյուսակում սահմանված են շենքերի և հրդեհային հատվածամասերի կարգի համար հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի նախատեսված զուգակցումներով նորմեր: Այլ զուգակցումների դեպքում, որոնք նախատեսված չեն սույն աղյուսակում, հարկի մակերեսն ու բարձրությունն ընդունվում են տվյալ շենքի համար այդ ցուցանիշներից վատագույնները կամ համաձայնեցվում են ՀՀՇՆ II-8.04-01 1.6 կետով սահմանված կարգով:
7.2 C2 դասի հրդեհային վտանգավորության IV կարգի միահարկ շենքերում թույլատրվում է տեղավորել Ա և Բ կարգի 300 մ2 ընդհանուր մակերեսով սենքեր: Ընդ որում, նշված սենքերը պետք է առանձնացվեն հակահրդեհային 1-ին տիպի միջնորմներով և 3-րդ տիպի ծածկերով: Այդ սենքերի արտաքին պատերը պետք է լինեն Կ0 կամ Կ1 դասի:
Թույլատրվում է նախագծել Ա և Բ կարգի C2 և C3 դասի հրդեհային վտանգավորությամբ IV աստիճանի հրակայունության միահարկ, 75 մ2 ոչ ավել մակերեսով շարժունակ շենքեր:
Աղյուսակ 5
._________________________________________________________________________.
|Շենքի | Շենքի | Շենքի | Շենքի | Հարկի մակերեսը, մ2, շենքի |
|կամ | բարձրու- |հրակայու-|կոնստրուկտիվ| հրդեհային հատվածամասի |
|հրդեհա-| թյունը* | նության | հրդեհային | սահմաններում |
|յին | մ |աստիճանը | վտանգավո- | |
|հատվա- | | | րության |_______________________________|
|ծամասի | | | դասը | միահարկ |երկհարկ|եռահարկ |
|կարգը | | | | | |և ավել |
|_______|__________|_________|____________|______________|_______|________|
|Ա, Բ | 36 | I | CO | չի | 5200 | 3500 |
| | | | |սահմանափակվում| | |
|_______|__________|_________|____________|______________|_______|________|
| | 36 | II | CO | չի | 5200 | 3500 |
| Ա | | | |սահմանափակվում| | |
| | 24 | III | CO | 7800 | 3500 | 2600 |
| | - | IV | CO | 3500 | - | - |
|_______|__________|_________|____________|______________|_______|________|
| | 36 | II | CO | չի | 10400 | 7800 |
| Բ | | | |սահմանափակվում| | |
| | 24 | III | CO | 7800 | 3500 | 2600 |
| | - | IV | CO | 3500 | - | - |
|_______|__________|_________|____________|______________|_______|________|
| | 48 | I, II | CO | չի | 25000 | 7800 |
| | | | |սահմանափակվում| 7800**| 5200**|
| | | | | | 10400 | 5200 |
| Ծ | 24 | III | CO | 25000 | 5200**| 3600**|
| | 18 | IV | CO, C1 | 25000 | 10400 | - |
| | 18 | IV | C2, C3 | 2600 | 2000 | - |
| | 12 | V | չի | 1200 | 600***| - |
| | | |նորմավորվում| | | |
|_______|__________|_________|____________|_______________________________|
| | | | | Չի սահմանափակվում |
| | | | |_______________________________|
| | 54 | I, II | CO | չի | | |
| Գ | 36 | III | CO |սահմանափակվում| 25000 | 10400 |
| | 30 | III | C1 | չի | | |
| | 24 | IV | CO |սահմանափակվում| 10400 | 7800 |
| | 18 | IV | C1 | չի | | |
| | | | |սահմանափակվում| 10400 | 5200 |
| | | | | 6500 | 5200 | - |
|_______|__________|_________|____________|_______________________________|
| | | | | Չի սահմանափակվում |
| | | | |_______________________________|
| | 54 | I, II | CO | չի | | |
| | 36 | III | CO |սահմանափակվում| 50000 | 15000 |
| Դ | 30 | III | C1 | չի | | |
| | 24 | IV | CO, C1 |սահմանափակվում| 25000 | 10400 |
| | 18 | IV | C2, C3 | չի | | |
| | 12 | V | չի |սահմանափակվում| 25000 | 7800 |
| | | |նորմավորվում| 10400 | 7800 | - |
| | | | | 2600 | 1500 | - |
|_________________________________________________________________________|
|* Սույն աղյուսակում շենքի բարձրությունը չափվում է առաջին հարկի հատակից |
|մինչև վերին հարկի առաստաղը, ընդգրկելով տեխնիկական հարկը, հարկի առաստաղի |
|փոփոխական բարձրության դեպքում ընդունվում է հարկի միջին բարձրությունը: |
|CO, C1 հրդեհային վտանգավորության դասի միահարկ շենքի բարձրությունը չի |
|նորմավորվում: |
|** Փայտամշակման արտադրությունների համար: |
|*** Մինչև չորս շրջանակով փայտասղոցման արտադրամասի, փայտանյութի առաջնային|
|մշակման փայտամշակման արտադրամասերի և փայտանյութի մանրացման կայանների |
|համար: |
._________________________________________________________________________.
7.3 Մեկ շենքում կամ սենքում տարբեր պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության տեխնոլոգիական գործընթացների տեղաբաշխման դեպքում, պայթյունի և հրդեհի տարածման դեմ անհրաժեշտ է նախատեսել նախազգուշական միջոցառումներ: Այդ միջոցառումների արդյունավետությունը պետք է հիմնավորվի նախագծի տեխնոլոգիական մասում` համաձայն ՀՀՇՆ II-8.04.01 7.3 կետի: Եթե նշված միջոցառումները բավականաչափ արդյունավետ չեն, ապա տարբեր պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության տեխնոլոգիական գործընթացները պետք է տեղաբաշխել առանձին սենքերում, ընդ որում, Ա, Բ, Վ1, Վ2, Վ3 տարբեր կարգի սենքերը, ինչպես նաև այդ սենքերը Վ4, Գ և Դ կարգի սենքերից ու միջանցքներից պետք է անջատել հետևյալ տիպի հակահրդեհային միջնորմներով և հակահրդեհային ծածկերով.
ա/ I աստիճանի հրակայունությամբ շենքերում` 1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով, 2-րդ տիպի հակահրդեհային ծածկերով /միջհարկային և նկուղի վրա/,
բ/ II և III հրակայունության շենքերում` 1-ին տիպի հակահրդեհային միջնորմներով,
գ/ IV աստիճանի հրակայունության C0, C1 դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերում` 2-րդ տիպի հակահրդեհային միջնորմներով,
դ/ IV աստիճանի հրակայունության շենքերի C2, C3 դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերի Վ1-Վ3 կարգի սենքերում` 2-րդ տիպի հակահրդեհային միջնորմներով, Ա և Բ կարգի սենքերում` համապատասխան 7.2 կետի, 3-րդ տիպի հակահրդեհային ծածկերով /միջհարկային և նկուղի վրա/:
7.4 Նկուղները, որտեղ տեղաբաշխված են Վ1-Վ3 կարգի սենքեր, պետք է անջատվեն հակահրդեհային 1-ին տիպի միջնորմներով, յուրաքանչյուրը ոչ ավել 3000 մ2 մակերեսով, ընդ որում յուրաքանչյուր մասի լայնությունը /հաշված արտաքին պատից/ չպետք է գերազանցի 30 մ: Նշված սենքերում, ծխաքաշի տեղադրման համար անհրաժեշտ է նախատեսել պատուհան` 0,75 մ ոչ պակաս լայնությամբ ու 1,2 մ բարձրությամբ 0,8 մ լայնություն ու 1,8 մ երկարություն ունեցող գետնափոսերով: Պատուհանների գումարային մակերեսը պետք է ընդունել հատակի մակերեսի ոչ պակաս 0,2% չափով: Նկուղների վրա ծածկերը պետք է ունենան REI 45 ոչ պակաս հրակայունության սահման:
Միջանցքները պետք է ունենան 2 մ ոչ պակաս լայնություն և անմիջական ելք դեպի դուրս կամ ելք` մեկուսացված սանդղավանդակի միջով: Սենքերը միջանցքներից բաժանող միջնորմները պետք է լինեն 1-ին տիպի հակահրդեհային:
Վ1-Վ3 կարգի սենքերով նկուղները, որոնք տեխնոլոգիական պահանջներով չեն կարող տեղավորվել արտաքին պատերի մոտ, անհրաժեշտ է հակահրդեհային միջնորմներով բաժանվեն մասերի, ոչ ավել 1500 մ2 մակերեսով, յուրաքանչյուրը ծխահեռացման հարմարանքով, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:
7.5 Ա և Բ կարգի սենքերում չպետք է նախատեսել բոլոր տեսակի գնացքաքարշերի ներանց, իսկ Վ1-Վ3 կարգի սենքերում և Կ2, Կ3 դասի կոնստրուկցիաներով ծածկված սենքերում` շոգեքարշերի և ջերմաքարշերի ներանցը:
7.6 Ա և Բ կարգի սենքերի բոլոր հարկերում, վերելակների առջև անհրաժեշտ է նախատեսել օդի մշտական ճնշմամբ նախամուտք - անցախցեր: Ա և Բ կարգի շենքերի վերելակների մեքենայական բաժնում, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01, անհրաժեշտ է նախատեսել օդի մշտական ճնշում:
7.7 Ծածկերի և տեխնոլոգիական հարթակների հատվածները, որոնց վրա տեղակայվում են դյուրաբոցավառվող, այրվող և թունավոր նյութեր պարունակող ապարատներ, կայանքներ և սարքավորանք, պետք է ունենան չայրվող նյութերից իրականացված կողեզրեր կամ տակդիրներ: Կողեզրերի բարձրությունը և տարածությունը կողեզրերի կամ տակդիրների միջև սահմանվում է նախագծի տեխնոլոգիական մասով:
7.8 Զենիթային երդիկները, որոնց լուսաթափանց տարրերն իրականացվում են Ա3 և Ա4 խմբի նյութերով, թույլատրվում է կիրառել միայն ՉԱ և Ա1 հրդեհային վտանգավորությամբ նյութերից իրականացված ծածկերով և գետակոպճային պաշտպանիչ պատվածքով փաթթոցային տանիքով Վ4, Գ և Դ կարգի սենքերով I, II և III աստիճանի հրակայունության CO դասի հրդեհային վտանգավորությամբ շենքերում: Այդ երդիկների լուսաթափանց տարրերի ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի ծածկի ընդհանուր մակերեսի 15%, իսկ յուրաքանչյուր երդիկի մակերեսը, լուսաթափանց տարրերի 20 կգ/մ2 ոչ ավել տեսակարար կշռի դեպքում պետք է լինի 12 մ2 ոչ ավել և լուսաթափանց տարրերի 10 կգ/մ2 ոչ ավել տեսակարար կշռի դեպքում` ոչ ավել 18 մ2: Ընդ որում, փաթթոցային ծածկը պետք է ունենա գետակոպճի պաշտպանիչ պատվածք:
Այդ երդիկների միջև հեռավորությունը /առլույս/ պետք է լինի 6 մ ոչ պակաս մինչև 18 մ2 բացվածքների դեպքում և 3 մ ոչ պակաս` մինչև 6 մ2 բացվածքների դեպքում:
Երդիկների համատեղ խմբերով տեղադրման դեպքում դրանք ընդունվում են որպես մեկ երդիկ, որին վերաբերում են նշված բոլոր սահմանափակումները:
Շենքի ծածկի վրա Ա3 և Ա4 լուսաթափանց լցանյութերով լցված երդիկների միջև, շենքի երկայնական և լայնական ուղղությամբ, յուրաքանչյուր 54 մ մեկ թողնում են 6 մ ոչ պակաս լայնությամբ անջրպետ: Հակահրդեհային պատերից մինչև նշված զենիթային երդիկների հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ պետք է լինի 5 մ ոչ պակաս:
7.9 3-րդ տիպի սանդուղքները, որոնք նախատեսված են հրդեհաշեջ ստորաբաժանումների մոտեցման համար, պետք է ունենան ոչ պակաս 0,7 մ լայնություն:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
3 ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5 ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
6 ՏԱՐԱՀԱՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ և ՍԵՆՔԵՐԻՑ
7 ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ